Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 31-ից ապրիլի 6-ը 2025 թ․

31.03.2025

Հետադիմական Մերկուրիի վերջին շաբաթն է, ուստի կյանքի որոշ ոլորտներ դեռ արգելափակված կլինեն, բայց ուրախությունն ու հաճույքը կամաց-կամաց իրենց տեղն են գրավում. կլինեն շատ բարենպաստ օրեր: Տեսնենք, թե ում համար ինչ են կանխատեսում աստղերը։

Խոյ

Այս շաբաթ Խոյ կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին զգացմունքների և կրքերի շատրվաններ չեն սպասվում. այս առումով ամեն ինչ համեստ է լինելու։ Փոխարենը միտքը կդադարի թափառել այս ու այն կողմ։ Փորձեք ավելի շատ շփվել ձեզնից տարիքով մարդկանց կամ նրանց հետ, ովքեր հասել են որոշակի մասնագիտական հաջողությունների։ Նրանց խորհուրդներն ու հարուստ փորձը կօգնեն լուծել աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված բարդ հարցեր։ Շաբաթվա առաջին կեսին հնարավորինս հաճախ տեսանելի եղեք, երեքշաբթի օրը մի ամաչեք ձեր գաղափարներն ու ծրագրերը վերադասին հայտնելուց: Չորեքշաբթի ժամանակ հատկացրեք սպորտի կամ ակտիվ զբոսանքի համար։ Շաբաթվա երկրորդ կեսին բարենպաստ է կենտրոնանալ ձեզ շրջապատող տարածության վրա։ Բարելավեք այն, ինչ հնարավոր է և ազատվեք ավելորդություններից:

Ցուլ

Շաբաթը Ցուլերի համար բավականին հաջող կլինի։ Դուք հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն որակներն ու հմտությունները։ Բախտը ձեր կողմից կլինի և առատաձեռնորեն կպարգևատրի ձեզ, բայց միայն այն պայմանով, որ ինքներդ ևս ջանք գործադրեք: Երեքշաբթի և չորեքշաբթի բարենպաստ օրեր են սիրավեպի և անձնական կյանքի համար։ Բայց եթե առաջին ժամադրության գնաք, ավելի քիչ խոսեք ձեր մասին. տեղեկատվությունը կարող է օգտագործվել ձեր դեմ: Հինգշաբթի աշխատեք չափից դուրս չլարվել, վնասվածք ստանալու մեծ վտանգ կա։ Ուրբաթ օրը նոր հնարավորություններ փնտրեք ձեր ֆինանսական վիճակը բարելավելու համար։ Հանգստյան օրերին կարող եք անսպասելի նոր պատասխանատվություն ստանձնել՝ լինի դա ձեր հարեւանի կատվին խնամելը, թե ընկերոջդ որդուն:

Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակներին կարող են ձգել սխրանքներն ու մեծ ձեռքբերումները: Բայց խելամտորեն բաշխեք ձեր էներգիան, որպեսզի չհոգնեք այդ գործընթացում: Աստղերը զգուշացնում են նշանի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր երազանք կամ նպատակ ունեն՝ հիմա համարձակ արագ և գործելու ժամանակն է։ Շաբաթվա առաջին կեսին ավելի շատ ժամանակ տրամադրեք ինքնաիրացմանն ու պլանավորմանը։ Չորեքշաբթի ամեն ինչ արեք ձեր կյանքը հնարավորինս դրական դարձնելու համար՝ սա կատարյալ օր է ժամադրության համար, նույնիսկ նախկին զուգընկերոջ հետ հանդիպումը լավ կանցնի և ուրախություն կբերի։ Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր եղեք հարազատների նկատմամբ, վեճերի մեջ մի ընկեք՝ նրանք ձեզ կարող են շատ ավելորդ բաներ ասել։ Այս շաբաթավերջին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։

Խեցգետին

Խեցգետինների համար շաբաթը հագեցած կլինի տարբեր տեսակի հույզերով ու փորձառություններով։ Հատկապես կսրվի ձեր զգայունությունն ուրիշների կարծիքների և տրամադրությունների նկատմամբ։ Բայց դրա հետ մեկտեղ կմեծանա ամեն ինչի շուրջ բանակցելու և որեւէ մեկին հաղթելու կարողությունը։ Երեքշաբթի զգույշ եղեք. կարող եք հիասթափվել ինչ-որ կարևոր հարցում, իսկ չորեքշաբթի ստիպված կլինեք գործ ունենալ խարդախության կամ խաբեության հետ: Աստղերը նաև զգուշացնում են շաբաթվա երկրորդ կեսին խանդի հնարավոր տեսարանների մասին՝ աշխատեք սահմանները չանցնել։ Հանգստյան օրերին, եթե հնարավոր է, հեռացեք ամեն ինչից և ժամանակ հատկացրեք գնահատելու՝ արդյոք գործերը լա՞վ են ընթանում: Ժամանակը չէ՞ ինչ-որ բան փոխելու կամ բարելավելու:

Առյուծ

Առյուծների համար շաբաթվա սկիզբը լիակատար քաոս ու մառախուղ կլինի։ Պլանները կարող են փոխվել ձեր աչքի առաջ, և շրջապատի մարդիկ կարող են շատ տարօրինակ վարքագիծ դրսևորել: Գործեք հնարավորինս դրական, մի արձագանքեք սադրանքներին և հանգստացեք: Լուրջ հարցերում լսեք ձեր ներքին ձայնին, իսկ փոքր հարցերը թողեք պատահականությանը: Երեքշաբթի շատ խոստումնալից հնարավորություն կբացվի ապագայի համար՝ կապված աշխատանքի կամ ֆինանսների հետ: Բաց մի թողեք այն: Չորեքշաբթի ինքնավերլուծությամբ մի զբաղվեք և թույլ մի տվեք, որ ձեզ մանիպուլյացիայի ենթարկեն։ Շաբաթվա երկրորդ կեսին դասավորեք ձեր անձնական կյանքը՝ միայնակ Առյուծները ժամադրություններ կունենան, իսկ հարաբերությունների մեջ գտնվողները՝ սրտանց խոսակցություններ: Մի՛ ամաչեք սիրելիից օգնություն կամ խորհուրդ խնդրելուց, դա միայն կամրապնդի ձեր հարաբերությունները:

Կույս

Շաբաթվա սկիզբը Կույսերին անսպասելի հաջողություն ու հաճելի անակնկալներ կպարգևի։ Ուրիշների ուշադրությունն ու օգնությունը մի ընդունեք որպես պարտավորություն ՝ պատասխանեք ժպիտով և մի մոռացեք շնորհակալություն հայտնել: Այժմ ամենահարմար ժամանակը չէ ծառայեղական սիրավեպ սկսելու համար. այն վտանգավոր է և կարող է ավարտվել ոչ միայն ձեր հեղինակության վնասելով, այլև աշխատանքի կորստով: Շաբաթվա սկզբին վաղուց ծագած խնդիրները լուծելու համար ցույց տվեք ձեր կրեատիվությունը կամ կիրառեք ոչ ավանդական մոտեցում: Հինգշաբթի և ուրբաթ օրը ձեզանից լրացուցիչ ջանքեր կպահանջեն, այնպես որ աշխատեք նախորդ գիշերը լավ քնել: Հանգստյան օրերին մենակ մի նստեք տանը, գնացեք աղմկոտ հավաքույթներ կամ ընկերների հետ զբոսանքի. սա օգտակար շփումներ հաստատելու և շատ կարևոր տեղեկություններ ստանալու հնարավորություն է:

Կշեռք

Շաբաթը Կշեռքներին կարող է շատ դժվարություններ բերել։ Հնարավոր են նաև աննշան անախորժություններ և անհանգստացնող ուշացումներ։ Բայց այն ամենը, ինչ տեղի է ունենում, տանում է դեպի լավագույնը: Եթե անգամ ձեզ տուգանեն կամ հրապարակային նկատողություն ստանաք, ամեն ինչին փիլիսոփայորեն մոտեցեք։ Ավելին, երկուշաբթին կլինի այն օրը, երբ հումորը կփրկի իրավիճակը։ Երեքշաբթի և չորեքշաբթի խուսափեք ռիսկային ֆինանսական գործարքներից և պարտքով գումար մի տվեք՝ աստղերը զգուշացնում են, որ կարող եք զգալի կորուստներ: Հինգշաբթի մի վստահեք այն մարդկանց, ում հազիվ եք ճանաչում և մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ՝ առանց դրանք առաջինից մինչև վերջին տառը կարդալու։ Ուրբաթ օրը զբաղվեք սպորտով կամ քայլեր արեք հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ. գլխավորը ձեր մեջ ինչ-որ բան բարելավելն է, դա կակտիվացնի փոփոխությունները դեպի լավը:

Կարիճ

Հակադրությունների շաբաթ է։ Կարիճները կարող են շատ ուժ ու եռանդ ունենալ, սակայն շրջապատողներն անընդհատ կփորձեն ստուգել նրանց ուժերը։ Աշխատավայրում բանակցություններ վարելն ու ընտանիքում փոխզիջումներ գտնելը շատ դժվար կլինի։ Ուստի, հնարավորության դեպքում, հետաձգեք բոլոր կարևոր և ճակատագրական որոշումները ավելի ուշ շրջանի։ Շաբաթվա առաջին կեսին մի շտապեք և մի հապաղեք դադար վերցնել՝ առաջարկը ևս մեկ անգամ մտածելու կամ տեղեկատվությունը ստուգելու համար։ Հինգշաբթի ազատորեն գնացեք ժամադրության՝ այս օրը կատարյալ է սիրո համար: Շաբաթվա վերջում պատրաստ եղեք կրկին կենտրոնացնելու ձեր ողջ համառությունն ու համբերությունը։ Ձեր ապագա եկամուտը կամ կարիերայի առաջխաղացումը կարող են կախված լինել ձեր գործողություններից, այնպես որ մի նահանջեք և մի հանձնվեք:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար շաբաթը դժվար կսկսվի։ Խուսափեք ֆիզիկական ակտիվությունից՝ դա վտանգավոր է ձեր առողջության համար։ Շրջապատողներից ոչինչ մի՛ խնդրեք և մի՛ պահանջեք, նրանք ամեն դեպքում ոչինչ չեն անի, դա միայն գրգռվածություն կառաջացնի։ Ապավինեք միայն ձեր ուժերին, հմտություններին և տաղանդներին: Եթե չանհանգստանաք մանրուքների համար, ապա կկարողանաք շրջել իրավիճակը, և շաբաթվա երկրորդ կեսին լավ շրջան կսկսվի։ Ինչ-որ մեկը աշխատավայրում ձեր փոխարեն կլուծի բոլոր խնդիրները, իսկ անձնական կյանքում վերջապես կսկսվի գարունը։ Պարզապես մի արագացրեք իրադարձությունները՝ ամեն ինչ սկսեք հաճելի հանդիպումից մեկ բաժակ սուրճի շուրջ, և հետո ամեն ինչ ինքն իրեն կստացվի: Հանգստյան օրերին կուրորեն մի վստահեք այն ամենին, ինչ ասվում է՝ ինքներդ ստուգեք ամբողջ տեղեկատվությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին զբաղված շաբաթ է սպասվում. հաստատ չեք կարողանա հանգիստ նստել և նայել ձեր հեռախոսին: Մեծ աղմուկ կբարձրանա, և հանգամանքներն իրենք կստիպեն բացահայտել ձեր թաքնված ունակությունները։ Անպայման լսեք ձեր ներքին ձայնին, այն ձեզ կհուշի խառնաշփոթ իրավիճակից ելքը ։ Շաբաթվա սկզբին կկարողանաք հաղթել չարագործների հետ վեճում։ Չորեքշաբթի հնարավորություն կունենաք բարելավել ձեր ֆինանսական վիճակը։ Շաբաթվա երկրորդ կեսին բոլոր ջանքերը գործադրեք սիրելիի, հարազատների կամ ընկերների հետ հարաբերությունները բարելավելու համար։ Միգուցե վերջին ժամանակներս բավականաչափ ուշադրություն չես դարձրել նրանց կամ շփվել, և այժմ ժամանակն է փոխհատուցելու այն:

Ջրհոս

Շաբաթը Ջրհոսների համար առանց դժվարությունների չի անցնի։ Նպատակներին հասնելու ճանապարհին տհաճ ուշացումներ կսկսվեն։ Մի դադարեցրեք փորձերը և շարունակեք առաջ շարժվել: Համառությունը հիմա ձեր հիմնական առավելությունն է: Շաբաթվա առաջին կեսին բոլոր հարցերում օգնականներ ու դաշնակիցներ փնտրեք։ Չորեքշաբթի ստիպված կլինեք փոխզիջումների գնալ սիրելիների հետ, հակամարտությունները կարող են առաջանալ ամենաչնչին պատճառներով: Փորձեք էմոցիոնալ չարձագանքել։ Եղեք համբերատար և զուսպ։ Շաբաթվա երկրորդ կեսին ոչ մի նոր բան մի սկսեք կամ հավելյալ պարտականությունների մի ստանձնեք։ Աստղերը զգուշացնում են, որ հանգստյան օրերը կարող են տհաճ միջադեպերով ավարտվել:

Ձկներ

Շաբաթվա սկզբին բախտը կժպտա ձեզ. սա ձեր ժամանակն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները համառության և ողջախոհության շնորհիվ կկարողանան լուծել բազմաթիվ խնդիրներ։ Այս օրերին դուք կարող եք նույնիսկ նոր նախագիծ սկսել և, չնայած հետադիմական Մերկուրիի ազդեցությանը, ամեն ինչ լավ կստացվի։ Շաբաթվա առաջին կեսին պատրաստ եղեք ակտիվ շփման. նույնիսկ եթե իսկապես չեք ցանկանում, մի թաքնվեք և մի խուսափեք շփումներից։ Հինգշաբթի օրը մաքսիմալ ցուցադրեք ձեր հմայքը, դա կօգնի շարժվել դեպի ձեր նպատակը։ Շաբաթվա երկրորդ կեսին հարազատները կամ ընկերները կարող են ձեզ անտեղի խորհուրդներով ողողել։ Նրանց էներգիան ուղղեք դեպի խաղաղ հուն, բայց դա արեք դիվանագիտորեն և խուսափեք ագրեսիայից։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2460 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 7-13-ը 2025 թ․

07.07.2025
Հակասական շաբաթ է կենդանակերպի շատ նշանների համար։ Աստղերը զգուշացնում են, որ Մերկուրիի հետադարձ շարժման շրջանի սկսվելուց առաջ, կենդանակերպի կեսի համար ամեն ինչ այդքան էլ լավ չի ընթանա։ Բոլոր մանրամասները՝ մեր աստղագուշակում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 30-ից հուլիսի 6-ը 2025 թ․

30.06.2025
Այս շաբաթ կենդանակերպի շատ նշաններ կունենան հուզական տատանումներ՝ վերելքներ և վայրէջքներ։ Գլխավորը լավատես մնալն ու չհանձնվելն է, այդ դեպքում դուք կկարողանաք ցանկացած իրավիճակ ձեր օգտին շրջել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 23-29-ը 2025 թ․

23.06.2025
Պայծառ և արդյունավետ շաբաթ է, բայց շատ նշաններ անձնական կյանքում խնդիրների կբախվոեն՝ բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ։ Բայց կայծեր կլինեն, պատրաստվեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 16-22-ը 2025 թ․

16.06.2025
Այս շրջանում մոլորակներն ակտիվացնում են իրենց տատանումները՝ էներգիայի հոսքերը ուղղորդելով դեպի մաքրագործում, վերածնունդ և ճակատագրի թաքնված շրջադարձեր։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 9-15-ը 2025 թ․

09.06.2025
Այս շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ է նոր մեկնարկների համար՝ թե՛ գործնական հարցերում, թե՛ անձնական կյանքում: Սակայն փորձեք չկայացնել կարևոր որոշումներ, հատկապես, եթե ձեզ կոշտ վերջնագիր են ներկայացնում:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 2-8-ը 2025 թ․

02.06.2025
Ամառվա սկիզբը միշտ տոն է։ Հույսի և ուրախության ժամանակ։ Իսկ աստղերը կհուշեն, թե ինչ է ձեզ սպասվում ամռան երկրորդ օրը և հաջորդող բոլոր օրերին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2025 11:47
Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32
49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21
Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49
«Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», -  նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44
Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.07.2025
Դիտվել է 645 անգամ
03.07.2025
Դիտվել է 441 անգամ
04.07.2025
Դիտվել է 432 անգամ
08.07.2025
Դիտվել է 202 անգամ
09.07.2025
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster