Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-09-2023 13:09
Շակիրան մեծահոգաբար շնորհակալություն է հայտնել դայակին, ով բացահայտել էր Պիկեի դավաճանությունը։ Սկանդալի բռնկումից հետո Ժերար Պիկեն նրան հեռացրել է աշխատանքից ու թողել առանց փողի։ Երգչուհին սեփական հետաքննություն է անցկացրել, համոզվել, որ կինը ճիշտ է, և անմիջապես հետ է վերցրել նրան աշխատանքի։ Եվ այս տհաճ իրավիճակի տպավորությունը հարթելու համար երգչուհին բարձրացրել է դայակի աշխատավարձը։
25-09-2023 13:06
Սոֆի Լորենը հոսպիտալացվել է: 89-ամյա աստղի մոտ ախտորոշվել է ազդրի կոտրվածք։
25-09-2023 13:04
Երեք զգեստ, որոնք նախկինում պատկանել են արքայադուստր Դիանային, Julien's աճուրդի տունը վաճառել է 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով։
25-09-2023 12:54
Սեպտեմբերի 24-ին՝ Միլանի Նորաձևության շաբաթվա վերջին օրը, Լա Սկալա թատրոնում տեղի ունեցավ CNMI Sustainable Fashion Awards 2023 մրցանակաբաշխությունը։ Երեկոյի հյուրերի թվում էին Ջեսիկա Չեսթեյնը, Ջուլիանա Մուրը, Ջերեմի Սթրոնգը, Ադուտ Աքեշը, Կոկո Ռոշան, Դոնաթելլա Վերսաչեն։ Աննա Դելլո Ռուսսոն, Էդվարդ Էննինֆուլը, Բեատրիս Գրանոն, Սաբրինա Իմպաչիատորեն, «Բարբիի» և «Կուռքի» աստղ Հարի Նեֆը և այլք։
25-09-2023 09:58
Ջորջ Քլունին վաճառում է իր ամենահայտնի ունեցվածքը՝ Կոմո լճի վրա գտնվող առանձնատունը, որի սեփականատերն էր 21 տարի։ Քլունին արժանի գումար կվաստակի տան վաճառքից, քանի որ այն գնել է 2002 թվականին ընդամենը 10 միլիոն դոլարով, իսկ այժմ հողամասի արժեքը հասել է 100 միլիոն դոլարի։
23-09-2023 11:31
Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Ալբերտա Ֆերետիի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը, որի գլխավոր հայտնագործությունը եղել է Քրիստի Թերլինգթոնի 19-ամյա դուստրը՝ Գրեյս Բերնսը։ Նա առաջին անգամ է մասնակցել նորաձեւության ցուցադրության։
23-09-2023 11:27
42-ամյա Ռամի Մալեկն ու 27-ամյա Էմմա Քորինը հանդիպում են. պապարացիները բռնացրել են աստղերին համբուրվելիս՝ Լոնդոնի այգիներից մեկում։ Ըստ ականատեսների՝ զույգը «անսահման երջանիկ և սիրահարված» տեսք է ունեցել։ Դերասանները չեն թաքնվել անցորդների հնարավոր հայացքներից ու չեն զսպել իրենց զգացմունքները։
23-09-2023 07:35
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի թիմն արգելել է նրան շփվել լրագրողների հետ։ Նշվում է, որ նման որոշում է կայացվել երգչուհու սոցցանցերում արված էքսցենտրիկ գրառումների պատճառով։ Սփիրսի շրջապատը կարծում է, որ նա պատրաստ չէ հարցազրույց տալ։
23-09-2023 03:43
Դերասանուհի Ագատա Մուչենիեցը և Պավել Պրիլուչնին, ովքեր ամուսնալուծվել են մի քանի տարի առաջ, շարունակում են միասին դաստիարակել երկու երեխաների։ Տղաները շատ ժամանակ են անցկացնում հոր և նրա երկրորդ կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ։ Նա պարբերաբար նկարներ և տեսանյութեր է տարածում իր խորթ որդու և խորթ դստեր հետ սոցիալական ցանցերում, ինչին Ագատան չէր կարող չարձագանքել. Մուչենիցեն Բրուտյանին մեղադրել է PR-ի մեջ։
22-09-2023 10:05
Եթե մայրական դեպրեսիվ ախտանշաններն ավելանում են հետծննդյան շրջանում, երեխայի մոտ աճում է վարքային և ուսումնական խնդիրների ռիսկը: Այս եզրակացության են եկել Կալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ) հոգեբանները։ Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, երեխաների մոտ նկատված խանգարումները, որոնց մայրերը տառապում էին հետծննդյան շրջանում աճող դեպրեսիայից, մեծացնում են դպրոցական վատ արդյունքների և հետագա կյանքի ընթացքում վարքի ու զգացմունքների հետ կապված խնդիրների ռիսկերը:
22-09-2023 10:01
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր սկսել են սովորել մինչև տասը տարեկանը, ունեն մայրենի մակարդակով օտար լեզու սովորելու ամենամեծ հնարավորությունը։ Պարզվել է, որ օտար լեզվի քերականությունը լավագույնս սովորում են մանկության և պատանեկության տարիներին։ 18 տարի անց արագ սովորելու կարողությունը մնում է, բայց մայրենիի մակարդակին հասնելն ավելի դժվար է։
22-09-2023 09:20
Սոֆի Թերները հայց է ներկայացրել Ջո Ջոնասի դեմ, ով արգելում է նրան տեսնել իր դուստրերին և տանել Մեծ Բրիտանիա։ Հստակեցվում է նաև, որ Ջո Ջոնասը վերցրել է իր երկու դուստրերի փաստաթղթերը և հրաժարվում է դրանք վերադարձնել Սոֆիին։
22-09-2023 02:53
Երգչուհի Հալսին հանդիպում է դեռահաս հեռուստաաստղ Ավան Ջոգիայի հետ: 28-ամյա Հալսիին և 31-ամյա Ավան Ջոգիային տեսել են ձեռք-ձեռքի բռնած և համբուրվելիս Կալիֆոռնիայում ժամադրության ժամանակ:
22-09-2023 02:25
Քեյթ Մոսին կրկին նկատել են իր սիրելիի՝ կոմս Նիկոլաս ֆոն Բիսմարկի ընկերակցությամբ, չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել ութ տարվա հարաբերություններից հետո նրանց բաժանման մասին: Խոսակցությունները սկսվել են մի քանի շաբաթ առաջ. ֆոն Բիսմարկին հուլիսին նկատել էին մոդել Կամիլա Ռոուի հետ հյուրանոց մտնելիս: Նախօրեին 49-ամյա Քեյթ Մոսին և 36-ամյա Նիկոլայ ֆոն Բիսմարկին նկատել էին Միլանում Fendi շոուին ուղեւորվելիս։
20-09-2023 10:54
Քիմ Քարդաշյանը շատ ժամանակ է անցկացնում ամերիկացի ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի ընկերակցությամբ։ Ըստ ինսայդերների՝ նրանք վերջերս ավելի են մտերմացել։ Ըստ լուրերի՝ զույգին միասին նկատել են նաև մայիսին. ականատեսների վկայությամբ նրանք միասին են եղել Ritz-Carlton հյուրանոցում։
20-09-2023 08:57
Լեոնարդո Դի Կապրիոն և «Ծաղկավոր լուսնի սպանողները» ֆիլմում նրա գործընկեր Լիլի Գլադստոնը դարձել են բրիտանական Vogue-ի հոկտեմբերյան շապիկի հերոսները: Դերասանները մասնակցել են ֆոտոշարքի և խոսել Մարտին Սկորսեզեի պատմական դրամայի մասին։
20-09-2023 01:34
56-ամյա Պամելա Անդերսոնը դարձել է Fashion ամսագրի նոր համարի աստղը։ Հրապարակման սոցիալական ցանցերում հայտնվել են սկզբնական լուսանկարները։ Պամելան տեսախցիկի առջեւ է հայտնվել առանց որևէ շպարի։ «Ես սիրում եմ արտառոց բան անել, ես զգում եմ, որ սա իմ կյանքի նոր գլուխն է», - լրագրողներին ասել էր Պամելան՝ պատասխանելով դիմահարդարման բացակայության մասին հարցին:
20-09-2023 01:04
Արիանա Գրանդեն և Դալթոն Գոմեսը որոշել են պաշտոնապես դադարեցնել իրենց ամուսնությունը։ 30-ամյա փոփ աստղը երեկ ամուսնալուծության հայց է ներկայացրել 28-ամյա անշարժ գույքի գործակալի դեմ, Գոմեսն իր հերթին հակնդեմ հայց է ներկայացրել:
20-09-2023 00:41
Մոսկվայի դատարանը գրանցել է վիրաբույժ Թիմուր Խայդարովի հայցն ընդդեմ երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի և նրա դստեր՝ Տատյանա Պլաքսինայի։ Աստղային վիրաբույժը հայտի մեջ նշում է, որ ռուս երգչուհին իր մասին կեղծ տեղեկություններ է տարածել, որոնք վարկաբեկում են բժշկի պատիվն ու արժանապատվությունը։
19-09-2023 10:21
Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» կենսագրական ֆիլմը՝ ատոմային ռումբի ստեղծողի՝ Ռոբերտ Օպենհայմերի մասին, դարձել է կինոյի պատմության մեջ իր ժանրի ամենաշատ եկամուտ ունեցած ֆիլմը։ Կինոնկարն առաջ է անցել «Բոհեմական ռապսոդիա»-ից (910 մլն դոլար)՝ վարձույթում հավաքելով 912,7 մլն դոլար։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.04.2026
Դիտվել է 385 անգամ
20.04.2026
Դիտվել է 372 անգամ
15.04.2026
Դիտվել է 357 անգամ
16.04.2026
Դիտվել է 223 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster