Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 13-19-ը 2025 թ․

13.10.2025

Այս շաբաթ՝ հոկտեմբերի 14-ին, ավարտվում է Պլուտոնի երկարատև նահանջի շրջանը, և ամեն ինչ մի փոքր ավելի կհեշտանա։ Բայց միայն մի փոքր, քանի որ նահանջող հսկաներ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը դեռևս մեզ հետ են։

Խոյ

Խոյերը դժվար շաբաթ կունենան։ Ժամանակն է հավաքվել, հաղթահարել խնդիրները և ազատվել պարտքերից ու վատ սովորություններից։ Այն ինչ կարող եք անել այսօր, անմիջապես արեք և մի հետաձգեք մինչև վաղը։ Անկեղծ եղեք ինքներդ ձեզ և ուրիշների հետ ու աշխատեք լիակատար նվիրվածությամբ։ Շաբաթվա առաջին կեսին առավել զգույշ եղեք ճանապարհներին և մեքենա վարելիս։ Հնարավորության դեպքում տնային գործերը վստահեք ուրիշներին։ Հինգշաբթի օրը ձեզ կարող են օգտակար լինել ընկերոջ իմաստուն խորհուրդները։ Շաբաթվա վերջում փոփոխություններ ակնկալեք։ Եթե հնարավորություն ստեղծվի ձեզ կամ ձեր կարողությունները լավագույն լույսի ներքո ներկայացնելու, անպայման արեք դա։

Ցուլ

Ցուլերը պետք է նախաձեռնողական մոտեցում ցուցաբերեն երկուշաբթիից սկսած, հակառակ դեպքում դուք լավ արդյունքների չեք հասնի: Շաբաթվա առաջին կեսին հատկապես զգույշ եղեք շփումներում, խուսափեք ծրագրեր և գաղտնիքներ կիսվելուց՝ մի՛ վտանգեք ձեր հեղինակությունը: Լավ կլինի խուսափել ծանր սննդից և թունդ խմիչքներից: Հինգշաբթին կարող է հաջողություն բերել ձեր ձեռքերով անելիք ցանկացած բանի հետ: Ստեղծեք, պատրաստեք, կարեք, եփեք, և հոգեկան խաղաղությունը կհետևի դրան: Շաբաթ օրը լավ է վազքի, մարզասրահ այցելելու կամ յոգայի դասի համար:

Երկվորյակ

Երկվորյակներին այս շաբաթ ակտիվ շփումներ են սպասվում։ Այնուամենայնիվ, խուսափեք բամբասանքներից և դատարկ զրույցներից, քանի որ դա կարող է հանգեցնել կոնֆլիկտի։ Երեքշաբթի դիմադրեք ուրիշներին հրամայականներ տալու կամ վիճելու ցանկությանը։ Չորեքշաբթին լավ օր է ֆինանսական պլանավորման համար, քանի որ այն նաև նպաստավոր է խոշոր գնումների համար։ Շաբաթվա երկրորդ կեսին կենտրոնացեք ձեր առողջության և մարզումների վրա։ Շաբաթ օրը նախընտրելի է զբաղվել իրական հանգստով՝ այնպիսին, ինչպիսին երազել եք։ Կիրակի կարող է այցելել կամ զանգահարել ձեզ դուր չեկող մեկը. պատրաստ եղեք պաշտպանել ձեր անձնական սահմանները։

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում այս շաբաթը նվիրել իրենց հոգեկան հանգստությունը վերականգնելուն։ Գործնականում փորձեք խուսափել որևէ լուրջ կամ պատասխանատու քայլ անելուց. սխալ թույլ տալու ռիսկը չափազանց մեծ է։ Ինքներդ ձեզ թույլ տվեք զգուշորեն հետևել հոսանքին և տեսնել, թե ուր է այն տանում։ Թույլ տվեք ձեր շրջապատի մարդկանց արտահայտվել այնպես, ինչպես ցանկանում են, ողջամիտ սահմաններում, և միևնույն ժամանակ դուք կիմանաք, թե ովքեր են նրանք իրականում։ Հինգշաբթի խնայեք ձեր էներգիան և շաբաթվա երկրորդ կեսին տնային գործերը հանձնարարեք ուրիշ մեկին։ Շաբաթավերջին ժամանակ հատկացրեք վերլուծելու, թե ինչ է կատարվում, ուղղելու ցանկացած սխալ և ձեր առաջընթացի ուղին գծելու համար։

Առյուծ

Այս շաբաթ Առյուծները պետք է հատկապես զգոն լինեն՝ անփութության պատճառով դժբախտ սխալներ թույլ չտալու համար: Շաբաթվա առաջին կեսին մարդիկ կարող են անընդհատ դիմել ձեզ օգնության կամ խորհրդի համար: Ձեր որոշ տեսակետներ կարող են արմատապես փոխվել: Եվ եթե դուք մտադրվել եք ամուսնության առաջարկ անել, չորեքշաբթին ամենահարմար օրն է: Շաբաթվա երկրորդ կեսին, հնարավոր է, ստիպված լինեք ամեն ինչ միանգամից անել: Պահպանեք խիստ կարգապահություն՝ ամեն ինչ հասցնելու համար: Ուրբաթ օրվանից սկսած՝ լավ ժամանակ է վատ սովորություններից հրաժարվելու կամ նոր դիետա սկսելու համար:

Կույս

Պլուտոնի նահանջ շրջանի ավարտը շատ հաճելի կլինի Կույսերի համար: Առաջիկա օրերին Կույսերը կարող են ակնկալել ոգեշնչման և էներգիայի ալիք: Շտապեք իրականացնել այն երկար սպասված նպատակները, որոնք նախանշել էիք, բայց չեք հասցրել իրականացնել: Երեքշաբթի հնարավոր է ճակատագրական հանդիպում: Չորեքշաբթի ուշադիր եղեք. կարող եք ստանալ առաջարկներ, որոնք կարևոր են ձեր ապագայի համար: Ցանկաված հնարավորության դեպքում բացահայտեք ձեր լավագույն որակները: Ուրբաթ օրը հատկապես համբերատար եղեք անձնական կյանքում. հարազատները կամ զուգընկերները կարող են փորձարկել ձեր ուժը: Լավ կլինի շաբաթ օրն ամբողջությամբ նվիրել հանգստին և մի մոռացեք հեղուկ խմել՝ անկախ շաբաթվա օրից:

Կշեռք

Կշեռքներն այս շաբաթ հատկապես զգույշ պետք է լինեն բժշկական միջամտությունների կամ գեղեցկության սրահ այցելությունների հարցում: Աստղերը զգուշացնում են, որ արդյունքները կարող են չհամապատասխանել ձեր սպասելիքներին: Շաբաթվա առաջին կեսին փորձեք խուսափել հանպատրաստի գնումներից: Երեքշաբթի տնային գործերը կամ ընտանիքի անդամները կարող են շատ ուշադրություն գրավել: Շաբաթվա կեսին կարող եք վստահորեն ստանձնել նոր նախագծեր և լրացուցիչ աշխատանքներ: Եթե մտածում եք վերանորոգման մասին, ապա լավ ժամանակ է սկսել նյութեր գնել և շաբաթ օրը առաջին քայլերն անել: Կիրակի կարող եք կասկածելի առաջարկ ստանալ. ռիսկի մի՛ դիմեք:

Կարիճ

Կարիճներն այս շաբաթ կփորձեն սարեր շրջել, և ձեր վճռականությունը թույլ կտա քայլ անել դեպի այն երազանքը, որը երկար ժամանակ հետապնդում է ձեզ։ Դուք կհաջողեք, եթե բավականաչափ զգույշ լինեք և խուսափեք կոնֆլիկտներից։ Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է թղթաբանության համար։ Երեքշաբթի խուսափեք վարկեր և պարտքեր վերցնելուց։ Հինգշաբթիից հետո առողջական խնդիրները կարող են վատթարանալ։ Շատ հանգստացեք և խուսափեք ձեզ նեղացնող մարդկանցից։

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են շաբաթվա սկզբին ակնկալել ոգևորության ալիք։ Բավականին ուժեղ կլինի նոր նախագծերի և հարաբերությունների մեջ մտնելու գայթակղությունը՝ մի կողմ թողնելով մնացած ամեն ինչ։ Սակայն դիմադրեք այդ ցանկությանը. փոխարենը կենտրոնացեք ձեր նախորդ նախագծերն ավարտելու վրա։ Շաբաթվա սկզբին ուշադիր եղեք ձեր խոսքերի նկատմամբ և խուսափեք անխոհեմ խոստումներ տալուց, հատկապես ընտանիքի անդամներին և սիրելիներին։ Չորեքշաբթի մի շտապեք. չափազանց շտապելը կարող է ամեն ինչ փչացնել։ Շաբաթվա երկրորդ կեսը հատկապես բարենպաստ է բարի գործեր անելու և սիրելիներին օգնելու համար։ Կիրակի կենտրոնացեք ձեր առողջության վրա և մի անտեսեք որևէ տհաճ ախտանիշ, եթե դրանք առաջանան։

Այծեղջյուր

Այծեղջյուրներ, այս շաբաթ կարևոր է մեծացնել ձեր զգոնությունն ու կենտրոնացումը: Հատկապես համբերատար եղեք բանակցություններում և նրբորեն, բայց վճռականորեն պաշտպանեք ձեր շահերը: Այս ժամանակահատվածում խուսափեք խոշոր գնումներ կատարելուց կամ նոր նախագծեր սկսելուց: Շաբաթվա կեսին կարող են առաջանալ արյան ճնշման կամ եղանակային զգայունության խնդիրներ: Ուրբաթ օրը կարող է անհրաժեշտ լինել ոչ սովորական որոշում կայացնել: Շաբաթ օրը փորձեք պարզաբանել ցանկացած հրատապ հարց ձեր սիրելիի հետ: Կիրակի օրը բարենպաստ ժամանակ է լողավազան կամ սաունա այցելելու համար:

Ջրհոս

Ջրհոսներին իրադարձություններով լի շաբաթ է սպասվում։ Դուք շատ էներգիա կունենաք, բայց առանց նախապես հստակ ծրագրի, քիչ հավանական է, որ գործերը առաջ տանեք։ Ամեն ինչին մոտեցեք գիտակցաբար՝ մի քանի անգամ պլանավորեք ձեր հաջորդ քայլերը՝ սխալներից խուսափելու համար։ Շաբաթվա առաջին կեսին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին և որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացրեք մաքուր օդում զբոսանքներին և բնության հետ շփվելուն։ Հինգշաբթին լավ օր է ձեր զգեստապահարանն ու անձնական իրերը վերանայելու համար։ Հնարավոր է՝ ժամանակն է ոճային փոփոխության կամ թարմացման։ Կիրակին լավ օր է լողավազան կամ սպա այցելելու համար, ինչպես նաև լավ օր է մերսման համար։

Ձկներ

Սա Ձկների համար մարտահրավերներով լի շաբաթ է, և ձեր հաջողությունները կախված կլինեն ձեր տրամադրությունից և ֆիզիկական պատրաստվածությունից: Հետևաբար, հատուկ ուշադրություն դարձրեք ճիշտ սննդին և ժամանակ եք հատկացրեք հանգստանալու համար: Երկուշաբթի ձեր ինտուիցիան որոշումներ կայացնելիս կարող է անհավասարակշիռ լինել: Հետևաբար, հույսը դրեք փորձի և իմաստուն խորհուրդների վրա: Շաբաթվա կեսին հատուկ հոգ տարեք երեխաների և ընտանիքի անդամների մասին. նրանք կարող են ռիսկի ենթարկվել: Ուրբաթ և շաբաթ օրերը բարենպաստ են ստեղծագործական զբաղմունքների կամ սեմինարի մասնակցելու ու նոր բան սովորելու համար:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3930 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 996 անգամ
20.11.2026
Դիտվել է 510 անգամ
25.11.2026
Դիտվել է 287 անգամ
26.11.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster