Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 17-23-ը 2025 թ․

17.11.2025

Մերկուրիի հետադարձ շարժումը շարունակում է ծանր բեռ լինել մեզ վրա՝ դանդաղեցնելով բազմաթիվ գործընթացներ, այդ թվում՝ ձեր անձնական կյանքում։ Եկեք համբերատար լինենք և սպասենք այս տհաճ շրջանի ավարտին։ Մի անհանգստացեք, շատ կենդանակերպի նշանների համար շուտով ամեն ինչ ավելի հեշտ կդառնա։

Խոյ

Շաբաթվա սկզբին հարազատները կարող են որոշ չափով բարդացնել Խոյերի կյանքը անսպասելի պահանջներով կամ խնդրանքներով: Երեքշաբթի հնարավոր է առողջության վատթարացում: Շաբաթվա կեսին կարող է կուտակվել աշխատանքային լրացուցիչ բեռ, բայց առավելագույն ջանքերի դեպքում դուք հաջողությամբ կհաղթահարեք այն: Շաբաթվա երկրորդ կեսին հատկապես կարող եք ցանկանալ նախաձեռնող լինել. ոչ բոլորը կգնահատեն դա: Հնարավոր են հակամարտություններ, բայց մի խուսափեք. դրանք կծառայեն որպես լավ ֆիլտր և կօգնեն բացահայտել նախանձողներին և չարամիտներին: Շաբաթավերջը բարենպաստ ժամանակ է ֆինանսական հարցերը լուծելու և պարտքերը մարելու համար:

Ցուլ

Ցուլերն այս շաբաթ հնարավորություն կունենան բարելավելու իրենց ֆինանսական վիճակը։ Ժամանակ հատկացրեք ձեր բյուջեն պլանավորելուն և նոր եկամտի հնարավորություններ դիտարկելուն։ Մի անտեսեք մրցակիցների աշխատանքի առաջարկները։ Ուշադիր և բոլոր տեսանկյուններից մտածեք. կարո՞ղ է ձեր հոբբին վերածվել եկամտի աղբյուրի։ Տարբերակները կարող են բավականին անսպասելի լինել։ Երկուշաբթի հոգ տարեք ձեր առողջության մասին։ Հինգշաբթի կկարողանաք իրականացնել պլանավորվածից կրկնակի ավելին, այնպես որ ձեր ժամանակը մանրուքների վրա մի վատնեք։ Շաբաթվա վերջում ձեր հակառակորդները կարող են կարևոր վեճում անսպասելիորեն ձեզ կողմը կանգնել։

Երկվորյակ

Այս շաբաթը Երկվորյակների համար մարտահրավեր կլինի. Դուք կծանրաբեռնվեք անեն ինչով և միանգամից: Ձեր գործերի առաջնահերթությունների որոշելը բավականին դժվար կլինի, քանի որ ստիպված կլինեք ամեն ինչ կարգավորել: Սա կարող է խնդիրներ ստեղծել, հատկապես, եթե վերջերս շատ չեք հանգստացել: Այնուամենայնիվ, շաբաթվա առաջին կեսին ձեզ կարող են օգնություն առաջարկել. մի մերժեք, նույնիսկ, եթե ստիպված լինեք հետագայում կիսվել հաջողությամբ: Շաբաթվա կեսին, եթե հնարավոր է, մի քանի ժամ հանգստացեք, չնայած ձեր խիտ գրաֆիկին: Թատրոն գնալը կամ այգում զբոսանքը կարող է հիանալի միջոց լինել ձեր մարտկոցները լիցքավորելու համար: Ուրբաթ օրը շատ ուշադիր եղեք, կենտրոնացեք ձեր առաջադրանքների վրա և խուսափեք երազելուց, կամ գոնե խուսափեք չափազանց շատ շեղվելուց: Հանգստյան օրերին ազատորեն արտահայտեք ձեր գաղափարները. դուք նույնիսկ կարող եք դաշնակիցներ գտնել:

Խեցգետին

Աստղերը Խեցգետիններին զգուշացնում են այս շաբաթ չտարվել ռիսկային միջոցառումներով և արկածներով, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ֆինանսներին: Այլ հարց է ներդրումներ կատարելը արտաքին տեսքի, առողջության կամ զգեստապահարանի բարելավման մեջ: Հիմա ամենահարմար ժամանակն է նման ներդրումների համար: Երեքշաբթի հնարավոր է շահերի սուր բախում. եղեք վճռական և անսասան: Հինգշաբթի կարող են ի հայտ գալ նոր առցանց կապեր, բայց մի շտապեք անվերապահորեն վստահել դրանց: Ուրբաթ օրն անսպասելի գաղափարները կարող են հեղեղել ձեզ, բայց մի փորձեք ամեն ինչ միանգամից իրականացնել, հակառակ դեպքում կարող եք կորցնել քունն ու հանգիստը: Շաբաթ օրը ձեր անձնական կյանքը կխաթարի ձեր ծրագրերը, բայց դա, հավանաբար, ձեզ ուրախություն կպարգևի, այլ ոչ թե հիասթափություն:

Առյուծ

Այս շաբաթ Առյուծների համար ամեն ինչ լավ կընթանա, բայց միայն այն դեպքում, եթե պահպանեք լավատեսական և դրական տրամադրություն։ Սա միակ կենդանակերպի նշանն է, որն այս անգամ Մերկուրիի ազդեցության տակ չի լինի. նույնիսկ նոր նախագծերն ու ձեռնարկումները կարող են հաջողություն բերել, հատկապես շաբաթվա առաջին կեսին։ Երեքշաբթի կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք կազդեն մտերիմների վրա, այնպես որ հատկապես պատասխանատու եղեք։ Եթե դժգոհ եք ձեր աշխատավարձից կամ աշխատանքի վայրից, բաց մի թողեք շաբաթվա կեսին առատաձեռն առաջարկը։ Հիմա լավ ժամանակ է այս ոլորտում փոփոխություններ կատարելու համար։ հանգստյան օրերին լավ կլինի կրճատեք սոցիալական ցանցերում ձեր ակտիվությունը։ Հակառակ դեպքում, կարող եք կոնֆլիկտի մեջ մտնել. ձեզ կարող են սխալ հասկանալ, իսկ բացատրելու ժամանակ չի լինի։

Կույս

Կույսեր, այս շաբաթ եղեք զգույշ և զուսպ։ Շատախոսությունը և չափազանց անկեղծությունը կարող են աշխատել ձեր դեմ։ Երեքշաբթի գործընկերները կամ ընկերները կարող են ուղղակիորեն ձեզ հիշեցնել ձեր պարտքերի և խոստումների մասին։ Չորեքշաբթի մի մեղմեք ձեր հավակնությունները և վեճերի մեջ մի մտեք, նույնիսկ, եթե 100% վստահ եք, որ ճիշտ եք։ Հինգշաբթի ձեր մտերիմներից մեկը կանի ամեն ինչ, որպեսզի դուք կրկին զգաք ձեր բոլոր նախքին վախերը։ Հիմա ժամանակն է միացնել ձեր ֆիլտրը և կտրել շփումը թունավոր մարդկանց հետ։ Ուրբաթ օրը կենտրոնացեք ձեր առողջության վրա։ Շաբաթավերջին ռիսկի մի՛ ենթարկեք ձեր գումարը և խուսափեք խոշոր գնումներ կատարելուց։

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները պետք է ավելի ընտրողական լինեն իրենց շփումներում և խուսափեն վստահել այն ծանոթներին, ովքեր դեռևս չեն ենթարկվել կյանքի դժվարին իրավիճակների փորձությանը: Երկուշաբթի կարող եք տհաճ լուրեր լսել ձեր հարազատի կամ սիրելիի մասին. անտեսեք դրանք և մի՛ վեճ սկսեք: Երեքշաբթի ռիսկի դիմելու ձեր ինքնաբուխ ցանկությունը կարող է հանգեցնել անսպասելի հաջողության: Շաբաթվա կեսը փոփոխություններ կբերի ձեր ծրագրերում: Այս ժամանակահատվածում հոգ տարեք ձեր առողջության մասին և խուսափեք ինքնաբուժումից: Ուրբաթ օրը անձնական կյանքը կարող է զբաղեցնել ձեր ուշադրության զգալի մասը: Մի՛ վախեցեք նախաձեռնող լինել. ձեր հարաբերություններում կարող են ի հայտ գալ նոր կողմեր, որոնց մասին դուք նույնիսկ չէիք կասկածում: Կիրակին բարենպաստ է բնության գրկում անցկացնելու համար:

Կարիճ

Այս շաբաթ Կարիճները ստիպված կլինեն բավականին շատ ժամանակ անցկացնել անգործ զբաղմունքների վրա: Մարդիկ և սոցիալական ցանցերը կշեղեն ուշադրությունը: Եթե խստորեն զտեք ձեր հաղորդակցությունը, ավելի հաճախ դնեք ձեր հեռախոսը ինքնաթիռի ռեժիմի վրա և կարգապահություն պահպանեք, ամեն ինչ կբարելավվի: Երեքշաբթի պատրաստ եղեք «ոչ» ասել ցանկացած առաջարկի, որը ձեզ անհարմար կթվա: Պաշտպանեք ձեր շահերն ու անձնական սահմանները. նույնիսկ անհրաժեշտ չէ նշել ձեր պատճառները՝ պարզապես «ոչ» ասեք: Շաբաթվա կեսին լավ կլինի խուսափել նոր ծանոթություններից և հանպատրաստի ժամադրություններից: Ուրբաթ օրը հնարավոր են հաճելի անակնկալներ և փոքր ուրախություններ: Այս շաբաթվա հանգստյան օրերը նախատեսված են ձեզ համար՝ մի փոքր քնելու և շունչ քաշելու համար:

Աղեղնավոր

Այս շաբաթը Աղեղնավորի համար կարող է բավականին կոնֆլիկտային լինել: Հնարավորության դեպքում վերահսկեք ձեր հույզերը և խուսափեք զայրույթի պոռթկումներից՝ լավ մտածելով այն ամենի մասին, ինչ ուզում եք ասել: Եթե կարողանաք զսպվածություն պահպանել, շատ խնդիրներ կլուծվեն ինքնուրույն: Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին լուծեք թիմի ներսում առկա խնդիրները և պատվիրակեք պարտականությունները: Հինգշաբթի լավ կլինի խուսափել կարևոր զրույցներից և լուրջ բանակցություններից: Ուրբաթն ու շաբաթը կարող են ձեզ հատուկ ոգեշնչում բերել. ժամանակ հատկացրեք ստեղծագործականությանը և մի բաց թողեք մուսայի ժամանումը: Կիրակին բարենպաստ է կարճատև ուղևորությունների կամ ընկերների հետ հավաքույթների համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար շաբաթը խոստանում է բավականին անկայուն լինել՝ թե՛ հուզական, թե՛ ծրագրերի իրականացման առումով: Առաջին մի քանի օրերին ձեր ֆինանսական վիճակը կարող է վատթարանալ: Հնարավոր են կենցաղային տեխնիկայի խափանումներ կամ ավտոմեքենայի խնդիրներ: Զգույշ եղեք. վնասվածքի ռիսկը մեծ է: Հինգշաբթի օրվանից սկսած՝ իրավիճակը կբարելավվի, և լավ լուրեր կստանաք: Ուրբաթ օրը նվիրեք ձեր տունը կամ աշխատանքային տարածքը պլանավորելուն և կարգի բերելուն: Ազատվեք անպետք իրերից: Հանգստյան օրերը տրամադրեք մարզվելուն, ձեր արտաքին տեսքն ու զգեստապահարանը բարելավելուն:

Ջրհոս

Ջրհոսներ, այս շաբաթ դրական փոփոխություններ են սպասվում, թեև շատ փոքր քայլերով: Բայց շտապեք նկատել դրանք և մի՛ անտեսեք: Երկուշաբթի զգույշ եղեք ճանապարհներին և հասարակական տրանսպորտում: Երեքշաբթին անբարենպաստ է խմբային միջոցառումների և ինտենսիվ շփման համար: Չորեքշաբթի ուշադրություն դարձրեք սիրելիներին, հատկապես տարեց հարազատներին. նրանք կարող են հատկապես դրա կարիքը ունենալ: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ համար կարևոր մեկը անհասկանալի պատճառով կարող է դադարել շփվել ձեզ հետ: Եթե ցանկանում եք վերականգնել կապերը, չափազանց նրբանկատ եղեք: Հանգստյան օրերին հնարավորինս շատ ժամանակ հատկացրեք ձեր տնային միջավայրի բարելավմանը և խուսափեք վեճերից:

Ձկներ

Այս շաբաթ Ձկները կունենան միայնակ մնալու և նույնիսկ ամեն ինչից հեռանալու ուժեղ ցանկություն։ Դիմադրեք այդ ցանկությանը, անկախ նրանից, թե որքան ճնշող կարող է լինել այն։ Մասնակցեք կարևոր զրույցներին և մի մերժեք հանդիպումները։ Երկուշաբթի ուշանալու և մոռացկոտ լինելու մեծ ռիսկ կա՝ նախապես պատրաստեք ամեն ինչ։ Երեքշաբթի օրը մի խուսափեք հրապարակային հայտարարություններ անելուց. ձեզ կարող են պետքական մարդիկ նկատել։ Շաբաթվա կեսին ուշադիր եղեք ձեր գործընկերների նկատմամբ և մի քննադատեք նրանց, նույնիսկ եթե նրանք անտրամաբանական են վարվում՝ սա պարզապես ձեր տեսակետն է։ Ուրբաթ օրը մեծ ծրագրերը կարող են լուրջ խոչընդոտների հանդիպել, բայց սա հենց այն ժամանակն է, երբ պետք է առավելագույն ջանքեր գործադրել և պայքարել արդյունքների համար։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3670 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1144 անգամ
06.05.2026
Դիտվել է 447 անգամ
07.05.2026
Դիտվել է 396 անգամ
08.05.2026
Դիտվել է 348 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster