Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-02-2024 02:24
Զենդայայի վերջին կերպարն ապշեցրել է նրա երկրպագուներին: Դերասանուհին Լոնդոնում կայացած «Dune: Part Two» ֆիլմի համաշխարհային պրեմիերային ներկայացել էր իսկական ռոբոտի հագուստով։
15-02-2024 09:11
Սեզոնային ալերգիան, սովորաբար, մարդկանց մոտ ասոցացվում է փռշտոցի հետ, սակայն փռշտոցը ալերգիայի առաջին ախտանիշը չէ: Սեզոնային ալերգիայի ախտանիշներն են քթահոսությունը, քթի փակվածությունը և քթի խոռոչում, ականջներում, կոկորդում քորը: Հարբուխի և սեզոնային ալերգիայի ախտանիշները բավական նման են իրար, ինչը հաճախ շփոթություն է առաջացնում մարդկանց մոտ:
15-02-2024 09:09
Վեճից հետո սեքսը ոչ միայն լավ է ձեր հարաբերությունների, այլեւ առողջության համար։ «Հաշտեցնող սեքսը» ոչ պաշտոնական տերմին է, որն օգտագործվում է սեռական մտերմությունը նկարագրելու համար, որը տեղի է ունենում զույգերի միջեւ կոնֆլիկտից հետո:
15-02-2024 07:24
Նիդեռլանդների նախկին վարչապետ Դրիս վան Ագտը և նրա կինը՝ Եվգենին, մահացել են նույն օրը՝ փետրվարի 5-ին, զույգերի էֆթանազիայի միջոցով։ Երկուսն էլ 93 տարեկան էին։
15-02-2024 07:14
Ծանրամարտի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը նշում է, որ յուրաքանչյուր մրցաշարում էլ լարվածություն կա, Եվրոպայի առաջնությունն էլ այդ առումով բացառություն չէր: «Իմ կարծիքով՝ 19 տարեկանում ոսկե մեդալակիր դառնալը նորմալ է: Մեծահասակների մրցաշարերի երկրորդ անգամն էի մասնակցում, սակայն առավելագույնս լավ էի պատրաստվել ու դրական էի տրամադրված»,-ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոնը:
15-02-2024 05:21
Զտված ձավարեղեն ուտելը կարող է առաջացնել բորբոքային պրոցեսների սրացում, այդ թվում՝ հոդերի, և, համապատասխանաբար, առաջացնել հոդացավերի սրացում։ Ամբողջական հացահատիկները լավագույն ընտրությունն են արթրիտի դեպքում:
14-02-2024 09:15
Ճապոնիայում առաջին անգամ հաջողությամբ բուծել են գենետիկորեն ձևափոխված խոզ, որի օրգաններն ապագայում կարող են առանց օրգանիզմի կողմից մերժման փոխպատվաստվել մարդկանց։ Ճապոնացի մասնագետները ենթադրում են, որ արդեն 2024 թվականին կսկսեն գենետիկորեն ձևափոխված խոզի օրգանները փոխպատվաստել կապիկի մարմնում, ինչը միջանկյալ քայլ է մարդու մարմնում փոխպատվաստման ճանապարհին:
14-02-2024 09:05
University of Naples Federico II համալսարանի և Մեծ Բրիտանիայի University of Lincoln համալսարանի գիտնականների վերջին հետազոտության՝ շներն իսկապես ունեն իրենց տերերի զգացմունքները կարդալու զարմանալի ունակություն:
14-02-2024 09:00
Մեծ Բրիտանիայի հոգեբանները պարզել են, որ վիրտուալ զբոսանքն անտառում նվազեցնում է բացասական հույզերի մակարդակը սթրեսի ենթարկված մարդկանց մոտ: Էֆեկտն ավելի ուժեղ է եղել նրանց համար, որոնք նկատել են կենսաբազմազանությունը։ Բացասական հույզերն ավելի շատ թուլացել են նրանց մոտ, որոնք կարող էին ավելի շատ բույսեր նկատել և տարբերել։
14-02-2024 07:08
Արևածաղկի սերմերը կարող են օգնել նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը, քանի որ դրանք պարունակում են վիտամին E, որն անհրաժեշտ է դրա համար: Վիտամին E-ն ազդում թուլամտությամբ տառապող մարդկանց առողջության վրա. փորձագետները պարզել են, որ այս վիտամինը երկու տարի ընդունելիս հիվանդության զարգացումը դանդաղել է:
14-02-2024 02:23
Սելենա Գոմեսը Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել իր ընկերոջ՝ Բենի Բլանկոյի հետ։ Նա գրառումը մակագրել է «Իմ լավագույն ընկերը» արտահայտությամբ։
13-02-2024 09:17
Ռեալիթի հեռուստատեսության աստղ, գործարար և մոդել Քիմ Քարդաշյանը հանրության առաջ է հայտնվել քրոջ՝ Քլոեի նախկին սիրելիի՝ ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի հետ։ Անցած սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը շատ ժամանակ է անցկացնում ամերիկացի ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի ընկերակցությամբ։ Աստղին մոտ կանգնած ինսայդերի խոսքով՝ հայտնիները մտերմացել են այն բանից հետո, երբ մարզիկը բաժանվել է կնոջից՝ Լորեն Վուդից։
13-02-2024 09:09
Անքնության երկու հիմնական պատճառներն են սթրեսային իրավիճակները և ապրելակերպի փոփոխությունները: Փորձագետները հատկապես նշում են, այսպես կոչված, «անվճար ռեժիմի» վտանգը, երբ մարդը տարբեր ժամերի է պառկում քնելու և արթնանում։ Վատ քնի ռիսկի գործոնները ներառում են նաև կոֆեինի ավելցուկը և նստակյաց ապրելակերպը: «Մինչև ուշ գիշեր սմարթֆոնի վրա մնալու» սովորությունը նույնպես խանգարում է ձեզ քնել։
13-02-2024 09:06
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆտալատները՝ պլաստմասսաների հետ կապված քիմիական նյութերի դասը, կարող են ներթափանցել սննդի մեջ փաթեթավորումից և նույնիսկ սննդարդյունաբերության աշխատողների կրած պլաստիկ ձեռնոցներից: Հղիության ընթացքում նման սնունդն ուտելուց հետո քիմիական նյութերը կարող են ներթափանցել արյան մեջ, ապա ընկերքի միջով մտնել պտղի արյան շրջանառության մեջ։
13-02-2024 08:43
Բազմաթիվ վաղածին երեխաներին շնչելու համար թոքերի արհեստական օդափոխություն է պահանջվում: Սակայն երկարատև թոքային օդափոխությունը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են շնչառական հիվանդությունները կամ թոքերի արհեստական օդափոխիչի կողմից առաջացած վնասվածքները:
13-02-2024 08:21
Ավստրալիայի արևելյան ափին գտնվող Գոլդ Կոստում տեղի է ունեցել AACTA Awards մրցանակաբաշխությունը, որն անվանում են Ավստրալիայի «Օսկար»։ Հաջողակ հաղթողների թվում էր Մարգո Ռոբին, ով արժանացավ մի քանի, այդ թվում՝ «Տարվա նորարար» մրցանակին։
12-02-2024 09:06
Քնի պակասը, հատկապես տղամարդկանց մոտ, հրահրում է ավելորդ քաշ, բշել են հոգեբանները։ ընդհատվող քունը բացասաբար է անդրադառնում մարդու տրամադրության և ուտելու սովորությունների վրա։ Մարդիկ, ովքեր քրոնիկորեն զրկված են քնից, ավելի շատ կալորիաներ են օգտագործում, ավելի շատ անառողջ սնունդ են ընտրում և վերջում ավելորդ կիլոգրամներ են ստանում:
12-02-2024 09:02
Ավելի քան 1500 ցուցարար կիրակի հավաքվել է Աթենքի կենտրոնում՝ դեմ արտահայտվելու Հունաստանում միասեռ ամուսնությունները օրինականացնող օրինագծին: Օրինագիծը խորհրդարանում քվեարկության կդրվի մի քանի օրից։
12-02-2024 08:53
Մադագասկարի խորհրդարանը հավանություն է տվել այն օրենքին, որը թույլատրում է երեխաների բռնաբարության համար դատապարտվածների քիմիական և, որոշ դեպքերում, վիրաբուժական ամորձատումը, քայլ, որն արժանացել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը:
12-02-2024 08:47
Ամենատարածված պատճառը, ըստ դեռահասների, որի համար նրանք դիմել են թմրամիջոցների և ալկոհոլի, եղել է իրենց աշխույժ, հանգիստ կամ թուլացած զգալու ցանկությունը, ընդ որում հարցվածների գրեթե երեք քառորդը նշել է հենց  այս պատճառները: Մյուս գլխավոր պատճառները  կապված են եղել սթրեսի դեմ պայքարելու մեթոդների հետ. 44%-ն ասել է, որ օգտագործում է այդ նյութերը, որպեսզի դադարի անհանգստանալ առկա խնդրի մասին կամ մոռանալ վատ հիշողությունները, իսկ 40%-ը նշել է, որ օգտագործել է դրանք՝ դեպրեսիան կամ տագնապը հաղթահարելու նպատակով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 922 անգամ
14.04.2026
Դիտվել է 370 անգամ
15.04.2026
Դիտվել է 343 անգամ
16.04.2026
Դիտվել է 215 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster