Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Պերֆեկցիոնիզմի վտանգներն ըստ հոգեբանների․ ինչպես այն հաղթահարել

19.12.2025

Ձեր տանը միշտ կարգուկանոն է, նույնիսկ երբ հիվանդ եք, իսկ աշխատանքի վայրում բոլորը գիտեն, որ ամենադժվար պահերին angam կարող են հույս դնել ձեզ վրա։ Դուք միշտ օրինակ եք ծառայում, և կողքից ձեր կյանքը կատարյալ է թվում։ Բայց ի՞նչ գնով։ Միայն դուք գիտեք, թե որքան դժվար է այդ ամենը ձեզ համար։

Պերֆեկցիոնիզմը հոգեբանական բնութագիր է, որի դեպքում մարդը ձգտում է անթերիության և սահմանում է չափազանց բարձր չափանիշներ իր կամ այլոց համար:

Սովորաբար, կատարելեւթյան ձգտող մարդիկ ունեն ներքին ձայն, որը նրանց նախատում է նույնիսկ ամենափոքր սխալի համար և բացառում է անգործությունը. սխալներն անընդունելի են և ինքնախարազանման մի ամբողջ ալիք են առաջացնում։ Տարիների ընթացքում կյանքն իր հետ բերում է ավելի ու ավելի շատ պատասխանատվություններ և պարտավորություններ, բայց ավելի քիչ ուրախություն։ Հանգստանալը դառնում է ավելի ու ավելի դժվար։ Եվ ավելի բարդանում է արդարացնել ներքին քննադատի սպասումները։

Թերապիայի մեջ սա կոչվում է «բարձր չափանիշերի ծուղակ», բայց ավելի հաճախ օգտագործովում է «պերֆեկցիոնիզմ» եզրույթը։

Խնդիրն այն է, որ այս թակարդը մինչև որոշակի պահ սոցիալապես խրախուսելի է և օգտակար։ Դպրոցում, քոլեջում և աշխատանքում դուք արդյունքների եք հասել հենց այն պատճառով, որ ձգտել եք ամեն ինչ անել հնարավորինս լավ և արդյունավետ։ Սակայն գալիս է մի պահ, երբ ձեր ռեսուրսները սպառվում են, և կոշտ ներքին քննադատը հարվածում է ձեզ այնտեղ, որտեղ ամենաշատն է ցավում. հենց այն ժամանակ, երբ ձեզ ամենաշատն է անհրաժեշտ աջակցություն, կամ գոնե կարեկցանք։

Ինչպես ձեր մեջ բացահայտել բարձր չափանիշների ծուղակը

300x400

Կան պերֆեկցիոնիզմի մի քանի նշաններ.

• դուք հաճախ եք լարվածություն զգում,

• դուք ձգտում եք ամեն ինչ անել կատարյալ, լինել լավագույնը,

• դուք կարծում եք, որ ձեր արածը բավարար չէ,

• դուք կտրուկ եք արձագանքում սխալներին և փորձում խուսափել դրանցից,

• դուք քննադատում եք ինքներդ ձեզ ամենափոքր սխալի կամ ձախողման համար (և կարծում եք, որ սխալները արժանի են խիստ քննադատության).

• դուք հետաձգում եք այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել դատապարտման.

• այլ մարդիկ ձեր չափանիշները համարում են չափազանցված։

Եթե ձեր մեջ գտաք այս կետերից մի քանիսը, գուցե արժե ավելին իմանալ բարձր չափանիշների ծուղակի մասին։

Ինչու է կատարելության ձգտումը վնասում, այլ ոչ թե օգնում

300x400

Առաջինը, որ դուք պետք է հասկանաք, այն է, որ կատարելության և անթերիության հետևից ընկնելը ձեր կյանքը երջանիկ չի դարձնի։

Ահա թե ինչու.

• Անիրատեսական սպասումների միշտապես չբավարարելը կարող է հանգեցնել դեպրեսիայի, անհանգստության և այլ հուզական առողջության խնդիրների։

• Ձախողումից խուսափելու ցանկությունը խոչընդոտում է զարգացումը. սովորելու և նոր բաներ փորձելու հնարավորությունը մեծապես սահմանափակվում է, եթե մեզ արգելվում է սխալներ թույլ տալ։

• Սկզբում ցածր արդյունավետությունը ցանկացած ձեռնարկման հիմքն է, և եթե դա արգելված է, ցանկալի փոփոխությունները կարող են անորոշ ժամանակով հետաձգվել։

Ինչ անել

300x400

1. Հասկացեք, որ սխալները բնական են

Սխալներ թույլ տալու վախն ինքնին սխալ է: Հիշե՛ք. դուք սխալներ եք թույլ տալիս՝ փորձելով կատարյալ լինել, քանի որ դուք մարդ եք և, այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ սխալներ թույլ կտաք:

Աշխարհում կատարյալ մարդիկ չկան, և որքան էլ ջանք թափեք, չեք կարողանա դառնալ այն մեկը, ով գոյություն չունի: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի ժամանակ վատնել կատարելության պատրանքի վրա:

2. Դադարեք քննադատել ինքներդ ձեզ

Հասկացեք, որ ամեն ինչ այդքան վատ չեք սկսի անել, եթե դադարեք ինքներդ ձեզ քննադատել: Դուք արդեն սովոր եք պատասխանատվությանը և որակին և չեք վերածվի ձեր հակառակին: Մի փոքր ավելի քիչ պահանջկոտ դառնալով ինքներդ ձեր նկատմամբ՝ դուք և ձեր սիրելիները միայն կշահեք:

3. Ինքներդ ձեզ նամակ գրեք

Ինքներդ ձեզ նամակ գրեք «սիրող ծնողից» և կարդացեք այն, երբ աջակցության կարիք ունենաք: Կարող եք գնել բացիկ և դրա մեջ գրել այն, ինչ կցանկանայիք լսել մերձավորից դժվար ժամանակներում:

Օրինակ՝ «Սխալները ցանկացած փորձի կարևոր մասն են։ Որքան շատ սխալներ թույլ տաս, այնքան արագ կսովորես և ապագայում ավելի քիչ սխալներ կգործես։ Դու պարտավոր չես կատարյալ լինել։ Դու թանկարժեք և կարևոր ես ինձ համար հենց այնպես»։

4. Գովեք ինքներդ ձեզ

Նոր առաջադրանք սկսելիս ուշադրություն դարձրեք, թե ինչ եք ավելի լավ արել, քան նախորդ անգամ։ Ոչ թե լավ կամ կատարյալ, այլ պարզապես ավելի լավ, քան նախորդ անգամ։ Գովեք ինքներդ ձեզ, գնահատեք ձեր ջանքերը, նույնիսկ, եթե դեռ հեռու եք կատարյալ լինելուց։

Գովաբանեք ձեր ձեռնարկած փոքր քայլերը։ Եթե դժվարություններ են եղել, ինքներդ ձեզ քաջալերող խոսքեր ասեք, ինչպես կանեիք լավ ընկերոջը։

Այն, ինչի վրա մենք կենտրոնանում ենք, բարելավվում է։ Սովորեք բարի լինել ինքներդ ձեր հանդեպ, և շուտով կնկատեք, թե որքան ավելի հեշտ ու հարմարավետ է դառնում ձեր կյանքը։

5. Դիմեք հոգեբանի

Եթե պատրաստ եք անցյալում թողնել պերֆեկցիոնիզմը, բայց դժվարանում եք այն ինքնուրույն նվազեցնել, դիմեք մասնագետի: Ապացույցուցողական հոգեթերապիան (օրինակ՝ սխեմատիկ կամ կոգնիտիվ թերապիա) վաղուց ցույց է տվել իր արդյունավետությունը նման վիճակների հաղթահարման համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2133 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1096 անգամ
25.08.2026
Դիտվել է 376 անգամ
27.08.2026
Դիտվել է 280 անգամ
29.08.2026
Դիտվել է 214 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster