Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 19-25-ը 2025 թ․

19.05.2025

Աստղագետներն արդեն իջեցրել են Պլուտոնի դասակարգումը և այն չեն համարում մոլորակ, սակայն աստղագուշակությունն այլ կանոններ ունի։ Պլուտոնը Կարիճի նշանի հովանավորն է, ուստի այն ոչ միայն հաշվի է առնվում աստղագուշակություններ կազմելիս, այլև իրական ազդեցություն ունի ամբողջ կենդանակերպի վրա: Հատկապես, երբ այն հետընթաց է դառնում։ Այս տարի այն այդ փուլը մտավ դեռևս մայիսի 4-ին, բայց սկզբում մի փոքր արգելակեց, սակայն այս շաբաթ Պլուտոնն ակտիվորեն սկսում է իր ընթացքը. ի՞նչ է սա նշանակում մեզ համար։

Խոյ

Կենդանակերպի Խոյ նշանի ներկայացուցիչները ունեն այս շաբաթ հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները։ Բայց սթափ գնահատեք ձեր ուժեղ կողմերն ու կարողությունները՝ մի՛ ստանձնեք ամեն ինչ միանգամից։ Շաբաթվա առաջին կեսին հատկապես զսպեք ձեր զգացմունքները։ Կա հավանականություն, որ ամեն ինչ չափազանց լուրջ կընդունեք, և դա հղի է հակամարտություններով։ Չորեքշաբթի հնարավոր են հաճելի իրադարձություններ անձնական կյանքում։ Սակայն շաբաթվա երկրորդ կեսին կարող է հարկ լինել ընտրություն կատարել անձնական կյանքի և աշխատանքի միջև։ Աստղերը զգուշացնում են, որ եթե դուք հետաձգեք ընտրություն կատարելը, ապա ուրիշներն ամեն ինչ կորոշեն ձեր փոխարեն։ Եվ փաստ չէ, որ դա ձեզ դուր կգա։

Ցուլ

Շաբաթվա սկիզբը Ցուլերի համար շատ ակտիվ և նույնիսկ թեթևակի ագրեսիվ կլինի։ Կլինեն բազմաթիվ խնդիրներ, որոնք կպահանջեն արագ լուծումներ։ Ամեն ինչում եղեք ստեղծագործ և երևակայող։ Երեքշաբթին բարենպաստ է ցանկացած ձեռնարկման համար։ Չորեքշաբթի կատարեք ձեր խոստումները կամ մարեք պարտքերը։ Ուրբաթ օրը սպասվում է էներգիայի աճ և հատուկ արդյունավետություն։ Կա բավարար ոգևորություն՝ հատկապես դժվար հարցերը առաջ մղելու համար։ Շաբաթ օրը բարենպաստ է կերպարը փոխելու և արտաքին տեսքին ու առողջությանը հատուկ ուշադրություն դարձնելու համար։ Վերանայեք ձեր զգեստապահարանը։ Կիրակի կարող են դժվարություններ առաջանալ սիրելիների հետ շփվելու հարցում։

Երկվորյակ

Այս շաբաթ աստղերը Երկվորյակներին խորհուրդ են տալիս խուսափել գերծանրաբեռնվածությունից։ Զգույշ եղեք ձեր ֆինանսների հետ. դրանք կարող են փորձել հեռանալ նույնքան արագ, որքան գալիս են։ Շաբաթվա առաջին կեսին հաջողությամբ հաջող կլինեն թիմային նախագծերը։ Շաբաթվա կեսերին իրադարձությունները կսկսեն արագորեն փոխարինել միմյանց, և կարող են խնդիրներ առաջանալ կյանքի տարբեր ոլորտներում՝ փոքր, բայց միանգամից մի քանիսը։ Այդ պահին գլխավորը չշփոթվելն է։ Կրկնակի ստուգեք բոլոր տեղեկությունները, գաղտնիքներով մի՛ կիսվեք ոչ մեկի հետ, և բարդությունները կհաղթահարեք։ Ուրբաթ օրը հաջողությունը կախված կլինի նրանից, թե որքան վաղ եք արթնանում. զարթուցիչը դրեք «վաղ» ռեժիմի վրա։

Խեցգետին

Շաբաթվա առաջին կեսին Խեցգետինները ինքնադրսևորման համար լավ հեռանկարներ կունենան։ Սակայն շաբաթվա երկրորդ կեսը խառը կլինի։ Կարող են շատ բանակցություններ և զրույցներ լինել, բայց դրանք, ի վերջո, արդյունք չեն տա։ Նոր ծանոթությունը ևս կարող է անօգուտ լինել։ Սա հենց նահանջող Պլուտոնի ազդեցությունն է, և, հետևաբար, շատ բանի վրա մի հույս դրեք, որպեսզի հետագայում չվրդովվեք արդյունքների բացակայության պատճառով: Հանգստյան օրերին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր հուզական վիճակին. աստղերը զգուշացնում են՝ դուք կարող եք «ափերից դուրս գալ»։ Տեսեք, թե ինչպես կարող եք հանգստացնել ինքներդ ձեզ և խուսափել ձեր սիրելիների հետ վեճերից։

Առյուծ

Այս շաբաթ ավելի լավ կլինի, եթե Առյուծները բիզնեսում սպասողական մոտեցում ցուցաբերեն։ Դիտարկեք և վերլուծեք, բայց հիմա արմատական գործողությունների համար լավագույն օրերը չեն։ Իսկ եթե անպայման պետք է որոշումներ կայացնեք, վստահեք ձեր բնազդին և ինտուիցիային։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին շատ կարևոր է պահպանել հանգստություն ու դրական տրամադրվածություն, քանի որ հնարավոր են անակնկալներ և անսպասելի իրադարձություններ, ընդ որում՝ բացասական։ Չորեքշաբթի մի շտապեք՝ անհամբերությունը կարող է սխալների հանգեցնել։ Հինգշաբթի օրը հնարավոր է նոր ծանոթություն՝ ապագայի հեռանկարներով։ Շաբաթվա վերջում կարևոր է հավասարակշռություն գտնել աշխատանքի և առողջ հանգստի միջև։

Կույս

Շաբաթը Կույս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների համար իրադարձություններով հարուստ կլինի։ Հատուկ ուշադրություն դարձրեք ի հայտ եկող հնարավորություններին և «թվացյալ պատահական» զուգադիպություններին, նոր ծանոթություններ հաստատեք փողոցում կամ սրճարանում՝ մի՛ ամաչեք ձեր բախտի հետևից գնալուց։ Շաբաթվա առաջին կեսին խուճապի մի՛ մատնվեք, եթե ինչ-որ բան ըստ պլանի չգնա։ Հարմարվեք հընթացս և փորձեք ճկուն լինել։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամանակ հատկացրեք հարազատների, ցանկալի է՝ երեխաների հետ շփվելուն։ Դուք շատ բան ունեք միմյանցից սովորելու։ Հանգստյան օրերին հոգ տարեք ձեր առողջության մասին՝ մի մոռացեք բավարար քանակությամբ ջուր խմել և վազել։

Կշեռք

Այս շաբաթ աստղերը Կշեռքներին հնարավորություն կտան ցուցադրել իրենց, ի ցույց դնել իրենց տաղանդներն ու հմտությունները և զգալիորեն առաջ տանել գործերը։ Շաբաթվա առաջին կեսին ժամանակ մի վատնեք՝ համարձակորեն իրականացրեք ձեր ծրագրերը և բարձր հայտարարեք ձեր մասին։ Հինգշաբթի օրվա իրադարձությունները կարող են որոշակի անհանգստություն և խնդիրներ առաջացնել ձեզ մոտ՝ պահպանեք հանգիստություն։ Ուրբաթը հարմար է կարևոր որոշումներ կայացնելու համար, բայց մի շտապեք՝ երկու անգամ մտածեք, կամ ավելի լավ է՝ երեք անգամ։ Հանգստյան օրերին կա նոր ծանոթություններ հաստատելու և նոր հնարավորություններ բացահայտելու հնարավորություն։ Այս շրջանում փորձեք ոգեշնչման աղբյուրներ գտնել։

Կարիճ

Հետընթաց Պլուտոնը ճնշում չի գործադրի այն նշանի վրա, որին հովանավորում է, ուստի շաբաթվա սկիզբը Կարիճների համար կարող է լինել ուրախ և անհոգ։ Երկուշաբթի ազատ զգացեք ռոմանտիկ հանդիպումների և ընկերական հավաքույթների գնալու համար։ Երեքշաբթին հարմար է նաև հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև կարևոր բանակցությունների համար։ Չորեքշաբթի օրը բիզնեսում մեծ առաջընթաց մի սպասեք, բայց հաջողությամբ կհաղթահարեք ընթացիկ խնդիրները։ Շաբաթվա երկրորդ կեսին խուսափեք իմպուլսիվ գործողություններից։ Հանգստյան օրերին հնարավորինս շատ ուշադրություն դարձրեք ձեր սիրելիներին։ Ի դեպ, կիրակին լավ օր է վատ սովորություններից հրաժարվելու համար։

Աղեղնավոր

Աղեղնավորներ, շաբաթվա առաջին կեսին բախտը ձեր կողմը կլինի։ Հատուկ համառություն ցուցաբերեք, վստահ եղեք ինքներդ ձեզ վրա, և կկարողանաք հաղթահարել լուրջ խոչընդոտներ։ Չորեքշաբթի օրը ձեզ համար հատկապես հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ։ Հաստատեք օգտակար կապեր։ Հինգշաբթի բարենպաստ է նոր բաներ սովորելու և օգտակար հմտություններ ձեռք բերելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է պլանավորման համար։ Դիմեք վստահելի մարդկանց, որպեսզի օգնեն ձեզ ձեր գործերում։ Շաբաթվա վերջում կարող է հաճելի ֆինանսական անակնկալ լինել, և բացի այդ, աստղերը կիրակի օրվա համար կանխատեսում են անսպասելի բարելավումներ ձեր անձնական կյանքում:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար այս շաբաթ լարվածությունը կարող է հասնել մինչև բարձր մակարդակի՝ սա նաև հետընթաց Պլուտոնի ազդեցությունն է։ Դժվարություններ կառաջանան կյանքի այն ոլորտներում, որոնց վրա դուք վաղուց աչք եք փակել, և ստիպված կլինեք ձեր ամբողջ ժամանակն ու ուշադրությունը նվիրել հանգույցները քանդելուն։ Բայց մի՛ վախեցեք։ Լուծեք խնդիրները աստիճանաբար։ Երեքշաբթի եղեք հանգիստ և հավասարակշռված։ Չորեքշաբթի օրը փորձեք զգույշ գործել՝ վնասվածքի ռիսկը մեծ է։ Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են երկխոսություններ կամ իրադարձություններ, որոնք կփոխեն ձեր տեսակետները որոշ հարցերի վերաբերյալ։ Ուրբաթը բարենպաստ է դժվար բանակցությունների համար։

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսները ստիպված կլինեն հարաբերություններում ուժի փորձություն անցնել։ Բայց դուք կարող եք հաղթահարել դա, եթե ունեք բարձր ինքնավստահություն։ Մտովի թարմացրեք ձեր նպատակները, որպեսզի դրանք ձեզ ավելի շատ մոտիվացնեն և ոգևորեն։ Շաբաթվա առաջին կեսին շահույթ կստանաք ձեր վերջին գործունեության արդյունքներից կամ պարգև՝ անցյալի արժանիքների համար։ Հինգշաբթի օրը հարմար է հրապարակային ելույթների և ձեր մտքերը բարձրաձայնելու համար։ Ուրբաթ օրը, եթե հնարավոր է, ժամանակ անցկացրեք ընտանիքի կրտսեր անդամների հետ։ Այս շաբաթավերջին զգույշ եղեք՝ աստղերը զգուշացնում են կոնֆլիկտների և վնասվածքների ռիսկերի մասին։

Ձկներ

Ձկներին հակասական շաբաթ է սպասվում։ Շատ անելիք կլինի, բայց կարող է քիչ էներգիան չբավականացնել։ Եթե վաղուց եք ուզում ինչ-որ բան սկսել, արեք դա առանց հատուկ նշանների սպասելու։ Երկուշաբթին և երեքշաբթին բարենպաստ են կարճատև ուղևորությունների համար։ Չորեքշաբթի կարող եք անվտանգ կերպով խորանալ ինքներդ ձեր մեջ՝ վերլուծել, թե ինչն է ձեզ անհանգստացնում և հասկանալ, թե ինչ կարելի է բարելավել ու շտկել։ Հինգշաբթին բարենպաստ է հուզական ֆոնը կարգավորելու համար։ Ուրբաթ օրը իրենց մասին կարող են հիշեցնել հին սխալները կամ անցյալից մի մարդ կարող է վերադառնալ։ Հանգստյան օրերին զգույշ եղեք թղթերի և թվերի հետ։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6211 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 996 անգամ
20.11.2026
Դիտվել է 510 անգամ
25.11.2026
Դիտվել է 287 անգամ
26.11.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster