Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը 2025 թ․

29.09.2025

Այս շաբաթը հեշտ չի լինելու, բայց աստղերն առանձնահատուկ դժվար մարտահրավերներ չեն կանխատեսում։ Կկարողանանք հաղթահարել։

Խոյ

Խոյերի համար այս շաբաթը լավ հնարավորություններ է ընձեռում ինքնակատարելագործվելու և կյանքի որակը բարելավելու համար: Դուք բավականին հաջող կհաղթահարեք առօրյա գործերը: Շաբաթվա սկզբին բարենպաստ են կարճատև ուղևորությունները: Երեքշաբթի հատուկ ուշադրություն դարձրեք ձեր ինտուիցիային: Չորեքշաբթի սիրելի մարդը կարող է աջակցել ձեզ՝ տալով գումար կամ լավ խորհուրդ: Հինգշաբթի խուսափեք լուրերին հավատալուց և բամբասանքների տեղիք տալուց: Շաբաթվա վերջին հնարավոր է խանդի նոպա, ինչպես նաև առողջական խնդիրներ: Կիրակի հատկապես զգույշ եղեք, եթե բնության գրկում կլինեք:

Ցուլ

Այս շաբաթ Ցուլելի համար լավագույնը որքան հնարավոր է շատ ժամանակ նվիրելն է հոգևոր հարստացմանը: Կարգ ու կանոն սահմանեք ձեր կյանքի այն ոլորտներում, որոնք տարկներ շարունակ անտեսվել են: Երկուշաբթի ժամանակ հատկացրեք պլանավորման և ինքնավերլուծության համար: Երեքշաբթի լավ կլինի խուսափել վեճերից և լուծումներ գտնել: Շաբաթվա կեսին խուսափեք որևէ ակտիվ գործողություն ձեռնարկելուց, եթե ձեր որոշումները մանրամասն չեն քննարկվել: Հինգշաբթի իրականացրեք այն որոշումը, որը որոշ ժամանակ հետաձգել էիք, կամ կատարեք վաղուց տված խոստումը: Ուրբաթ օրը ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ. հնարավոր են արյան ճնշման հետ կապված խնդիրներ: Հանգստյան օրերին խուսափեք լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստանձնելուց:

Երկվորյակ

Երկվորյակներն այս շաբաթ կարող են մի փոքր հանգստանալ։ Դուք քրտնաջան աշխատել եք, և լավագույն լուծումը կլինի ինքներդ ձեզ հանգստանալու հնարավորություն տալը։ Եթե հնարավոր է, պարտականությունները փոխանցեք նրանց, ում վստահում եք։ Երեքշաբթին լավ օր է կարևոր պաշտոնյաների հետ հանդիպելու և նոր հարցազրույցներ կազմակերպելու համար։ Չորեքշաբթի, կոնֆլիկտի մեջ մտնելու փոխարեն, փորձեք ընդհանուր լեզու գտնել։ Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք զգալ, որ ամեն ինչ դանդաղել է, և առօրյա գործերը դառնում են ավելի կլանող։ Շաբաթ օրվա համար կարևոր ոչինչ մի՛ պլանավորեք. հնարավոր են կոնֆլիկտներ, նույնիսկ ձեր ծրագրերի խափանումներ։

Խեցգետին

Խեցգետիններ, ամսվա վերջի համար լավագույնը նոր բան պլանավորելն է: Դեռևս չփորձված դիետա, վատ սովորություններից հրաժարվելը կամ նոր հմտություններ սովորելը՝ որոշումը ձերն է: Գործարարության մեջ գնահատեք ձեր կուտակած ողջ փորձը և ձեռք բերված հմտությունը. դրանք հոկտեմբերին օգտակար կլինեն: Երեքշաբթի կարող եք լուծել փաստաթղթերի հետ կապված դժվար խնդիր: Չորեքշաբթի ձեր մտքերը կարող են կենտրոնացած լինել անձնական կյանքի վրա՝ զուգընկերոջ անհավատարմության կասկածներով կամ անսպասելի գայթակղություններով: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են շահավետ առաջարկներ կամ խոշոր ֆինանսական շահույթ: Շաբաթ օրը փորձեք չկենտրոնանալ բացասականի վրա. աստղերը կանխատեսում են հոգևոր ճգնաժամ:

Առյուծ

Առյուծնե՛ր, այս շաբաթ, դուք կհանդիպեք բազմաթիվ անսպասելի անակնկալների: Ձեզ կարող է առաջարկվել մի զբաղմունք, որի մասին երբեք չէիք մտածել: Կամ կարող եք ցանկանալ գնել մի բան, որը միայն երազներում եք տեսել: Կարող են լինել նաև բազմաթիվ այլ անսպասելի իրեր: Ամեն դեպքում, ժամանակ հատկացրեք՝ մտածեք այդ մասին: Շաբաթվա առաջին կեսին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր ներքին զգացմունքների և ներկայիս գործունեության միջև հավասարակշռությանը: Հինգշաբթի որոշ ժամանակ հատկացրեք ձեր շրջակայքը կարգավորելուն: Կիրակի կարող եք վերագնահատել ձեր արժեքներն ու հայացքները:

Կույս

Կույսեր, կարևոր է ամեն ջանք գործադրել, որպեսզի այս շաբաթը հանգիստ և չափավորված լինի։ Եթե ցանկանում եք ամեն ինչ կարգի բերել, իմաստուն կերպով օգտագործեք ձեր էներգիան և առաջնահերթություններ սահմանեք։ Երեքշաբթին հատկապես հաջողություն կբերի այս նշանի այն ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են կրթությամբ կամ ծառայությամբ։ Չորեքշաբթի դուք ստիպված կլինեք արդարություն փնտրել, գուցե նույնիսկ կոնֆլիկտ ունենաք։ Ուրբաթ օրը կարող է անսպասելի գայթակղություններ բերել ձեր անձնական կյանքում. դիմադրեք դրանց՝ աստղերը զգուշացնում են, որ ամեն ինչ կարող է ողբերգական ավարտ ունենալ։ Հանգստյան օրերին հատկապես զգույշ եղեք ձեր առողջության նկատմամբ և մի ծանրաբեռնեք ձեր ստամոքսը։

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները պետք է հատկապես զգույշ լինեն իրենց ֆինանսների հետ։ Խոշոր գնումները կարող են անհաջող լինել, իսկ պարտքերը՝ չվճարվել։ Երկուշաբթին կարող է ուրախություն բերել ձեր սիրային կյանքում. ազատորեն համաձայնվեք հանդիպման։ Չորեքշաբթին կարող է թյուրըմբռնումներ բերել. մի՛ ակնարկեք, այլ ուղղակիորեն արտահայտեք ձեր ցանկությունները։ Եթե հինգշաբթի ցանկություն ունենաք, որ հրաշքներ լինեն, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, կկատարվեն։ Շաբաթվա վերջում հնարավոր են մելամաղձոտ տրամադրություններ և առողջության վատթարացում։ Գլխավորը ալկոհոլից և ինքնաբուժումից խուսափելն է։

Կարիճ

Այս շաբաթ, Կարիճներ, կարևոր է հատուկ ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը և հոգեկան բարեկեցությանը: Ապահովեք հավասարակշռություն ձեր կյանքի տարբեր ոլորտներում և խուսափեք ներքին կոնֆլիկտներից: Երեքշաբթի հոգատարություն ցուցաբերեք ձեր սիրելիների նկատմամբ: Չորեքշաբթին կարող է բերել կենսունակ էներգիայի ալիք, այնպես որ ձեր ամենակարևոր գործողությունները պլանավորեք այդ օրվա համար: Ուրբաթը կարող է հատկապես ռոմանտիկ լինել. մի խորացեք ձեր հեռախոսի մեջ, այլ շուրջը նայեք: Այս շաբաթավերջին ժամանակ հատկացրեք ձեր զգեստապահարանը մաքրելուն և թարմացնելուն: Նվիրեք ձեզ այն, ինչ ցանկացել եք:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այս շաբաթ պետք է չափավորեն իրենց ցանկությունները: Նշանակալի շահույթ չի սպասվում, ուստի լավագույնը խնայելն է: Երեքշաբթի եղեք ակտիվ ու նախաձեռնող և կգտնեք հուսալի օգնականներ: Չորեքշաբթին բարենպաստ օր է ցանկացած նախագիծ սկսելու համար. լինի դա բիզնես, թե առաջին հանդիպում, բարձեր փոխել, թե տան վերանորոգում՝ ամեն ինչ կստացվի: Չորեքշաբթի առավելագույն նրբանկատություն և համբերատարություն ցուցաբերեք ընտանիքի հետ հարաբերություններում: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը: Ձեր սննդակարգը դարձրեք ավելի առողջ և խուսափեք չափից շատ ուտելուց: Շաբաթ օրը ժամանակ հատկացրեք հոբբիին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին ապասվում է մարտահրավերներով լի շաբաթ: Հնարավորինս շատ ժամանակ հատկացրեք ստեղծագործական զբաղմունքներին և մշակութային միջոցառումներին՝ ձեր մարտկոցները լիցքավորելու ու հոգևորապես լիցքավորելու համար: Հստակ ծրագրերը միշտ չէ, որ կարող են ստացվել, ուստի ավելի լավ է չկառչել դրանցից և ճկուն լինել: Երեքշաբթի հատկապես կարող եք հիասթափվել չկատարված խոստումից: Չորեքշաբթի կկարողանաք սկսել մի նախագիծ, որի մասին երկար ժամանակ մտածում էիք: Շաբաթվա երկրորդ կեսին ժամանակը հատկացրեք աշխատանքային հարցերին և մի անտեսեք համախոհների աջակցությունը: Հինգշաբթի և ուրբաթ օրերին փորձեք խորացնել ձեր հմտություններն ու կարողությունները։

Ջրհոս

Ջրհոսներին բավականին դրական շաբաթ է սպասվում: Կենտրոնացրեք ձեր էներգիան ամենակարևոր հարցերի լուծման վրա, բայց, հավանաբար, առայժմ ստիպված կլինեք դադարեցնել ձեր անձնական կյանքը: Շաբաթվա առաջին կեսին ձեզ կարող են հիշեցնել անցյալի խոստումները, և ստիպված կլինեք հմտորեն մանևրել՝ դրանք իրականություն դարձնելու համար: Չորեքշաբթի լարվածության աճը կարող է խանգարել ձեր մտածողությանը: Շաբաթվա երկրորդ կեսին ինչ-որ մեկը կարող է իր հիասթափությունը հայտնել ձեզ: Պաշտպանեք ձեր հեղինակությունը, բայց մի փորձեք որևէ մեկին հանդարտեցնել: Շաբաթ օրը հին, վստահելի կապերը կարող են օգնել ձեզ լուծել կարևոր հարցեր:

Ձկներ

Այս շաբաթ Ձկները մեծ պահանջարկ կունենան, ուստի փորձեք չբաց թողնել կարևոր շփումները: Սեպտեմբերի վերջին օրերին փոփոխություններ կատարելու ցանկությունը կարող է հատկապես ուժեղ լինել, իսկ զգացմունքները՝ հակասական: Այս ժամանակահատվածում խուսափեք ճշգրտություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն պահանջող որևէ բան պլանավորելուց: Չորեքշաբթի համարձակորեն առաջ մղեք ձերը, բայց եղեք նրբանկատ: Հինգշաբթի բարձրաձայնեք ձեր գաղափարները. կարող եք դաշնակիցներ գտնել դրանք իրականացնելու համար: Ակտիվորեն ցուցադրեք ձեր առաջնորդական որակները: Ուրբաթ օրը հնարավոր են թյուրըմբռնումներ կամ բարեկեցության անկում: Եթե լսեք անհիմն քննադատություն, մտածեք, թե արդյոք ժամանակը չէ՞ դադարեցնել այդ մարդու հետ շփվելը: Շաբաթավերջն ավելի լավ է անցկացնել միայնության մեջ՝ նոր, հետաքրքիր գրքի հետ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5477 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 996 անգամ
20.11.2026
Դիտվել է 510 անգամ
25.11.2026
Դիտվել է 287 անգամ
26.11.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster