Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 28-ից մայիսի 4-ը 2025 թ․

28.04.2025

Աստղերը խոստանում են մեծ էներգիա, ոմանց այն անհրաժեշտ կլինի խոչընդոտները հաղթահարելու համար, իսկ մյուսներին՝ սիրո համար։ Կարևորը, որ այն հորդառատ կլնի։ Առավելագույնս օգտվեք պահից։

Խոյ

Խոյ նշանի ներկայացուցիչների համար շաբաթը հակասական կլինի։ Աստղերը ձեզ կհեղեղեն ինչպես դժվարություններով, այնպես էլ հաճելի պահերով՝ հավասարապես։ Շաբաթվա սկզբին որոշ ոլորտներում կլինեն մեծ փոփոխություններ։ Երեքշաբթին պետք է նվիրվի արտակարգ և անսովոր խնդիրների լուծմանը։ Չորեքշաբթի օրը, ընդհակառակը, կարևոր է հոգ տանել ձեր առօրյա կյանքի և ռեժիմի մասին. արդյունքները ձեզ կուրախացնեն: Շաբաթվա երկրորդ կեսը հատկապես բարենպաստ է ստեղծագործ անհատների համար։ Հնարավորինս շատ ժամանակ ծախսեք ձեր գաղափարների վրա։ Եվ եթե չստեղծագործեք, ապա ստիպված կլինեք զբաղվել ձեր թղթերի և շրջապատող տարածքի կարգավորմամբ։

Ցուլ

Ցուլեր, այս շաբաթ աստղերը ձեր կողմից կլինեն, և մեծ է հավանականությունը, որ կհասնեք ձեր առջև դրված նպատակներին։ Բայց ստիպված կլինեք մի փոքր ավելի շատ ջանք գործադրել, քան սպասում էիք։ Երկուշաբթի զգույշ եղեք քննարկումներում և մի՛ պարտադրեք ձեր տեսակետը։ Չորեքշաբթի օրը հարաբերություններում կարող են խնդիրներ լինել. հնարավոր է պարզվի, որ դուք կամ ձեր զուգընկերը ինչ-որ կերպ անազնիվ եք եղել։ Շաբաթվա երկրորդ կեսին ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին և առողջությանը։ Այցելեք բժիշկների կամ գեղեցկության սրահ: Ժամանակ հատկացրեք հանգստացնող բուժումներին և զբոսանքներին։

Երկվորյակ

Երկվորյակներն այս շաբաթ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ուրիշների հետ շփմանը։ Հուշումներ կամ կիսատ ասված մտքեր չպետք է լինեն, ամեն ինչ հստակ ասեք, անհրաժեշտության դեպքում կրկնեք երկու կամ երեք անգամ։ Բայց շատ կարևոր է, որ ձեզ ճիշտ հասկանան։ Այդ դեպքում ամեն ինչ լավ կընթանա, և հակամարտություններից կխուսափեք։ Ավելին, այս ամենը կարող է թերապևտիկ ազդեցություն ունենալ ձեզ վրա և շեղել ավելորդ մտքերից։ Շաբաթվա սկզբին փորձեք չծախսել գումար և հեռու մնալ մոլի խաղերից։ Զգույշ եղեք չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ վնասվածքի մեծ ռիսկ կա։ Շաբաթավերջը Երկվորյակների ընտանիքին հարմարավետություն և ներդաշնակություն կբերի, իսկ նշանի միայնակ ներկայացուցիչները հաջող ռոմանտիկ ժամադրություն կունենան։

Խեցգետին

Խեցգետինները բավականին հանգիստ շաբաթ կունենան, բայց անսպասելի հաջողությունների և մեծ շահույթի փայլատակումներով։ Հարմար է հոգևոր պրակտիկայով զբաղվելու, ուսումնասիրելու, երկարաժամկետ պլաններ կազմելու և հանգիստը վայելելու համար։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին, ճիշտ մոտեցման դեպքում, ձեր գաղափարներով կհմայեք մեծ թիմի և կկարողանաք հաղթահարել ձեր առջև դրված խնդիրները։ Բայց փորձեք չափազանց շատ ժամանակ չհատկացնել աշխատանքին և հետաձգել ոչ շտապ գործերը։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին հաջողությունը կախված կլինի ձեր ինքնավստահությունից և դրական վերաբերմունքից։ Շաբաթ օրը բարենպաստ է միայնության և ջրային միջավայրում անցկացնելու համար՝ իր բոլոր դրսևորումներով. լողավազան, ձկնորսություն, սաունա, խորոված գետի կամ լճի ափին. ամենն էլ ընդունելի են։

Առյուծ

Շաբաթվա սկզբին Առյուծները պետք է փորձեն որքան հնարավոր է մարել իրենց պարտքերը և կատարել խոստումները։ Համոզվեք, որ նվազագույնի եք հասցնում անցյալի մարդկանց հետ շփումը, որպեսզի դա ձեզ չծանրաբեռնի, և ապագայի հնարավորություն բաղցվի։ Շաբաթվա երկրորդ կեսին հնարավորինս վստահեք ձեր ինտուիցիային՝ մի շփվեք առանց ցանկության և մի մասնակցեք միջոցառումների, եթե չեք տրամադրվում։ Նույնիսկ եթե ձեզ հրավիրել են խորովածի՝ լավ ընկերակցությամբ։ Ուրբաթ օրը զգույշ եղեք ձեր սիրելիների հետ. գուցե հենց հիմա նրանք խիստ կարիք ունեն ձեր օգնությանն ու աջակցությանը: Դրա համար ժամանակ մի՛ խնայեք։

Կույս

Կույսերն այս շաբաթ կարող են տրամադրության զգալի փոփոխություններ ունենալ։ Բախտը կգա, մի քիչ կժպտա ու անմիջապես կանհետանա։ Կյանքի բազմաթիվ իրավիճակներում զարգացումները կարող է զարմացնեն իրենց անկանխատեսելիությամբ։ Փորձեք կտրուկ քայլեր չանել կամ լուրջ զրույցներ չվարել։ Աստղերը զգուշացնում են, որ հիմա դրա ժամանակը չէ։ Շաբաթվա առաջին կեսին ձեր ծրագրերով մի կիսվեք ուրիշների հետ։ Հնարավորինս առաջ մղեք ձեր ընթացիկ գործերը։ Հինգշաբթի հնարավոր է անսպասելի հաճելի անակնկալ։ Ուրբաթ օրը ժամանակ հատկացրեք սպորտով զբաղվելուն կամ հանգիստ մարզումներին՝ թեթևանալու համար։ Հանգստյան օրերին փորձեք նվազագույնի հասցնել շփումը ձեզ նյարդայնացնող կամ զայրացնող մարդկանց հետ։

Կշեռք

Կշեռքների համար այս շաբաթը շատ կարևոր կլինի. կբացվեն նոր ճանապարհներ, և դուք պետք է որոշեք, թե որոնք կհանգեցնեն ձեր երազանքների իրականացմանը, իսկ որոնք՝ բիզնեսի անկմանը և ընտանեկան կյանքի դժվարություններին։ Ուշադիր եղեք նախազգացումների նկատմամբ։ Շաբաթվա առաջին կեսին փորձեք խուսափել պարտավորություններից և հարկադրանքից, արեք միայն այն, ինչ իսկապես ուզում եք։ Հինգշաբթին բարենպաստ օր է մանր վերանորոգման կամ խնդիրների լուծման համար։ Ուրբաթն ու շաբաթը հարմար կլինեն տան համար գնումներ կատարելու և զգեստապահարանը թարմացնելու համար։ Կիրակին իդեալական է գեղեցկության և առողջության բարելավման համար։

Կարիճ

Կարիճների համար այս շաբաթվա կարգախոսը պարզ է՝ չափազանց շատ ջանք մի՛ թափեք։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին մի՛ փորձեք ամեն ինչ միանգամից անել, այլ կենտրոնացեք ամենակարևոր բաների վրա։ Երեքշաբթի օրը մի՛ տրվեք ծուլությանը, շողոքորթությանը կամ մանիպուլյացիայի։ Ավելի հաճախ օգտագործեք առողջ բանականությունը։ Չորեքշաբթի մի թուլացրեք զգոնությունը՝ խաբեության մեծ հավանականություն կա։ Հինգշաբթի օրը մի՛ ընկեք արագ շահույթի առաջարկների հետևից։ Ուրբաթը հիանալի օր է ծրագրերը վերանայելու և կատարվողը ճշգրտելու համար։ Իսկ շաբաթն ու կիրակին կախված կլինեն հենց այս ճշգրտումից։ Հնարավորության դեպքում ավելի շատ շփվեք ձեզ դուր եկող մարդկանց հետ։ Սա նաև լավ ժամանակ է բնության գրկում լինելու համար։

Աղեղնավոր

Այս շաբաթ աստղերը Աղեղնավորներին խորհուրդ են տալիս չսկսել նոր նախագծեր կամ փորձարկումներ անել։ Դուք լավագույնը կլինեք այն բաներում, որոնցում արդեն հարուստ կենսափորձ ունեք։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին հավանականություն կա, որ շփվելը ձեզնից չափազանց շատ էներգիա կխլի, այնպես որ նվազագույնի հասցրեք այն և մի վախեցեք անքաղաքավարի համարվելուց։ Շաբաթվա կեսին անձնական կյանքը կարող է գրավել ձեր ողջ ուշադրությունը։ Անհրաժեշտ ժամանակ տրամադրեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Շաբաթ օրը իդեալական լուծումը կլինի անջատել հեռախոսը և գնալ բնության մեջ՝ դրական էներգիայով լիցքավորվելու համար։ Եթե նման հնարավորություն առաջանա, մի անտեսեք այն։

Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրները պետք է առավելագույն ուշադրություն դարձնեն սիրելիի հետ կապի ամրապնդմանը։ Քննարկեք այն բաները, որոնց վերաբերյալ երկար ժամանակ որոշում չեք կայացրել, և կիսվեք ձեր երազանքներով ու ցանկություններով։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին չափազանց ինքնավստահ մի՛ եղեք և սթափ գնահատեք՝ կարո՞ղ եք հաղթահարել խնդիրները, թե՞ աշխատանքային ծանրաբեռնվածությունը չափազանց մեծ է։ Հատկապես զգույշ եղեք չորեքշաբթի օրը. ինչ-որ մեկը կարող է փորձել խաբել ձեզ կամ փաստի առաջ կանգնեցնել։ Շաբաթվա երկրորդ կեսին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը՝ թունավորման կամ մրսածության խանգարման բարձր ռիսկ կա։ Մի մոռացեք անհրաժեշտ քանակությամբ ջուր խմել։

Ջրհոս

Այս շաբաթ կարող են լինել զգալի էներգետիկ տատանումներ՝ պայմանավորված ինչպես հովանավոր մոլորակի ազդեցությամբ, այնպես էլ եղանակով։ Ջրհոսները պետք է պատրաստ լինեն նաև կյանքից դժգոհության տանջող զգացողության ուժեղացմանը։ Եթե ժամանակին լիցքավորվեք դրական էներգիայով, կկարողանաք խուսափել երկարատև դեպրեսիայից և չեք փչացնի ձեր հանգստյան օրերը։ Շաբաթվա սկզբին փորձեք դանդաղ շարժվել՝ կենտրոնանալով միայն ամենակարևոր կետերի վրա։ Չորեքշաբթի ժամանակ հատկացրեք կարևոր զանգի կամ անկեղծ զրույցի համար։ Երկար սպասված կենսունակությունը պետք է ի հայտ գա շաբաթվա երկրորդ կեսին։ Մաքրեք ձեր կոնտակտների ցանկը և ջնջեք այն մարդկանցից, որոնց հետ չեք ցանկանում շփվել։ Կիրակի օրը հատկապես ուշադիր եղեք երեխաների և կրտսեր հարազատների նկատմամբ։

Ձկներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է ավելի զգույշ լինեն. աստղերը նախազգուշացնում են, որ շաբաթը հակասական է լինելու։ Ինչ-որ բան կարող է ձախողվել առանց որևէ ակնհայտ պատճառի, իսկ ծրագրերը կարող են ակնթարթորեն փոխվել։ Որդեգրեք այս սկզբունքը. ամեն ինչ լավ է լինելու։ Բախտը դեռ ժամանակ առ ժամանակ կհայտնվի, և ճակատագիրը նշաններ կտա։ Նույնիսկ աշխատանքային օրերին ժամանակ գտեք այնպիսի գործունեության և սոցիալական շփումների համար, որոնք ձեզ էներգիա են տալիս։ Երեքշաբթին այս շաբաթվա ամենանպաստավոր օրն է։ Օգտագործեք այն բոլոր կարևոր գործերը կատարելու համար։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերը հարմար են սովորելու և նրանց գտնելու համար, ովքեր կարող են ձեզ ճիշտ խորհուրդ տալ։ Հանգստյան օրերի ընթացքում փորձեք չափից շատ չուտել, քանի որ դա կարող է խնդիրներ առաջացնել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6604 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 996 անգամ
20.11.2026
Դիտվել է 510 անգամ
25.11.2026
Դիտվել է 287 անգամ
26.11.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster