Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Դուբայում երեկույթների ժամանակ, որտեղ հաշմվել է մոդելը, աստղերի որս է գնում

08.04.2025

Մարիա Կովալչուկը դեռ հիվանդանոցում է, և նրան սպասվում է երկարատև բուժում։

Արդեն մեկ ամիս է, ինչ համացանցի ուշադրությունը կենտրոնացած է Դուբայում տեղի ունեցածի վրա։ Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ OnlyFans-ի մոդել Մարիա Կովալչուկին գտել են ճանապարհի եզրին՝ հաշմված վիճակում։ Աղջկա մարմինն ամբողջությամբ վնասվածքներով էր՝ ողնաշարի, ձեռքերի, ոտքերի կոտրվածքներ, ուռուցքներ։

Աստիճանաբար բացահայտվում են այս աղմկահարույց գործի նոր մանրամասներ՝ շատերը վստահ են, որ աղջիկը դարձել է այլասերված ճաշակով մարդկանց, այսպես կոչված, Porto Party-ի զոհը։ Համացանցում վաղուց են պտտվում նման իրադարձությունների սարսափելի տեսանյութեր՝ դրանցում աղջիկներին ամեն կերպ նվաստացնում են, ծեծում, նույնիսկ՝ սափրվում գլուխները։ Համացանցի օգտատերերից ոմանք խիստ են արտահայտվում՝ «Ինքն է մեղավոր»: Ասում են, որ աղջիկն ինքը դեմ չի եղել փող աշխատել որպես ուղեկցորդուհի, ուստի նրա հետ կատարվածը ոչ այլ ինչ է, քան դաժան օրինաչափություն։

600x400

Մարիա Կովալչուկ

Եվ մինչ աղջիկը հիվանդանոցում պայքարում է կյանքի համար, իսկ այս աղմկահարույց դեպքի մանրամասները քննարկվում են համացանցում, պարզվում է, որ սկանդալային երեկույթների հիմնական պահանջարկը աստղերն են։ Շոու-բիզնեսի աշխարհի ներկայացուցիչները միաբերան պնդում են՝ նման միջոցառումների ժամանակ հայտնիների իսկական որս է գնում։

600x400

Մարիա Կովալչուկ

«Ես չեմ ուզում վախեցնել մարդկանց, բայց աշխատելու կամ հանգստանալու համար այնտեղ թռչելուց առաջ պետք է ամեն քայլը հաշվարկել, իրավիճակն իրականում այլ է: Կան մարդիկ, ովքեր հատուկ հետևում են այնտեղ ժամանող հանրային գործիչներին: Նրանք փորձում են շահույթ ստանալ: Գումարած շեյխերը, ովքեր «ուտում» են երիտասարդ աղջիկների ուղեղները, փորձում նրանց գայթակղել, ներքաշել ամեն տեսակի սարսափելի երեկույթների, իսկ այնտեղ ինչ ասես կարող է պատահել: Եթե դուք տեղում կապեր, ընկերներ կամ ծանոթներ չունեք, ապա այնտեղ լինելը վտանգավոր է: Նրանք կարող են ձեզ գայթակղել ինչ–ինչ երեկույթներով, ինչ-որ բան լցնել: Կարծում եմ, դա արվում է, որպեսզի հետագայում շանտաժի ենթարկեն աղջիկներին»,- Woman.ru-ի հետ զրույցում կիսվել է պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը։ Նրա խոսքերով՝ շատ աստղեր տեղյակ են եղած իրավիճակին և փորձում են հնարավորինս ապահովագրել իրենց։

Եվ եթե Դվորցովը դժվարանում է փաստերով խոսել աստղերի ստացած առաջարկների մասին, ապա դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր և մոդել Ալյոնա Կրավեցը վստահորեն նշում է, որ դա բացարձակ ճշմարտություն է։

600x400

Ալյոնա Կրավեց

«Ինչ խոսք, նրանց մեծ գումարներ են առաջարկվում, ինձ էլ են բազմիցս առաջարկել։ Նախ՝ աստղի մասնակցությունը միջոցառմանը կտրուկ բարձրացնում է դրա կարգավիճակն ու մակարդակը, տոմսերը կարելի է ավելի թանկ վաճառել և ավելի հարուստ հանդիսատես հրավիրել։ Բայց հայտնիներն արդեն գիտեն, որ նման երեկույթները հաճախ ավարտվում են տգեղ օրգիաներով։ Եվ եթե ավելի ուշ այդ մասին հայտնի դառնա, իսկ դրա մասին հանրությունն անպայման կիմանա, ուրեմն դա քո կարիերայի և հեղինակության վերջն է: Ահա թե ինչու նույնիսկ բազմաթիվ զրոներով գումարների դեպքում աստղերը հրաժարվում են դրանից», - պատմում է Ալյոնա Կրավեցը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5405 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1096 անգամ
25.08.2026
Դիտվել է 372 անգամ
27.08.2026
Դիտվել է 278 անգամ
29.08.2026
Դիտվել է 214 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster