Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Կաշվե տաբատ․ 2025/26 աշուն-ձմեռ սեզոնի անվիճելի հիթը

15.10.2025

Կար ժամանակ, երբ յուրաքանչյուր նորաձևության սիրահար իր պահարանում ուներ մեկից ավելի կաշվե տաբատ։ Ժամանակն է մաքրել դրանք փոշուց (կամ գնալ նորերը գնելու), քանի որ այն այս սեզոնի անվիճելի հիթն է։

Վերջին տասը տարվա ընթացքում կաշվե տաբատները գրեթե անընդհատ առկա են եղել նորաձևության աշխարհում՝ շատերի համար դառնալով ջինսերի այլընտրանք։ Երբեմն դրանք մղվել են երկրորդ պլան՝ իրենց տեղը զիջելով այլ թրենդներին, միայն թե կրկին հայտնվելու համար։ Իսկ 2025/26 աշուն–ձմեռ սեզոնին կաշվե տաբատները կրկին հասել են ժողովրդականության գագաթնակետին, քանի որ դիզայներներն ու նորաձևության մասնագետները դրանք առօրյա կերպարների համար հռչակել են որպես բազմակողմանի անհրաժեշտ իր։

300x400

Եթե կաշվե տաբատները մի ժամանակ ասոցացվում էին ռոքնռոլի և բայքերական կերպարների, ապա այսօր դրանք անթերի համադրվում են բազմազան ոճերի հետ։ Դրանք կարող են լինել թե առօրյա, թե գործնական հագուստի, թե դասական երեկոյան կերպարի հիմք։ Տասնամյակներ շարունակ դիզայներները «վարժեցրել» են այս համարձակ նյութը, որպեսզի վերջնական արդյունքը լինի ոչ թե ապստամբության խորհրդանիշ, այլ հիմք, որը կարող է բազմազանություն հաղորդել նույնիսկ ամենահամեստ զգեստապահարանին։

300x400

Ցանկացած կերպարը բարելավելու հենց այս յուրահատուկ ունակությունն է կաշվե տաբատը դարձրել հիթային։ Չէ՞ որ կաշին ինքնին արդեն տպավորիչ է։ Այլ նյութերի հետ համադրվելով՝ այն ստեղծում է մակերեսների հետաքրքիր փոխազդեցություն։ Պատկերացրեք դրանք ծավալային, հաստ բրդյա սվիտերի, փափուկ զամշե վերնաշապիկի, ժանյակավոր ատլասե տոպի կամ նույնիսկ պարզ բամբակյա մարզաշապիկի հետ։ Այս համադրությունները ստեղծում են բարդ և բազմակողմանի տեսք։ Ավելացրեք դասական վերարկու կամ հարմարավետ բրդյա բլեյզեր, և դուք կունենաք կատարյալ հանդերձանք։

300x400

Երբ խոսքը վերաբերում է նորաձև ոճերին, ապա 2025 թվականին ընտրությունը գործնականում անսահմանափակ է: Այսօր ամենաքիչ տարածված ոճերը նեղ տաբատներն են, որոնք պահանջում են կատարյալ չափս: Մնացած դեպքերում, տաբատները լինում են բոլոր ձևերի և երկարությունների: Նորաձևության մայրաքաղաքների փողոցներում դուք կտեսնեք բարձր իրանով կաշվե տաբատներ՝ ուղիղ կտրվածքով, նրբագեղ լայն փողքերով ոճեր, հոսող լայն տաբատներ, գերնորաձև փուչիկ–տաբատներ, ուղիղ կամ ցածր գոտկատեղով թեթևակի նեղացող և նույնիսկ աներևակայելի երկար փողքերով տարբերակներ: Այս բազմազանությունից անպայման արժե օգտվել: Ի վերջո, դուք կարող եք գտնել ձեր մարմնի տեսակին համապատասխանող կատարյալ նմուշը և ստեղծել այնպիսի կերպար, որը կարտացոլի ձեր անձնական նախասիրությունները, այլ ոչ թե պարզապես կհետևի թրենդին:

300x400

Կաշվե տաբատների գունային ներկապնակn այս սեզոնին նույնպես ընդլայնվել է։ Սևը մնում է հիմնական և ամենատարածված տարբերակը, քանի որ այն ջինսերի կատարյալ փոխարինող է։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում ռիսկի դիմել և դիտարկել այլ երանգներ ևս։ Այս սեզոնին մռայլ հիմքին մարտահրավեր են նետել նորաձև շոկոլադե, կարամելային, զմրուխտե, ավազե և մուգ բորդո գույները։ Դրանք աներևակայելիորեն գրավիչ տեսք ունեն աշնանը, հատկապես, երբ համադրվում են նույն գունային երանգի բրդյա վերարկուների, սվիտերների և կարճ ճտքավոր կոշիկների հետ։ Բայց եթե անհանգստանում եք, որ նման համադրության տարբերակները կսպառվեն, ապա խաղացեք հակադրությունների հետ և բազային սևի փոխարեն ընտրեք կրեմագույնը։

300x400

Կարևոր է նաև նշել, որ այսօր միշտ չէ, որ խոսքը բնական կաշվի մասին է։ Գիտակցված սպառումը և նորաձևության նկատմամբ էթիկական մոտեցումը դեռևս արդիական են։ Բարձրորակ էկո կաշին տեսողականորեն և շոշափելիորեն գրեթե չի զիջում բնական կաշվին, բայց շատ ավելի էժան է, ավելի հեշտ է խնամվում և բավարարում է շրջակա միջավայրի նկատմամբ մտահոգ մարդկանց պահանջները։ Սա նշանակում է, որ ձեր կատարյալ տաբատը գտնելն ավելի հեշտ կլինի։

300x400

300x400

 

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1748 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

4 կարճ սանրվածք, որոնք նորաձև կլինեն 2026 թվականին

23.01.2026
Նոր տարվա սկզբին միշտ ցանկանում ես ազատվել ավելորդ բաներից և թարմություն մտցնել. իսկ ինչպե՞ս եք նայում նոր, թարմ կերպար ունենալու գաղափարին։

Cloud Dancer մուշտակը 2026 թվականի ձմռան ամենաշքեղ թրենդն է

16.01.2026
Եթե մեկ տարի առաջ ձմռան երկրորդ կեսի համար լավագույն ընտրությունը համարվում էր վառ և փափուկ մուշտակը, ապա այս տարի նորաձևության սիրահարները որոշել են 2026 թվականի գլխավոր գույնի մորթի կրել։

Pantone-ը Cloud Dancer սպիտակը ընտրել է որպես 2026 թվականի գույն

10.12.2025
Pantone գույնի ամերիկյան ինստիտուտը 2026 թվականի երանգ է հայտարարել Cloud Dancer-ը՝ PANTONE 11-4201 կոդով սպիտակը՝ որպես նորացման և միասնության խորհրդանիշ։

5 իր, որոնք շքեղություն են հաղորդում ձմեռային կերպարին 

28.11.2025
Շատերը կարծում են, որ ձմեռը տարվա ամենաոճային եղանակը չէ, բայց նույնիսկ ցրտին կարելի է նրբագեղ տեսք ունենալ՝ առանց շատ գումար ծախսելու։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-03-2026 11:05
Կոլան վնասակար է նրանց համար, ովքեր այն խմում են ջրի փոխարեն, բայց այն կարող է օգտակար լինել թունավորման և ուժեղ հոգնածության դեպքում: ըստ սննդաբանների՝ կոլան կարող է օգտակար լինել թունավորման դեպքում՝ որպես արտակարգ միջոց, սակայն ազդեցությունը կարճատև է։ Այն նաև օգնում է արյան մեջ շաքարի հանկարծակի անկման դեպքում, ուժեղ հոգնածության և ինտենսիվ մարզումների ժամանակ։ Խորհուրդ է տրվում օրական խմել ոչ ավելի, քան 200 միլիլիտր կոլա։
04-03-2026 11:03
Էլմիրա Կարապետյանը, սպասելով բալիկի, դարձել է հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն։
04-03-2026 10:54
Սելենա Գոմեսը հայտնվել է հակասությունների կենտրոնում՝ իր ամուսնու՝ Բեննի Բլանկոյի «Ընկերները գաղտնիքներ են պահում» փոդքասթի նոր դրվագի թողարկումից հետո։ Երգչուհի-դերասանուհին խիստ քննադատության է ենթարկվել առցանց՝ անսպասելի սիրո դրսևորման համար. նկարահանման ժամանակ նա համբուրել է ամուսնու ոտքերի մատները։
04-03-2026 02:22
Վերջին տարիներին հայտնիներն ավելի ու ավելի հաճախ են բացահայտ խոսում իրենց ախտորոշումների մասին՝ փորձելով օգնել նմանատիպ խնդիրներ ունեցողներին: Այժմ Լուպիտա Նիոնգոն է որոշել բացահայտ խոսել իր առողջության մասին. վերջերս սոցիալական ցանցերում արված գրառման մեջ նա անկեղծորեն պատմել է, թե ինչպես է ապրում արգանդի միոմայի ծանր ձևի հետ:
04-03-2026 01:16
Մելանյա Թրամփն առաջինն է, ով լինելով նախագահի կին՝ ղեկավարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը։ ԱՄՆ առաջին տիկինը ելույթ է ունեցել կազմակերպության առջև՝ քննարկելով երեխաներին և նրանց կրթությանը վերաբերող հարցեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.03.2026
Դիտվել է 1111 անգամ
01.03.2026
Դիտվել է 920 անգամ
27.02.2026
Դիտվել է 541 անգամ
28.02.2026
Դիտվել է 362 անգամ
26.02.2026
Դիտվել է 320 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster