Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Երբեք չի հերիքում. կենդանակերպի 5 նշան, որոնք հակված են բողոքելու ֆինանսներից

22.01.2025

Նրանք կարող են սովորել կառավարել փողը, եթե ցանկանում են. միակ խնդիրն այն է, որ նրանք սովորաբար չեն ցանկանում:

Որքա՞ն գումար կա կենդանակերպի այս նշանների հաշիվներին՝ մենք երբեք չենք իմանա։ Բայց դա կարևոր չէ. անկախ նրանից, թե որքան ունեն նրանք իրենց քարտում կամ տան գաղտնի անկյունում թաքցրած, կենդանակերպի որոշ նշաններ միշտ պատճառ կգտնեն դժգոհելու միջոցների պակասից:

Նրանց կարող է չբավականացնել շքեղ հանգստի, նորաձևության վերջին իրի կամ պարզապես «ապրելու համար», թեև իրականում նրանց ծախսերը երբեմն որոշվում են անձնական սովորություններով:

Եկեք պարզենք, թե ո՞ր նշաններն են ավելի հաճախ դժգոհում ֆինանսներից և ո՞ւր են գնում նրանց եկամուտները:

Ձկներ

600x400

Ձկները հաճախ են ընկղմվում իրենց երևակայությունների աշխարհում, և նրանց փողերը նույնպես հոսում են այնտեղ:

Նրանք հակված են ներդրումներ կատարել այնպիսի բաների մեջ, որոնք իրենց հաճույք են պատճառում. գեղեցիկ հագուստ, ճամփորդություններ կամ թանկարժեք նվերներ սիրելիների համար: Այնուամենայնիվ, նրանց համար բյուջեի պլանավորումը ֆանտազիայի ոլորտում գտնվող խնդիր է: Եվ ինչպե՞ս կարող են պլանավորել, եթե այսօր 3D տպիչ են ուզում, իսկ վաղը՝ ջրազրկող, և չեն կարող իրենց փոքր հոբբիների համար անհրաժեշտ գործիքներից հրաժարվել:

Երբ Ձկները զգում են, որ բավականաչափ գումար չունեն, նրանք բողոքում են ճակատագրի անարդարությունից, բայց հազվադեպ են ինչ-որ բան անում իրավիճակը փոխելու համար: Հաճախ նրանց ֆինանսների բացակայությունը պայմանավորված է իմպուլսիվ գնումներով կամ «ոչ» ասելու անկարողությամբ:

Երկվորյակներ

Երկվորյակներն ապրում են փոփոխությունների ռիթմով, և նրանց ծախսերը պայմանավորված են տրամադրությամբ։

Այսօր նրանք կարող են գնել համերգի տոմս, վաղը պատվիրել իրենց տասներորդ սվիտերը, ապա կարող են ընտրել ամենաթանկ կրեմը, որը կբարձրացնի տրամադրությունը, իսկ մեկ շաբաթ անց որոշել, որ իրենց շտապ նոր գաջեթ է անհրաժեշտ։

Կենդանակերպի բոլոր նշաններից Երկվորյակներն ավելի հաճախ են դժգոհում ֆինանսների պակասից, քան մյուսները։ Բայց պատճառը պարզ է՝ նրանց համար փողը ցանկությունների իրականացման միջոց է, ոչ թե կայունություն։

Այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են զղջում ծախսերի համար, բայց երբեմն մտածում են, թե որտեղ է գնացել իրենց ամբողջ աշխատավարձը և այդքան արագ:

Կշեռքներ

600x400

Կշեռքները էսթետներ են, ովքեր գնահատում են գեղեցկությունն ու հարմարավետությունը: Նրանք հեշտությամբ զգալի գումար կծախսեն կատարյալ ինտերիեր ստեղծելու կամ թանկարժեք հագուստի վրա, և մի զարմացեք, եթե նրանց տանը մի ամբողջ պահարան գտնեք՝ միայն օծանելիքի համար:

Կշեռքները հակված են ասելու, որ փողը միշտ «չի բավականացնում», քանի որ նրանց գլխում եղած կատարյալ պատկերը ներդրումներ է պահանջում:

Բայց մի անհանգստացեք, նրանց համար ֆինանսներից բողոքելն ավելի շատ հաղորդակցման ձև է, քան իրական խնդիր: Նրանք սիրում են ընկերների հետ քննարկել իրենց ծախսերը և խորհուրդներ լսել, թեև հոգու խորքում վստահ են, որ գեղեցկությունը զոհաբերություն է պահանջում, իսկ փողը պարզապես ներդաշնակություն ձեռք բերելու միջոց է։

Առյուծներ

Առյուծները սիրում են ուշադրություն գրավել իրենց վրա, և նրանց ծախսերն արտացոլում են այդ ցանկությունը։ Նրանք կարող են բողոքել փողի պակասից, բայց միեւնույն ժամանակ նրանց զգեստապահարանը լեփ-լեցուն կլինի բրենդային հագուստով, իսկ Առյուծի սեղանին կլինեն միայն լավագույն ուտեստները։ Նրանք նույնիսկ իրենց մեկ բաժակ սուրճից չեն զրկի, որքան էլ որ այս ծեսից հրաժարվելը խոստանա խնայություն ապահովել:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են ցույց տալ, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, ուստի ֆինանսների վերաբերյալ բողոքները կարող են հնչել որպես հեգնական խոստովանություն. «Ես կարող եմ դա ինձ թույլ տալ, բայց ինչո՞ւ է այդքան թանկ»:

Նրանք սիրում են շքեղության զգացում ստեղծել, նույնիսկ, եթե դա պահանջում է ծախսել իրենց վերջին գումարը։ Ի դեպ, դա հենց իրենց է պետք, և ոչ միայն ձեզ վրա տպավորություն թողնելու համար։

Աղեղնավոր

600x400

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ազատասեր արկածախնդիրներ են, ովքեր սիրում են ճանապարհորդել, հետաքրքիր հոբբիներ և էքստրեմալ զբաղմունքներ։ Նրանց փողերը գնում են այնտեղ, որտեղ կա զգացմունքներ և շարժում: Աղեղնավորների բողոքները ֆինանսների վերաբերյալ առաջանում են, երբ նրանք հանկարծ հասկանում են, որ իրենց վերջին միջոցները ծախսվել են հերթական արկածախնդրության վրա:

Նրանք հազվադեպ են մտածում խնայողությունների մասին, քանի որ ապրում են այստեղ և հիմա:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են ասել, որ փող չունեն, բայց հետո անմիջապես պատվիրել տոմս դեպի նոր երկիր կամ գրանցվել թանկարժեք դասընթացի։ Չզարմանաք, նրանք ձեզ չեն ստել. պարզապես ինչ-որ բանի համար միջոցները չէին բավականացնում (հավանաբար ինքներդ գիտք, թե որքան արժեն ինքնաթիռի տոմսերը):

Ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը։

Թվում է, որ դուք պարզապես պետք է ավելի շատ վաստակեք և վերջ: Բայց իրականում խնդիրը կարող է և աշխատավարձի հետ կապված չլինել։ Ավելին, խնայելու կարողությունը (կամ նույնիսկ տաղանդը) ոչ մի կերպ կապված չէ այն բանի հետ, թե որքան է մարդը վաստակում։

Ահա թե ինչ կարող եք անել, եթե դուք նույնպես անընդհատ դժգոհում եք ֆինանսներից։

• Սովորեք պլանավորել: Պարզ բյուջետավորումը կօգնի ձեզ հասկանալ, թե ուր են գնում ձեր ֆինանսական միջոցները:

Առաջնահերթություններ սահմանեք։ Երբեմն արժե հետաձգել հաճելի գնումը՝ հանուն երկարաժամկետ նպատակի։

• Հավասարակշռություն պահպանեք: Կարևոր է ձեզ ուրախություն թույլ տալ, բայց չմոռանալով ֆինանսական ապահովության մասին։

• Ստեղծեք «ֆինանսական բարձիկ»: Նույնիսկ փոքր խնայողությունները ձեզ վստահություն կհաղորդեն ապագայի նկատմամբ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6175 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1008 անգամ
04.06.2026
Դիտվել է 401 անգամ
05.06.2026
Դիտվել է 376 անգամ
06.06.2026
Դիտվել է 337 անգամ
09.06.2026
Դիտվել է 212 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster