Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 8-14-ը 2025 թ․

08.09.2025

Լուսնի խավարումից հետո շաբաթն անհանգիստ կլինի, շատերը կզգան փոփոխություններ և կերպարանափոխություններ: Մի վախեցեք, հիմա կյանքի տարբեր ոլորտներում փոփոխությունների մեծ մասը օգտակար կլինի, ոչ թե վնասակար: Բայց ամեն ինչ՝ հերթով:

Խոյ

Խոյերի համար շաբաթը հիմնականում հանգիստ կլինի: Մեծ է հավանականությունը, որ դրանից դուք կկորցնեք ձեր զգոնությունը: Երկուշաբթի հատկապես ուշադիր եղեք և մի թողեք, որ ձեզ խաբեն: Երեքշաբթի փորձեք նկատել բոլոր մանրամասները և ուշադրություն դարձնել ցանկացած մանրուքի՝ սա ձեր ապագա հաջողության գրավականն է: Շաբաթվա կեսը հարմար է բարեգործական աշխատանքների համար, բայց պարտք մի՛ տվեք ընկերներին. կարող եք կորցնել և՛ փողը, և՛ ընկերներին: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար:

Ցուլ

Ցուլերը կունենան ակտիվ փոփոխությունների շաբաթ։ Կարող են փոխվել ինչպես սիրելիների հետ հարաբերությունները, այնպես էլ ձեր հայացքներն ու տեսակետները տեղի ունեցողի վերաբերյալ։ Շաբաթվա առաջին կեսին խնայեք ձեր ուժերը. էներգիան շատ ցածր մակարդակի վրա կլինի։ Սակայն շաբաթվա երկրորդ կեսին կկարողանաք լրացնել կորցրածը։ Կարևոր գործերը մի՛ պլանավորեք չորեքշաբթի օրվա վրա. Մեծ է ուղևորությունների անհաջողությունը։ Ուրբաթ օրը նախընտրելի է նվիրել տունը կարգի բերելուն և ավելորդ ամեն ինչից ազատվելուն։ Շաբաթավերջն անցկացրեք առավել հանգիստ ռեժիմով, խուսափեք էքստրեմալ սպորտաձևերից և զերծ մնացեք ուժեղ խմիչքներից։

Երկվորյակ

Երկվորյակները ստիպված կլինեն ամբողջ շաբաթ քրտնաջան աշխատել։ Եթե նույնիսկ դուք արձակուրդում եք, աշխատանքային հարցերը, որոնք ձեզնից լուծումներ են պահանջում, անպայման կգտնեն ձեզ։ Դրան մի փոքր հումորով մոտեցեք։ Երեքշաբթի կարող է մելանխոլիկ տրամադրություն ի հայտ գալ, դրանից ազատվելու համար սկսեք պլանավորել ապագան։ Հինգշաբթի դուք կլինեք ուշադրության կենտրոնում, նույնիսկ եթե դա չեք ուզում, այնպես որ փորձեք նախորդ գիշերը լավ քնել։ Շաբաթ օրը խուսափեք բացթողումներից և փորձեք վերահսկել ձեր հույզերը։ Կիրակի օրը նախընտրելի է անցկացնել հանգստի և ոգեշնչման աղբյուրների մեջ ընկղմվելու վրա։

Խեցգետին

Խեցգետինները կարող են այս շաբաթ երկար սպասված փոփոխություններ ապրել։ Սակայն զգույշ եղեք, որ ձեր էներգիան ավելորդ խնդիրներ չստեղծի ձեզ համար։ Մինչև նոր բան սկսելը, եթե հնարավոր է, ազատվեք ավելորդից ու հնացածից։ Երեքշաբթի հնարավոր է խոշոր հակամարտություն. փորձեք հարթել իրավիճակը, նախքան այն տեղի կունենա։ Շաբաթվա կեսին ձեր առողջությունը կարող է վատթարանալ, ավելի ուշադիր եղեք ինքներդ ձեր և ավելի խիստ՝ ձեր առօրյայի նկարմամբ։ Ուրբաթ օրը ավելի շատ լսեք, քան խոսեք, և կարևոր տեղեկատվությունը բաց մի թողեք։ Հանգստյան օրերն ավելի լավ է անցկացնել ակտիվ և ձեզ համար բոլորովին անսովոր վայրում։

Առյուծ

Շաբաթը Առյուծներին կտա բոլորովին հակասական տրամադրություններ և ազդակներ: Երկուշաբթի կարող է ձեզ վրա թափվել քննադատության հեղեղ: Հակադարձեք, թե ոչ՝ կախված է ձեր տրամադրությունից: Երեքշաբթի մի կողմ թողեք ուրիշների խնդիրները և կենտրոնացեք ձեր սեփականի վրա: Բայց չորեքշաբթի օրը, ընդհակառակը, ինքներդ ձեզ վրա չափազանց կենտրոնացումը կարող է անհարմար իրավիճակի մեջ դնել: Շաբաթվա երկրորդ կեսին ձեր ուշադրությունը կարող է ամբողջությամբ գրավվել անձնական կյանքով՝ փորձեք խուսափել խանդի տեսարաններից և անվերապահորեն մի վստահեք նոր ծանոթներին: Շաբաթ օրը կկարողանաք լուծել երկար հասունացած խնդիր:

Կույս

Կույսերն այս շաբաթ կկարողանան իրականացնել իրենց պլանավորած գրեթե ամեն ինչ։ Մի թողեք, որ որևէ մեկը շեղի ձեզ։ Երեքշաբթին կլինի ամենաարդյունավետը՝ ամենակարևոր գործերը պլանավորեք հենց այս օրվա վրա։ Չորեքշաբթին բարենպաստ է այգեգործության կամ պարզապես բնության հետ շփվելու համար։ Ուրբաթ օրը կարող է անհրաժեշտ լինել ժամանակ հատկացնել հուսահատության մեջ ընկած ազգականի կամ ընկերոջ խնդիրներին։ Շաբաթվա վերջում կարող է ոգեշնչում գալ՝ ստեղծել ինչ-որ գեղեցիկ բան կամ այցելել ցուցահանդեսներ ու թանգարաններ։

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները պետք է հատկապես համբերատար և ներողամիտ լինեն ուրիշների նկատմամբ, հակառակ դեպքում առանց որևէ ակնհայտ պատճառի կարող են թշնամիներ ձեռք բերել: Երկուշաբթի հնարավոր է փոթորիկներ և կոնֆլիկտներ առաջանան ձեր անձնական կյանքում: Չորեքշաբթին կարող է դատարկ օր լինել, նույնիսկ եթե անընդհատ ինչ-որ բան անեք: Եթե նման նկատում միտում նկատեք, ավելի լավ է ճաշից հետո զբոսանքի դուրս գալ: Հինգշաբթի կարող է որոշ սուր զգացումների կարիք զգաք, և հենց այդ ժամանակ կսկսվի ծառայողական սիրավեպ, կամ հորիզոնում կհայտնվի ձեր նախկին զուգընկերներից մեկը: Մտնել այդ խաղի մեջ, թե ոչ՝ կախված է միայն ձեր ցանկությունից: Հանգստյան օրերին ավելի լավ է խուսափել ռիսկային գործունեությունից ու խաղամոլությունից և զգույշ լինել ճանապարհներին:

Կարիճ

Աստղերը Կարիճներին խոստանում են հետաքրքիր շաբաթ, հարուստ իրադարձություններով և ընդհանուր առմամբ դրական։ Մի՛ նստեք տանը և ուշադիր շուրջը նայեք. ճակատագրական ծանոթությունը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում։ Շաբաթվա առաջին կեսին ուշադիր կշռադատեք բոլոր առաջիկա գործողությունները։ Շաբաթվա երկրորդ կեսը կայուն կլինի, առանց նորությունների և ցնցումների։ Ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ, ուսումնասիրեք, պլանավորեք ապագա ուղևորությունները և մշակութային միջոցառումների այցերը։ Կիրակի հատուկ ուշադրություն դարձրեք սպորտին, ցանկալի է՝ մաքուր օդում։

Աղեղնավոր

Աստղերն Աղեղնավորի համար խոստանում են բավականին կայուն շաբաթ, սակայն աշխատանքային ծրագրերը ժամանակ առ ժամանակ կփոխվեն, ինչը մեծապես կբարդացնի ձեր անձնական կյանքը. հանդիպումներն ու ժամադրությունները ստիպված կլինեք չեղարկել: Երկուշաբթի զբաղվեք այն գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգել եք: Երեքշաբթին կարող է ձեզ սովորեցնել ճկունություն և ընդունել այլ տեսակետ: Չորեքշաբթին հարմար է ուղևորությունների և գործուղումների համար: Հինգշաբթի կարող եք ստանալ ձեր արժանիքների ճանաչում կամ տեսնել ձեր նախորդ ջանքերի արդյունքները: Շաբաթվա վերջին փորձեք գործել չափված և անշտապ: Կիրակի օրը կարող է դժվար ընտրություն լինել՝ հետևեք ձեր ներքին ձայնին:

Այծեղջյուր

Աստղերն Այծեղջյուրներին խորհուրդ են տալիս այս շաբաթ չափազանց լուրջ չլինել։ Հումորով վերաբերվեք ինքներդ ձեզ և կատարվողին։ Երկուշաբթի ստիպված կլինեք ազատվել պատրանքներից և հորինված իդեալներից։ Երեքշաբթի փորձեք ստանձնել նվազագույն առաջադրանքներ. էներգիան շատ ցածր մակարդակի վրա կլինի։ Չորեքշաբթի հնարավորություն կունենաք հասկանալու, թե իրականում ով է ձեր կողքին, և ով է գաղտնի վնասում ձեզ։ Շաբաթվա երկրորդ կեսին գնումներն ու վաճառքները հատկապես հաջող կլինեն։ Ուրբաթը բարենպաստ է ստեղծագործականության և հոգևոր ոլորտին վերաբերող գործունեության համար։

Ջրհոս

Առաջիկա օրերին աստղերը Ջրհոսներին խորհուրդ են տալիս ակտիվորեն դրսևորվել, ցուցադրել իրենց կարողություններն ու հմտությունները: Դուք այդքան երկար եք ձգտել հաջողության, ուստի հիմա չպետք է համեստ լինեք, երբ մրցանակ կամ գովասանք ստանաք: Չորեքշաբթի համարձակորեն մտեք բանակցությունների մեջ և բարձրաձայնեք ձեր գաղափարները: Հինգշաբթի ցանկացած թիմային գործունեություն բարենպաստ կլինի: Ուրբաթ օրը անձնական կյանքը մեծ ուշադրություն կգրավի: Բայց փոփոխությունները դեպի լավը կլինեն: Շաբաթ օրը հնարավորություն կա նվեր կամ փոքր ֆինանսական ներարկում ստանալու: Կիրակի ավելի զգույշ եղեք ձեր առողջության նկատմամբ և անհրաժեշտության դեպքում այցելեք մասնագետի:

Ձկներ

Ձկներին շատ հետաքրքիր, բայց հոգնեցուցիչ շաբաթ է սպասվում։ Զգացմունքները կցատկեն բոլոր ուղղություններով, իսկ հույզերը վերահսկողությունից դուրս կգան։ Փորձեք ոչ մեկին չնեղացնել։ Երկուշաբթի իրավիճակն այնպիսին կլինի, որ ձեր ինքնագնահատականը կբարձրանա։ Երեքշաբթի հույսը դրեք միայն ինքներդ ձեզ վրա։ Կկարողանաք բանակցել շատ բարդ թեմաների շուրջ և տեսնել նախկինում գործադրված ջանքերի արդյունքները։ Չորեքշաբթին ամենավտանգավոր օրն է. հավանական են առողջական խնդիրներ և ֆինանսական կորուստներ։ Զգույշ եղեք։ Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք հաշվարկված ռիսկի դիմել. մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ կստացվի։ Ուրբաթ օրը հատկապես հավաքված եղեք և արագ արձագանքեք կատարվողին։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4476 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 996 անգամ
20.11.2026
Դիտվել է 510 անգամ
25.11.2026
Դիտվել է 287 անգամ
26.11.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster