Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 14-20-ը 2025 թ․

14.07.2025

Մերկուրին այս շաբաթ՝ հուլիսի 18-ից սկսած, հետադարձ շարժում է սկսում։ Սա նշանակում է, որ կենդանակերպի բոլոր նշանները դժվարություններ կունենան։ Սակայն, եթե ուշադիր գործեք և լսեք ձեր ներքին ձայնին, կարող եք խուսափել բազմաթիվ խնդիրներից։

Խոյ

Այս շաբաթ Խոյերի ներկայացուցիչները պետք է միացնեն էներգախնայողության ռեժիմը և խելամիտ բաշխեն իրենց էներգիան։ Շաբաթվա առաջին օրերին կարող են լինել անհաջող ժամադրություններ և խնդիրներ առաջանալ հարաբերություններում։ Հինգշաբթին բարենպաստ է շրջապատող տարածրածությունը օպտիմալացնելու և մտքերը կարգի բերելու համար։ Ուրբաթ օրը սիրելիները կարող են առավելագույն ուշադրություն հրավիրել իրենց հանդեպ։ Ժամանակ մի խնայեք համատեղ ծրագրերը քննարկելու համար, այդ թվում՝ առաջիկա արձակուրդի համար։ Շաբաթ օրը կատարյալ է գնումներ կատարելու և անակնկալներ կազմակերպելու համար։ Կիրակի քաղաքից դուրս ուղևորությունները կարող են մեծապես հանգստացնել ձեզ։

Ցուլ

Ցուլերն այս օրերին չպետք է սրեն հարաբերությունները ուրիշների հետ։ Սովորեք գտնել փոխզիջումներ։ Երեքշաբթի ձեզ կարող են տհաճ լուրեր հաղորդել՝ ընդունեք դրանք փիլիսոփայորեն։ Շաբաթվա կեսին, եթե վստահ չեք, թե ինչպես ճիշտ գործել տվյալ իրավիճակում, ավելի լավ է սպասել և հետևել իրադարձություններին։ Հինգշաբթի ուշադիր նայեք շուրջը, կարող են լինել ակնարկներ և նշաններ՝ ուր շարժվել և ինչը զարգացնել մոտ ապագայում։ Ուրբաթ օրը գնացեք թատրոն կամ լսեք թռչունների երգը, լավ կլինի մի փոքր ցրվեք և կենտրոնանաք դրանց վրա։ Հանգստյան օրերին ուշադրություն դարձրեք այն բաներին, որոնք կանգ են առել և ավելի շատ էներգիա ուղղեք դրանց վրա։

Երկվորյակ

Երկվորյակներն այս շաբաթ ստիպված կլինեն քրտնաջան աշխատել՝ կյանքի բոլոր ոլորտներում խառնաշփոթը կարգավորելով։ Ամեն քայլափոխի հակամարտություններից խուսափելու համար փորձեք զսպել ձեր զգացմունքները և մեղմել լարված կապերը։ Թողեք, որ ամեն ինչ տեղի ունենա առանց ձեր մասնակցության։ Չորեքշաբթի պատրաստվեք փոփոխությունների և մի վախեցեք ոչնչից. դրանք կարող են լինել ձեր կյանքի լավագույն շրջադարձերը։ Հինգշաբթի, եթե հնարավոր է, հանգստացեք, բայց հատուկ ուշադրություն դարձրեք անվտանգության միջոցառումներին, հատկապես՝ ջրային միջավայրում։ Հանգստյան օրերին կուտակված հոգնածությունը կարող է ազդել ձեր առողջության վրա։ Կիրակի օրը կարող է տհաճ զրույց տեղի ունենալ ձեզ մտերիմ մեկի հետ։

Խեցգետին

Այս շաբաթ Խեցգետինների համար կարևոր է վերակազմավորվել և ժամանակ հատկացնել հանգստանալուն։ Երկուշաբթի ավելի լավ է կարևոր հարցերը լուծել միայնակ։ Երեքշաբթին, ընդհակառակը, հարմար է համախոհ մարդկանց հետ գործունեության համար։ Մտքերի կամ փորձի փոխանակումը կարող է ապագայում մեծ փոփոխությունների հանգեցնել։ Շաբաթվա կեսին կարող է բացվել լրացուցիչ եկամտի հնարավորություն, բայց դուք ստիպված կլինեք ընտրել՝ կամ հանգստանալ, կամ աշխատել։ Շաբաթավերջը բարենպաստ է գեղեցկության սրահներ այցելելու, հանգստացնող պրոցեդուրաներ ընդունելու և սպորտի թեթև ձևերով զբաղվելու համար։ Կիրակին ավելի լավ է նվիրվել անձնական կյանքին և հոգեկան հավասարակշռությունը կայունացնելուն։

Առյուծ

Շաբաթը կարող է այդքան էլ լավ չսկսվել Առյուծների համար։ Դուք ստիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել նույնիսկ սովորական արդյունքների հասնելու համար։ Չորեքշաբթի ժամանակ հատկացրեք ձեր երեկոյան հանգստը կազմակերպելուն, որպեսզի հնարավորություն ունենաք հանդիպելու նոր սիրուն։ Հինգշաբթի մի կորցրեք ձեր ինքնատիրապետումը, նույնիսկ, եթե դա ձեզ սադրեն։ Ուրբաթ օրը հոգ տարեք թղթերի և փաստաթղթերի մասին. սա կարող է ապագայում մեծապես օգնել ձեզ։ Հանգստյան օրերին կարող եք ակնկալել մեծ առաջընթաց ֆինանսական հարցերում, կամ ձեզ կվերադարձնեն պարտքը։ Հետևեք ձեր առողջությանը և մի անտեսեք ձեր ջրային ռեժիմը։

Կույս

Այս շաբաթը Կույսի նշանի տակ ծնվածների համար կարող է գերծանրաբեռնված լինել հասարակական ակտիվությամբ։ Դուք կցանկանաք ավելի շատ շփվել մարդկանց հետ, իսկ ձեր ընկերներն ու ծանոթները իրենց բոլոր խնդիրներով կդիմեն ձեզ։ Փորձեք ավելի քիչ նյարդայնանալ և թույլ տալ ինքներդ ձեզ ավելի շատ հանգստանալ։ Եթե վաղուց եք ցանկացել խոշոր գնում կատարել, ապա երեքշաբթին լավագույն օրն է։ Հինգշաբթիից մինչև շաբաթվա վերջ աստղային միջավայրը շատ բարենպաստ է սիրավեպի համար։ Գնացեք ժամադրության կամ սեր խոստովանեք ձեզ դուր եկող մեկին։ Կարևոր է առօրյան և ծանոթ միջավայրը փոխել ինչ-որ այլ բանով։ Ժամանակ և ջանք մի խնայեք՝ ճիշտ մթնոլորտ ստեղծելու համար։

Կշեռք

Կշեռքի ինտուիցիան այս շաբաթ շատ սուր կլինի։ Եթե ցանկանում եք ինչ-որ բան անել տրամաբանությանը հակառակ, դա կարող է լավագույն որոշումը լինել։ Ավելի լավ է առաջիկա օրերը որքան հնարավոր է նվիրել աշխատանքային հարցերին և բիզնես նախագծերին։ Եվ եթե դա լիովին չի հաջողվում, ապա գոնե կարգի բերեք ձեր գործերը և ձեր շուրջը եղածը։ Չորեքշաբթի թիմային աշխատանքը բարենպաստ կլինի, նույնիսկ, եթե ուզում եք պարզապես ձորոված պատրաստել։ Լսեք ձեր շուրջն ընթացող խոսակցությունները. դրանք կարող են հետաքրքիր տարբերակներ հնչեցնել ձեր կարիերան շարունակելու համար։ Շաբաթվա վերջում հնարավոր են աննշան ֆինանսական դժվարություններ։ Եղեք խնայող և զգույշ։

Կարիճ

Կարիճներն այս շաբաթ պետք է կենտրոնանան իրենց բարեկեցության վրա. որքան հնարավոր է շատ հոգ տանեն իրենց առողջության մասին: Երեքշաբթի սովորականից ավելի զգույշ եղեք փողի հետ: Հիմա ժամանակը չէ խոշոր գնումներ կատարելու կամ բոլոր պարտքերը միանգամից մարելու համար: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերը բարենպաստ են ուղևորությունների ու ճանապարհորդությունների համար: Ուրբաթ օրը հարմար է մշակութային միջոցառումների մասնակցելու և ձեր մտահորիզոնն ընդլայնելու համար: Հանգստյան օրերին ժամանակ հատկացրեք նոր բան սովորելու համար՝ նույնիսկ եթե դա ևս մեկ խոհարարական վարպետության դաս է:

Աղեղնավոր

Աղեղնավորները հրաշալի շաբաթ կունենան։ Հնարավորության դեպքում գնացեք ճամփորդության, կամ գոնե քաղաքից դուրս կարճատև ողևորության։ Բնության հետ շփումը ձեզ դրական էներգիա կտա և կլիցքավորի անհրաժեշտ ուժով։ Երեքշաբթին բարենպաստ է մարմնի խնամքի և առողջության համար։ Չորեքշաբթի համարձակորեն փոխանակվեք փորձով և ինչ-որ նոր բան սովորեք։ Շաբաթվա երկրորդ կեսը կարող է պահանջել հոգ տանել սիրելիների մասին և օգնել ընկերներին։ Հատուկ ուշադրություն դարձրեք երեխաներին և ընտանի կենդանիներին։ Շաբաթ օրը ամեն ինչ չէ, որ կստացվի՝ հետաձգեք գործերը ավելի ուշի շրջանի և մի անհանգստացեք։

Այծեղջյուր

Այս շաբաթը Այծեղջյուրներին նախատեսված է նոր մակարդակի անցնելու համար: Ազատորեն սկսեք փոխել այն ամենը, ինչը ձեզ չի համապատասխանում՝ թե՛ աշխատանքում, թե՛ անձնական կյանքում: Հիմա ժամանակն է անել այն, ինչ այդքան երկար եք ցանկացել անել, բայց չեք համարձակվել: Մի՛ փնտրեք դաշնակիցներ՝ գործեք ինքնուրույն, որպեսզի ավելի լավ վերահսկողություն ունենաք կատարվողի նկատմամբ: Շաբաթվա կեսին զգույշ եղեք փողի հետ: Մի՛ վստահեք ոչ մեկին խոսքերով և բոլոր կարևոր մանրամասները գրեք թղթի վրա: Ուրբաթ օրը հատկապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ: Կիրակի օրը ժամանակ հատկացրեք այն զրույցի համար, որը հետաձգել էիք:

Ջրհոս

Ջրհոսները չպետք է լրացուցիչ պարտավորություններ ստանձնեն առաջիկա շաբաթում և զգույշ լինեն չմտածված խոստումներ տալուց: Փորձեք կարգավորել ձեր ընթացիկ գործերը և խստորեն վերահսկել ձեր ֆինանսները: Երեքշաբթի աստղերը ձեզ խոստանում են էներգիայի մեծ ալիք՝ ծախսեք այն, առաջին հերթին, ձեզ վրա: Հոգ տարեք ձեր առողջության մասին, կարգի բերեք շուրջակայքը, մաքրեք ձեր կյանքն ավելորդ ամեն ինչից: Հինգշաբթին բարենպաստ է անձնական կյանքը բարելավելու համար: Ուրախացրեք ձեր սիրելիին ինչ-որ անսպասելի բանով: Շաբաթն այն օրն է, երբ ամեն ինչ կարող է դուրս գալ ձեր տիրապետությունից: Այս դեպքում ավելի լավ է դանդար տալ և թողնել, որ ամեն ինչ իր հունով ընթանա:

Ձկներ

Ձկներին դժվար շաբաթ է սպասվում։ Ազատորեն մի կողմ թողեք այն ամենը, ինչն այլևս օգտակար չէ։ Վստահեք ձեր ցանկություններին և ձգտումներին։ Երեքշաբթի զգույշ եղեք. հնարավոր է հակամարտություն այնտեղ, որտեղ ամենաքիչն եք սպասում։ Շաբաթվա կեսին աստղերը կանխատեսում են աննշան անհաջողություններ, բայց մի անհանգստացեք դրա համար։ Դրանցից մի քանիսը ձեզ կցույց տան ճիշտ ուղին։ Հինգշաբթի զգույշ եղեք ձեր առողջության հետ, եթե վերջերս անտեսել եք հանգիստը. հնարավոր են խանգարումներ։ Շաբաթավերջը բարենպաստ է ստեղծագործականության և մշակութային միջոցառումների համար։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4815 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 996 անգամ
20.11.2026
Դիտվել է 510 անգամ
25.11.2026
Դիտվել է 287 անգամ
26.11.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster