Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 1-7-ը 2025 թ․

01.09.2025

Աշունը սկսվում է դրական տրամադրությամբ՝ բախտը շատերին կժպտա։ Բայց միայն կյանքի ոլորտներից մեկում՝ կամ ֆինանսապես, կամ անձնական հարաբերություններում։ Մի՛ դիմեք ավելորդ ռիսկերի և մի՛ վստահեք անծանոթներին։

Խոյ

Խոյերի համար, անկախ հանգամանքներից, գործերից և առօրյայից, կարևոր է այս շաբաթ որքան հնարավոր է հոգ տանել իրենց մասին: Մեծ նշանակություն մի տվեք ուրիշների խոսքերին և խոստումներին: Երեքշաբթի ձեր գործընկերները կամ հարազատները կարող են փորձել խաղալ ձեր կարեկցանքի վրա՝ անվճար խորհուրդներ՝ խնդրեմ, բայց փող մի տվեք: Շաբաթվա կեսին հնարավոր է շահերի և կարծիքների բախում: Շաբաթվա երկրորդ կեսին զտեք ձեր ամբողջ միջավայրը և թողեք միայն ամենաանհրաժեշտը: Հանգստյան օրերին ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգի վերանայմանը և երկար զբոսանքներին:

Ցուլ

Ցուլերի համար գալիք շաբաթն վստահաբար հանգստի համար նախատեսված չի լինի։ Եթե ուզում եք, որ ձեր երազանքներն ապագայում իրականանան, գործեք եռակի ավելի ակտիվ։ Երկուշաբթի զգույշ եղեք ձեր խոսքերում և գործողություններում, հակառակ դեպքում կարող եք պատահաբար վիրավորել ինչ-որ մեկին։ Երեքշաբթի ոչ մեկին մի պատմեք ձեր գաղտնիքները և ուրիշներինը մի բացահայտեք։ Չորեքշաբթի զերծ մնացեք ձեր բոլոր խնայողությունները միանգամից ծախսելու կամ ինչ-որ բանի մեջ ներդնելու ցանկությունից։ Հինգշաբթի ձեր առողջությունը կարող է վատթարանալ՝ ավելի հոգատար եղեք ինքներդ ձեր նկատմամբ։ Շաբաթվա վերջում կարող եք անսպասելիորեն երկար տարիների ընկեր ձեռք բերել։

Երկվորյակ

Երկվորյակներին կարող է սպասվել հուզական հակամարտությունների շաբաթ։ Նույնիսկ ամենամտերիմ մարդիկ կարող են փչացնել ձեր տրամադրությունը։ Փորձեք ուշադրություն չդարձնել դրան՝ դժվար կլինի, բայց փորձեք։ Երեքշաբթին կարող է լավ օր լինել, եթե դրականորեն տրամադրվեք։ Չորեքշաբթի ձեզ բացահայտելու և մրցակիցներից առաջ անցնելու հնարավորություն կլինի՝ բաց մի թողեք այն։ Շաբաթվա երկրորդ կեսին, որքան էլ ցանկանաք ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, հանգամանքները կստիպեն ձեզ ինչ-որ բան փոխել։ Հատկապես զգույշ եղեք ուրբաթ օրը՝ վնասվածքի մեծ հավանականություն կա։ Հանգստյան օրերն ավելի լավ է նվիրել երեխաների կամ ընտանի կենդանիների հետ շփվելուն։

Խեցգետին

Աստղերը Խեցգետիններին զգուշացնում են, որ նույնիսկ ձեր անսահման համբերությունը այս շաբաթ կարող է բավարար չլինել։ Ձգձգված խնդիրները լուծելու ցանկությունը, ամենայն հավանականությամբ, միայն նոր խնդիրների հայտնաբերմանը կհանգեցնի։ Երեքշաբթի հարազատներն իրենց պահանջներով կարող են ձեզ տանջել։ Շաբաթվա կեսին ամենը, ինչ տեղի է ունենում, կարող է ձանձրալի դառնալ, բայց եթե ռիսկի դիմեք՝ իրականացնելու ձեզ ոգեշնչող գաղափար, ապա մի՛ միայնակ գործեք։ Գտեք օգնականներ կամ բարձրաձայն արտահայտեք ձեր մտքերը։ Շաբաթվա երկրորդ կեսին ձեր անձնական կյանքում կարող են հաճելի փոփոխություններ տեղի ունենալ։ Բաց եղեք նոր բաների համար և փորձեք նոր ուղիներ ընտրել՝ ճակատագրին ձեզ հաճեցնելու հնարավորություն տալու համար։

Առյուծ

Առյուծներն այս շաբաթ պետք է զգույշ լինեն բամբասանքներից և ինտրիգներից: Այս ժամանակահատվածում ոչ մեկին մի պատմեք ձեր բոլոր արժանիքների և նվաճումների մասին: Հիմա լավ է ավելի համեստ և պարզ լինել: Այնուամենայնիվ, շաբաթվա սկզբին կարող է հետաքրքիր ծանոթություն լինել: Երեքշաբթին բարենպաստ է նոր գաղափարների մեկնարկի համար, որոնց վրա դուք միայնակ կաշխատեք: Հինգշաբթի ստիպված կլինեք կարգավորել ինչ-որ մեկի հակամարտությունը: Փորձեք չբռնել ինչ-որ մեկի կողմը: Շաբաթվա վերջում մի վստահեք ոչ մեկի խոսքին և պաշտոնապես ձևակերպեք բոլոր լուրջ համաձայնությունները:

Կույս

Կույսերը պետք է շաբաթվա առաջին կեսի համար պլանավորեն այնպիսի բաներ, որոնք պահանջում են հատուկ վերլուծություն և մանրակրկիտ մոտեցում: Բանակցություններ վարեք և տվեք բոլոր այն հարցերը, որոնք դեռևս լուծված չեն: Երեքշաբթի և չորեքշաբթի օրերը բարենպաստ են ուսման և նոր հմտություններ ձեռք բերելու համար: Սակայն հինգշաբթին բացարձակապես հարմար չէ ժամադրությունների համար. ավելի լավ է ժամանակն անցկացնել միայնակ և հանգստանալ: Ուրբաթ օրը չափազանց դյուրագրգռությունը կարող է փչացնել ձեր հարաբերությունները ինչ-որ մեկի հետ: Կիրակի օրվա մթնոլորտը կնպաստի հանգիստ զբոսանքներին, ցուցահանդեսներ կամ թատրոն այցելելուն:

Կշեռք

Կշեռքներ, այս շաբաթ դուք կարող եք գերագնահատել ձեր հնարավորությունները և չափազանց բարձր նշաձող սահմանել։ Եթե վաղուց եք ցանկացել ինչ-որ մեկի հետ խոսել կամ որևէ որոշում կայացնել, արեք դա երեքշաբթի օրը։ Չորեքշաբթի հատկապես հաջողակ կլինեք, այնպես որ պլանավորեք այն, ինչ վաղուց եք ցանկացել կյանքի կոչել։ Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է ձեր շուրջը գտնվող տարածքի լանդշաֆտային ձևավորման կամ ստեղծագործական գործունեության համար։ Ուրբաթ և շաբաթ օրերը հարմար են գեղեցկության սրահ այցելելու և ձեր կերպարին ինչ-որ նոր բան ավելացնելու համար։

Կարիճ

Կարիճներն այս շաբաթ կպատվեն հույզերով։ Նման արձագանքի պատճառներից մեկը կարող է լինել անտեսվելը. կարծես ոչ ոք չի նկատի ձեզ և ձեր գործերը։ Մի անհանգստացեք՝ շաբաթվա երկրորդ կեսին ամեն ինչ կփոխվի, դուք նույնիսկ մի փոքր կհոգնեք ուրիշների ուշադրությունից։ Հինգշաբթի արդյունքի հասնելու համար կարող է պահանջվել շատ ավելի մեծ ջանքեր, քան դուք պլանավորել էիք։ Ձեր անձնական կյանքը հանգստյան օրերին կարող է ճաքեր տալ։ Ամեն գնով խուսափեք հակամարտություններից և խանդի տեսարաններից։

Աղեղնավոր

Այս շաբաթը Աղեղնավորի համար հիանալի է լուրջ զրույցների և կարևոր հարցեր լուծելու համար: Սակայն մի՛ փորձեք համոզել ինչ-որ մեկին կամ չափազանց շատ ջանք գործադրեք ուրիշներին ձեր կողմը գրավելու համար: Երեքշաբթին լավ է ճշգրտություն և կոնկրետություն պահանջող գործունեության համար: Չորեքշաբթի անձնական փորձը ձեզ կարող է խանգարել կենտրոնանալ գլխավորի վրա: Ուրբաթ օրը համեստ մի՛ եղեք և ինքներդ ձեզ թույլ տվեք ավելի վառ տեսք ունենալ, քան սովորաբար: Շաբաթ օրը ինքներդ ձեզ ոգեշնչման լիցք հաղորդեք և այցելեք կինոթատրոն կամ թանգարաններ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս շաբաթվա իրադարձություններից կարող են շփոթվել: Երկուշաբթի ձեզ կուղեկցի անհիմն անհանգստության վիճակ. երկար զբոսանքները կարող են օգնել այս հարցում: Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին աշխատանքային հարցերում մի՛ իրադարձությունները մի արագացրեք, հակառակ դեպքում կարող եք փլուզել այն նախագիծը, որը երկար ժամանակ կառուցում էիք: Ուրբաթ օրը հատկապես զգույշ եղեք տանը և փողոցում. կարող եք վնասվածք ստանալ: Հանգստյան օրերին էներգիայի առատություն կլինի, եթե սկսեք ավելի շատ ժամանակ նվիրել ինքներդ ձեզ, իսկ ավելի լավ է՝ հանդիպեք ձեր սիրելիի հետ:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում հնարավորինս հեռացնել հույզերը և առաջիկա շաբաթ գործել բացառապես տրամաբանության և բանականության հիման վրա: Պատրաստ եղեք այն փաստին, որ նույնիսկ ամենապարզ որոշումների կայացումը ձեզանից ավելի երկար ժամանակ կպահանջի, քան սովորաբար: Երեքշաբթին բարենպաստ է ուսումնասիրության և վերլուծական հաշվարկների համար: Չորեքշաբթի անձնական կյանքի իրադարձությունները կարող են անսպասելիորեն ձեզ շեղել ուղուց: Հինգշաբթի, եթե հնարավոր է, մարեք պարտքերը կամ կատարեք հին խոստումը: Շաբաթվա վերջում կյանքի գույները կարող են խամրել, այնպես որ գտեք ինքներդ ձեզ գոհացնելու եղանակներ:

Ձկներ

Ձկներին երկիմաստ շաբաթ է սպասվում։ Զգացմունքները կանցնեն ոգևորությունից դեպի մելանխոլիա և անտարբերություն, ու դուք ստիպված կլինեք այս ամենին դիմանալ արժանապատվորեն։ Գլխավորը հիմա ձեր առողջության մասին հատուկ հոգ տանելն է և փողի հետ շատ զգույշ լինելն է։ Ձեզ անհրաժեշտ կլինի անվտանգության բարձիկ։ Շատ զգույշ եղեք թե՛ ծախսերի, թե՛ խոսքերի հարցում։ Երեքշաբթի ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը՝ տեսեք, թե ինչը կարելի է բարելավել։ Չորեքշաբթի ռոմանտիկ ոլորտը կարող է ձեզ հաճելի անակնկալներով ուրախացնել։ Շաբաթվա երկրորդ կեսը չափազանց բարենպաստ է ստեղծագործ մարդկանց համար։ Ժամանակ հատկացրեք ինչ-որ գեղեցիկ բան ստեղծելու համար և անպայման շփվեք համախոհների հետ։ Հիմա դուք բացարձակապես չեք կարող միայնակ լինել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4734 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 996 անգամ
20.11.2026
Դիտվել է 510 անգամ
25.11.2026
Դիտվել է 287 անգամ
26.11.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster