Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 15-21-ը 2025 թ․

15.09.2025

Շաբաթը կլինի երկիմաստ և հակասական, բայց աստղերը խոստանում են, որ կենդանակերպի շատ նշաններ կկարողանան խուսափել խոշոր ցնցումներից։

Խոյ

Առաջիկա շաբաթը Խոյերի ներկայացուցիչներից կպահանջի առավելագույն կենտրոնացում և անկեղծություն՝ թե՛ իրենց, թե՛ ուրիշների հետ։ Երկուշաբթին հարմար է խոշոր նախագծերի և կարևոր բանակցությունների իրականացման համար։ Երեքշաբթի դուք հատկապես համոզիչ կլինեք՝ օգտագործեք այս օրը առավելագույնս։ Չորեքշաբթին կարևոր է ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդու հետ։ Շաբաթվա երկրորդ կեսին մի անտեսեք սպորտը և ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Հինգշաբթի մարեք պարտքերը և կատարեք հին խոստումը։ Շաբաթ օրը առավելագույն ժամանակ հատկացրեք ընտանի կենդանիներին և ընտանիքի երիտասարդ անդամներին։

Ցուլ

Այս շաբաթ աստղերը Ցուլերին խորհուրդ են տալիս անել հնարավոր ամեն ինչ՝ իրենց շուրջը հարմարավետության և հանգստության օազիս ստեղծելու համար՝ թե՛ տանը, թե՛ աշխատանքի վայրում: Երկուշաբթի սկսեք զբաղվել կրթությամբ կամ ինչ–որ նոր բան սովորել: Բացի այդ, շաբաթվա սկզբին բարենպաստ է ելույթ ունենալ միջոցառումների ժամանակ կամ ձեր ծրագրերը բարձրաձայնել համախոհ մարդկանց հետ: Երեքշաբթի մի վիճեք այն մարդու հետ, ով համաձայն չէ ձեզ հետ. դա կարող է հանգեցնել երկարատև հակամարտության: Հինգշաբթի օրը դուք երկրորդ շունչ կստանաք, բայց մի փորձեք մեկ շաբաթում յուրացնել տարեկան ծրագիրը: Խելամտորեն փոխարինեք աշխատանքային ծանրաբեռնվածությունը և հանգստացեք: Շաբաթ օրը անպայման գրի առեք և բարձրաձայնեք ձեզ մոտ եկող գաղափարները:

Երկվորյակ

Երկվորյակների համար լավագույնն այս շաբաթ արձակուրդ գնալն է: Բայց եթե դա չի ստացվում, ապա, եթե հնարավոր է, առօրյա կյանքի ռեժիմը հագեցրեք ինչ-որ հետաքրքիր բանով և անպայման առնվազն մեկ երեկո հատկացրեք ընկերների հետ հանդիպելու համար: Երեքշաբթի հատկապես ուշադիր եղեք և կրկնակի ստուգեք ամեն ինչ, հատկապես փաստաթղթերը: Մի ամաչեք օգնություն խնդրելուց: Չորեքշաբթի օրվա համար կարևոր ոչինչ մի պլանավորեք: Շաբաթվա երկրորդ կեսին ավելի ուշադիր եղեք ձեր սիրելիների նկատմամբ: Փնտրեք փոխզիջումներ և մի թողեք, որ ձեր հույզերը դուրս գան վերահսկողությունից. մեկ անզգույշ պոռթկումը կարող է ամեն ինչ փչացնել:

Խեցգետին

Աստղերը Խեցգետիններին զգուշացնում են, որ կյանքը կարող է սկսել կտրուկ փոխվել այս շաբաթ։ Ավելին, միանգամից պարզ չի լինի՝ դա դրական կլինի, թե բացասական։ Նախապես պատրաստվեք երկու տարբերակներին էլ, որպեսզի անակնկալի չգաք։ Եթե ինչ-որ մեկը անհետանա ձեր կյանքից, մի անհանգստացեք, դա լավագույնն է։ Շաբաթվա առաջին կեսին ուշադիր հետևեք տեղեկատվությանը և ոչ մեկին մի բացահայտեք ձեր սրտի գաղտնիքները։ Չորեքշաբթի ստիպված կլինեք ցուցադրել ձեր բոլոր հմտություններն ու իմաստությունը՝ դժվար իրավիճակում գլուխ հանելու համար։ Ուրբաթ օրը ձեզ կարող է զարմացնել սիրելի մարդը, որից երկար ժամանակ ոչինչ չէիք սպասում։

Առյուծ

Առյուծները այս շաբաթ պետք է հատկապես ուշադիր լինեն։ Ուշադրություն դարձրեք մանրուքներին և մանրամասներին, մի անտեսեք հպանցիկ ասված խոսքերը։ Մի փակեք աչքերը այն բանի վրա, ինչը երկար ժամանակ տհաճ է եղել։ Մի վախեցեք ժամանակավորապես խախտել ձեր հոգեկան հարմարավետությունը. ուղղակիորեն խոսեք այն մասին, ինչը ձեզ դուր չի գալիս։ Դադարեք այցելել այնպիսի վայրեր, որտեղ վատ եք զգում։ Շաբաթը իդեալական է ինքնասիրության ուղին բռնելու համար։ Չորեքշաբթի եղեք տեսանելի և, եթե հնարավոր է, մասնակցեք հասարակական միջոցառումների։ Հինգշաբթի ժամանակ հատկացրեք անկեղծ զրույցի համար. բաց եղեք, սա կամրապնդի ձեր հարաբերությունները։ Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են ֆիզիկական խնդիրներ։

Կույս

Կույսեր, այս շաբաթ չպետք է աչքերին փոշի փչեք. մի փորձեք թվալ այնպիսի մեկը, ինչպիսին չեք։ Հանգստացեք, փորձեք տեղի ունեցողին վերաբերվել հումորով և ըմբռնումով. մարդկանց մասին մի շարք պատրանքային պատկերացումներ անպայման կանհետանան։ Շաբաթվա առաջին օրերին կարող եք հնարավորություն ունենալ ավելի քիչ աշխատել և ավելի շատ հանգստանալ, լիարժեք օգտվեք դրանից։ Երեքշաբթի հնարավոր է մի իրավիճակ, որից հետո կտեսնեք, թե ով է ձեզ իսկապես սիրում։ Շաբաթվա կեսը բարենպաստ է հին պարտքերը փակելու և միաժամանակ տված խոստումները կատարելու համար։ Շաբաթ օրը ձեզ համար կբացի հնարավորություններ՝ բարձրացնելու ձեր ֆինանսական բարեկեցությունը. բաց մի թողեք ձեր հնարավորությունը։

Կշեռք

Այս շաբաթ աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս չտրվել աշնանային մելամաղձությանը և դեպրեսիայի մեջ չընկնել, նույնիսկ, եթե ինչ-որ մեկը դիտավորյալ փչացնում է ձեր տրամադրությունը: Զերծ մնացեք արմատական փոփոխություններից, բայց կարող եք մաքրվել, ազատվել ավելորդ իրերից կամ մաքրել հեռախոսի կոնտակտները: Շաբաթվա սկզբին ժամանակ հատկացրեք ինքնավերլուծությանը՝ կատարվողից ինչն է ձեզ հոգռհարազատ, և ինչ՝ ոչ: Պարզեք, թե ինչ եք հիմա սիրում, և ինչն եք շարունակում անել պարզապես սովորությունից ելնելով: Չորեքշաբթի հնարավոր է հակամարտություն՝ տեսակետների տարբերության պատճառով: Հինգշաբթի ժամանակ հատկացրեք ֆիզիկական վարժություններին: Ուրբաթ կամ շաբաթ օրը բարենպաստ է մերսման գնալու և հնարավորինս շատ հանգստանալու համար:

Կարիճ

Կարիճների համար հնարավորությունների պատուհան կբացվի. պատրաստ եղեք անցնել աշխատանքի կամ հարաբերությունների հաջորդ մակարդակի, ինչպես նաև սովորել ինչ-որ նոր բան: Բայց մի մոռացեք ձեր շրջապատի մարդկանց մասին՝ մի՛ դարձեք անտարբեր նրանց նկատմամբ: Երեքշաբթի հատուկ ուշադրություն դարձրեք, թե որտեղ է ծախսվում ձեր ժամանակն ու էներգիան: Անհրաժեշտության դեպքում ճշգրտեք ձեր ծրագրերը: Հինգշաբթի պատրաստ եղեք սիրելի մարդուն ասել այն ճշմարտությունը, որը երկար ժամանակ թաքցրել եք: Շաբաթվա վերջին վերանայեք ձեր ֆինանսական վիճակը և վերացրեք ավելորդ ծախսերը: Կիրակի ցուցաբերեք կամքի ուժ և համառություն՝ ձեր նպատակին հասնելու գործում:

Աղեղնավոր

Աստղերը Աղեղնավորներին խորհուրդ են տալիս այս շաբաթ կենտրոնանալ իրենց, իրենց առողջության և հետաքրքրությունների վրա: Սակայն մի՛ մերժեք անկեղծ խորհուրդներն ու առաջարկվող օգնությունը: Երեքշաբթին բարենպաստ է ֆինանսական հարցեր լուծելու համար: Չորեքշաբթի հույզերը կարող են դուրս գալ վերահսկողությունից, փորձեք թույլ չտալ, որ դա հանգեցնի հակամարտության: Շաբաթվա երկրորդ կեսը լավ է ամփոփելու և ձեր շուրջապատը մաքրելու համար: Հեռացրեք ավելորդ իրերը ձեր բնակարանից, դադարեցրեք շփվել այն մարդկանց հետ, ովքեր սպառում են ձեր էներգիան: Կիրակի օրը հիանալի է հին ընկերոջ հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս շաբաթ ստիպված կլինեն անընդհատ համառություն և հետևողականություն ցուցաբերել ամեն ինչում: Եթե այս ժամանակահատվածում նույնիսկ հանձնվելու ցանկություն առաջանա, մի՛ արեք դա: Շարունակեք հաղթահարել խոչընդոտները, և կպարգևատրվեք: Երկուշաբթի կարող եք հուսահատ վեճի մեջ ընկնել. նման դեպքերում սովորաբար հաղթում է նա, ով առաջինն է լռում: Շաբաթվա կեսին էներգիան լիարժեք կլինի. արագ և խելամիտ գնահատեք, թե ինչի վրա է լավագույնը ծախսել այն: Շաբաթվա երկրորդ կեսին ժամանակ հատկացրեք անձնական կյանքիի համար: Հենվեք ինտուիցիայի վրա: Խուսափեք անծանոթների կարծիքներից. ձեզ հաստատ պետք չէ նրանց փորձը: Հանգստյան օրերին հատուկ ուշադրություն դարձրեք ֆիզիկական ակտիվությանը և վերանայեք ձեր սննդակարգը:

Ջրհոս

Ջրհոսները պետք է այս ժամանակահատվածը նվիրեն անձնական խնդիրների լուծմանը: Շաբաթվա առաջին կեսին ստիպված կլինեք պաշտպանել ձեր տարածքը. ինչ-որ մեկը կարող է ոտնձգություն կատարել ձեր շահերի նկատմամբ, իսկ հանգստյան օրերին ավելի մոտ՝ ձեր սիրելիի նկատմամբ: Երեքշաբթին լավ օր է թվային արտադրանքի և տեխնոլոգիաների հետ աշխատելու համար: Չորեքշաբթի պարզաբանեք այն ամենը, ինչը չեք հասկանում՝ սխալներից խուսափելու համար: Հինգշաբթի ինքներդ մի աճապարեք և մի շտապեցրեք ուրիշներին: Ուրբաթ օրը մի տրվեք հույզերին և զգացմունքներին. մեծ է սխալ ճանապարհով գնալու ռիսկը: Շաբաթ օրը հարմար է գեղեցկության սրահներ այցելելու համար:

Ձկներ

Ձկներն այս շաբաթ կունենան տրամադրության փոփոխություններ և բոլորովին այլ զգացողություններ: Մի թողեք, որ ուրիշներն ազդեն ձեր որոշումների վրա. հիմա ժամանակն է խաղադրույք կատարել ձեր կյանքի վրա և լցնել այն դրականով: Երկուշաբթի արեք այնպիսի բաներ, որոնք պահանջում են հատուկ պարզություն և կենտրոնացում: Չորեքշաբթի ամեն ինչ կարող է ըստ պլանի չընթանալ. գնացեք հոսանքի հետ և տեսեք, թե ուր է այն ձեզ տանում: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է լի լինել հիասթափությամբ: Սա ժամանակավոր է: Շարունակեք փոքր քայլերով շարժվել դեպի ձեր նպատակը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1949 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 3-9-ը 2025 թ․

03.11.2025
Այս ամիսն արդեն սկսել ենք Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետադարձ շարժումով։ Այս հսկաների ազդեցությունը կզգացվի մինչև 2026 թվականի սկիզբը։ Այնուամենայնիվ, որոշ նշաններ կկարողանան խուսափել նրանց ազդեցությունից։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը 2025 թ․

27.10.2025
Այս շաբաթն անցումային շրջան է. աստղերը բոլորիս համար բավականին մարտահրավերներով լի նոյեմբեր են պատրաստում։ Սակայն այս մարտահրավերները հիմք են 2026 թվականի մեծ հաջողության համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 20- 26-ը 2025 թ․

20.10.2025
Շաբաթը սկսվում է նորալուսնով (հոկտեմբերի 21), ինչը նշանակում է, որ սա ամենահարմար ժամանակն է անձնական կյանքում փոփոխությունների և ցանկացած նոր սկիզբի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 13-19-ը 2025 թ․

13.10.2025
Այս շաբաթ՝ հոկտեմբերի 14-ին, ավարտվում է Պլուտոնի երկարատև նահանջի շրջանը, և ամեն ինչ մի փոքր ավելի կհեշտանա։ Բայց միայն մի փոքր, քանի որ նահանջող հսկաներ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը դեռևս մեզ հետ են։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 6-12-ը 2025 թ․

06.10.2025
Հոկտեմբերի 7-ի լիալուսինն այս շաբաթվա սկզբին լուրջ վնաս կհասցնի շատ նշանների սիրային կյանքին, բայց որոշների բախտը սիրո հարցում կբերի:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը 2025 թ․

29.09.2025
Այս շաբաթը հեշտ չի լինելու, բայց աստղերն առանձնահատուկ դժվար մարտահրավերներ չեն կանխատեսում։ Կկարողանանք հաղթահարել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-11-2025 09:54
Դերասանուհի և ռեժիսոր Օլիվիա Ուայլդը միացել է «Behemoth!» ֆիլմի նկարահանումներին, որտեղ գլխավոր դերը կատարելու է Պեդրո Պասկալը: Ներքին աղբյուրները ֆիլմը նկարագրում են որպես «սիրո ուղերձ երաժշտությանը և այն ստեղծողներին»։ «Behemoth!»-ը կնկարահանի Թոնի Գիլրոյը։ Նախագծում կնկարահանվեն նաև Դեյվիդ Հարբորը և Եվա Վիկտորը։
03-11-2025 09:45
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը հայտնել է, որ իր ռոմանտիկ հարաբերությունները 25-ամյա արգենտինացի երգչուհի Նիկի Նիկոլի հետ ավարտվել են։ «Մենք այլեւս միասին չենք։ Ես նրան չեմ դավաճանել։ Խնդիրն այդ չէ։ Մենք պարզապես հրաժեշտ տվեցինք իրար եւ վերջ։ Լրատվամիջոցների գրածները ոչ մի ընդհանուր բան չունեն մեր հարաբերությունների հետ»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
03-11-2025 09:43
Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աղջիկների 77 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունով նվաճեց բրոնզե մեդալ, հրում վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի (98+130):
03-11-2025 07:51
Քիլիան Մըրֆիի և նրա կնոջ՝ Իվոն ՄաքԳինեսի 18-ամյա որդին՝ Արան Մըրֆին, կնկարահանվի HBO-ի և Sky-ի առաջիկա «Պատերազմ» սերիալում՝ Դոմինիկ Ուեսթի և Սիենա Միլլերի հետ միասին։ Չնայած լոնդոնյան սերիալը դեռահասի առաջին հեռուստատեսային նախագիծը կլինի, նա նախկինում նկարահանվել է 2022 թվականի իռլանդական «Լոլա» ֆիլմում և ավարտել է Թայկա Վայթիթիի «Կլարան և արևը» ֆիլմի ադապտացիայի նկարահանումները՝ Էմի Ադամսի, Ջեննա Օրտեգայի և Սթիվ Բուշեմիի հետ միասին։
03-11-2025 02:59
Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարանում տեղի է ունեցել LACMA Art + Film Gala-ը՝ որտեղ նշվում են կինոյի, նորաձևության և ժամանակակից արվեստի նվաճումները: Այս տարի երեկոյի հերոսներն են եղել նկարչուհի Մերի Քորսը և ռեժիսոր Ռայան Քուգլերը («Սև հովազ», «Մեղավորները»):
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2025
Դիտվել է 527 անգամ
28.10.2025
Դիտվել է 475 անգամ
29.10.2025
Դիտվել է 361 անգամ
30.10.2025
Դիտվել է 322 անգամ
31.10.2025
Դիտվել է 162 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster