Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպիսին կլինի Օձի տարին՝ 2025-ը

10.12.2024

Գալիք նոր տարվա՝ 2025 թվականի խորհրդանիշը կլինի Կանաչ Փայտե Օձը։ Ինչպիսի՞ն է խոստանում լինել Օձի տարին, ե՞րբ է այն սկսվում ըստ արևելյան օրացույցի, ո՞ր ոլորտներում և ում համար հաջողակ կլինի։

Օձի տարի

Արևելյան հորոսկոպում կան Կենդանակերպի տասներկու կենդանական նշաններ, որոնք միմյանց միջև բաժանում են ոչ թե ամիսները, այլ հերթափոխվում են տասներկու տարին մեկ և իրենց հերթին ազդում մարդկանց կյանքի վրա ամբողջ տարվա ընթացքում:

Բացի այդ, կա հինգ տարերք (Կրակ, Երկիր, Մետաղ, Ջուր և Փայտ), որոնցից յուրաքանչյուրն իր հերթին կապված է որոշակի գույնի հետ: Ընդհանուր առմամբ դրանք կազմում են 60 տարբեր համակցություններ, և հենց դրանք են հերթափոխով դառնում հաջորդ տարվա խորհրդանիշը։ 2025 թվականի հովանավորը, ըստ այս հորոսկոպի, կլինի Կանաչ Փայտե օձը։

Արևելյան աստղագուշակն ուղղակիորեն կապված է լուսնային օրացույցի հետ: Ուստի Օձի նոր տարին սկսվում է ոչ թե հունվարի 1-ից, այլ 2025 թվականի հունվարի 29-ից և այն կավարտվի ոչ թե դեկտեմբերի վերջին, այլ շատ ավելի ուշ՝ 2026 թվականի փետրվարի 16-ին։

Խորհրդանիշը

Չնայած այն հանգամանքին, որ շատ մարդիկ օձեր տեսնելիս ամենադրական էմոցիաները չէ, որ ապրում են, այդուհանդերձ, չինական հորոսկոպում օձն ամենահարգված և պատկառազդու կենդանիներից է: Նա խելքի և իմաստության խորհրդանիշ է, և միևնույն ժամանակ՝ ճկունության ու խորամանկության: Այս հատկությունների շնորհիվ նա կարողանում է հեշտությամբ հարմարվել և ընտելանալ փոփոխություններին։

Դանդաղ, զգույշ, հավասարակշռված շարժվելու կարողություն․ սրան պետք է վարժվել հասկանալու, մտածելու և մի քանի քայլ առաջ վերլուծելու ունակության միջոցով: 2025 թվականին հատկապես անհրաժեշտ է հեռանկարային մտածել և հաշվարկված ծրագրեր կազմել։

Արևելքում օձերն ավանդաբար համարվում են բավականին խաղաղ և հանգիստ, բայց միանշանակ նրանք չպետք է թերագնահատվեն: Վտանգի դեպքում օձը կարողանում է հետ մղել թշնամուն։ Իսկ տանը մոտ նրանց գտնվելը համարվում է մեծ հաջողության ավետաբեր։

Գույները

Արևելյան հորոսկոպում նշված հինգ տարրերից յուրաքանչյուրն ունի իր համապատասխան երանգները։ Մետաղի համար, օրինակ, այն սպիտակն է, իսկ փայտի համար՝ կանաչը (կամ կապույտը): Ահա թե ինչու 2025 թվականի խորհրդանիշը դարձավ Կանաչ Փայտե Օձը։

Որ թվականներ են համապատասխանում Օձի տարուն

Քանի որ արևելյան հորոսկոպը ներառում է ընդամենը 12 կենդանի, և նրանք հերթով դառնում են գալիք տարվա խորհրդանիշները, ստացվում է, որ Օձի տարին կրկնվում է տասներկու տարին մեկ։ Դրանք են՝ 1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013, 2025 թթ։

Նշենք, որ Կանաչ փայտյա օձի նախորդ տարին նշվել է 1965թ.

Օձի տարվա նշանակությունը՝ ըստ չինական օրացույցի

Օձի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը մաշկը փոխելու կարողությունն է: Ուստի Օձի տարին հաճախ ասոցացվում է նորացման և վերափոխման հետ, ինչը նշանակում է, որ ամբողջ տարվա ընթացքում, որն անցնում է այս սողունի խորհրդանիշի ներքո, մարդիկ պետք է պատրաստ լինեն փոփոխությունների։ Օձը նպատակասլաց է, բայց միևնույն ժամանակ համբերատար և չի շտապում որոշումներ կայացնել։ Նման հատկանիշները կարող են օգտակար լինել հաջողության հասնելու համար։

Տարին հիմնված է բանականության, խոհեմության և չափված քայլերի վրա։ Հրակ է անպայման դրսևորել սթափ մտածելակերպ, խոհեմություն և հեռանկարը գնահատելու ունակություն: Հենց այս հատկանիշով պետք է սկսվի ամեն օրը՝ մարդը պետք է հստակ մշակված ու հեռատես ծրագրեր ունենա։ Միայն նման ծրագրերով կարելի է սկսել գործել, և այդ դեպքում լավ հնարավորություններ կան նպատակին, ինչպես նաև հարաբերություններում ներդաշնակության հասնելու համար։

Ինչպիսին է լինելու Օձի տարին

600x400

Օձը համարվում է աճի և զարգացման, հաջողության ու բարգավաճման խորհրդանիշ: Փայտե օձի տարին՝ 2025-ը, շատ մարդկանց հնարավորություն կտա հասնելու իրենց նպատակներին, հատկապես, եթե նրանք բաց են փոփոխությունների համար, ինչպես նաև լինեն ճկուն և լսեն իրենց ներքին ձայնին:

Ակնկալվում է, որ 2025 թվականը կլինի զգալի վերափոխումների, փոփոխությունների և աճի ժամանակաշրջան։ Օձին բնորոշ է վերլուծական և ռազմավարական մոտեցումը, ուստի տնտեսական և ֆինանսական առումով 2025 թվականը կլինի մտածված ներդրումների տարի և կնպաստի աստիճանական ու կայուն ֆինանսական աճին։ Հատկապես կզարգանան նորարարության և արհեստական բանականության օգտագործման հետ կապված տնտեսական ոլորտները։ Սակայն արագ շահույթի վրա կենտրոնացած և ռիսկային մոտեցումներ կիրառող արտադրություններն ու ձեռնարկությունները կարող են դժվարությունների հանդիպել:

Օձի տարում Փայտի ստեղծագործական էներգիան կնպաստի նաև նորարարության զարգացմանը, քանի որ այն կօգնի մտածել կաղապարներից դուրս և գտնել նոր լուծումներ։ Օձի տարվա ազդեցության ներքո ողջ աշխարհում, ամենայն հավանականությամբ, խորը փոփոխություններ տեղի կունենան, և օձի իմաստությունը կօգնի երկրների քաղաքական առաջնորդներին միջազգային հարաբերություններում ավելի կշռադատված որոշումներ կայացնել:

2025 թվականին հարկ կլինի կարգուկանոն հաստատել։ Եվ եթե 2024 թվականը գաղափարների և ինչ–որ նոր բան իրականացնելու, իրավիճակը փոխելու փորձերի տարի էր, ապա 2025-ն այդ նոր նորին գործնականություն հաղորդելու, կառուցվածքային և արդիական բնույթ հաղորդելու տարի է։ Ինչպես տեղափոխվելուց հետո, երբ պետք է ամեն ինչ իր տեղը դնել և կարգի բերել։

2025 թվականին կյանքի ամենաուժեղ ոլորտը հոգևորը կլինի, երբ հարաբերությունների, ընտանիքի և հասարակության հետ միասին առաջին տեղում կլինեն սկզբունքներն ու իդեալները: Պետք է գործել զգույշ և սահուն, փոքր քայլերով, հարմարվելով ու խուսափելով այն ամենից, ինչը կհանդիպի ճանապարհին:

Շտապողականությունն ու իմպուլսիվությունը կարող են փչացնել ցանկացած գործ, իսկ նպատակին հասնելն անհնարին կդառնա։

Կարևոր է ուշադրություն դարձնել մանրուքներին, քանի որ դրանցից են մեծ գործերը կառուցվում։ Անգամ փոքր սխալը կարող է վերածվել ձնագնդի և հանգեցնել ճակատագրական հետևանքների: Այս տարի մեր կայունությունը կախված կլինի օձի պես իմաստուն ու սահուն լինելու կարողությունից:

2025 թվականը շատերի համար հաջողակ տարի կլինի։ Բայց միայն այն դեպքում, եթե նրանք պատրաստ լինեն դուրս գալ ստվերից և սկսել աշխատել։ Օձը խելամտություն և խորամանկություն կտա, որպեսզի հասնեք ձեր ուզածին, իսկ կանաչ գույնը խոստանում է նորացում ամեն ինչում։ Ո՞ւմ բախտը կբերի այս տարի: Առաջին հերթին՝ Վիշապների և Օձերի։ Նրանց համար տարին կանցնի թեթև և սահուն, քանի որ տարվա էներգիան իրենց շատ մոտ է, ու նրանք գիտեն, թե ինչ կանոններով պետք է խաղան։ Բայց Խոզերն ու Ճագարները պետք է զգույշ լինեն, քանի որ հանգամանքները կարող են նրանց ձեռնտու չլինել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6647 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Նրանք չեն դատապարտում ուրիշներին. կենդանակերպի ամենահանդուրժող նշանները

06.03.2026
Անկանխակալ մարդիկ կարողանում են ընդունել տարբերությունները, բաց են ուրիշների կարծիքների ու փորձի համար և գիտակցում են, որ մենք բոլորս տարբեր ծագում, սեփական կյանքի պատմություններն ունենք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2026 18:51
33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45
Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20
«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07
Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23
Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2026
Դիտվել է 401 անգամ
15.05.2026
Դիտվել է 253 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster