Հոգեբանի 6 խորհուրդ այն զույգերին, ովքեր չեն կարողանում խուսափել վիճաբանությունից
15.10.2024
Այս խորհուրդները պարզ են և երբեմն նույնիսկ ակնհայտ, բայց դրանք հաճախ մոռացվում են, մինչդեռ կարող են փրկել ձեր հարաբերությունները:
Եթե դուք և ձեր զուգընկերը շրջապույտի մեջ եք, նորից ու նորից վերադառնում եք փոխադարձ բողոքների նույն ցանկին, և չեք լսում կամ չեք հասկանում միմյանց, ապա միայն կարելի է ձեզ խղճալ. երկուսդ էլ քրոնիկ սթրեսի և հուզական ճգնաժամի մեջ եք։ Այս «փոսից» դուրս գալու համար դուք պետք է գիտակցեք այն իրավիճակը, որում հայտնվել եք և սովորեք այլ կերպ վարվել կոնֆլիկտների ժամանակ․ այդ դեպքում ոչ մի տարաձայնություն չի խանգարի ձեզ մնալ մտերիմ մարդիկ:
Ահա մի քանի վարքագծային ռազմավարություններ, որոնք կլինիկական հոգեբան Ջիլ Վեբերը խորհուրդ է տալիս հաճախակի վիճաբանող զույգերին:
1. Բաց թողեք ձեր երազները
Ձեզնից յուրաքանչյուրը պետք է ընդհատի իր բողոքներն ու դժգոհությունները, որպեսզի կարողանա լսել մյուսին: Սա չի նշանակում, որ դուք թուլակամ եք, զիջել եք և համաձայնել այն ամենի հետ, ինչը ձեզ սխալ է թվում, որ մոռացել կամ լքել եք այն, ինչ ձեզ ճիշտ է թվում: Դուք պարզապես կենտրոնանում եք ձեր զուգընկերոջ տեսակետը հասկանալու փորձի վրա:
2. Հրաժարվեք թշնամական խոսքից
Թշնամությունը հաճախ դրսևորվում է քողարկված վիճակում՝ պասիվ ագրեսիայի, աչքերի պտույտի, հեգնական մեկնաբանությունների և երկիմաստ կատակների տեսքով: Այս ամենն ինչ-որ մանկապարտեզ է հիշեցնում: Ինքներդ ձեզ ասեք, որ մեծահասակներ եք, ովքեր պետք է աշխատեն միմյանց անկեղծորեն լսելու վրա և խոստացեք, որ այլևս չեք կիրառելու նման թունավոր մարտավարություն, որը ձեզ ավելի է հեռացնում միմյանցից:
3. Լսեք ինքներդ ձեզ
Յուրաքանչյուր ոք ունի հոգեբանական խնդիրներ, որոնք նույնիսկ ինքն էլ կարող է չընդունել, բայց որոնք ի հայտ են գալիս մտերիմ հարաբերություններում։ Բանալինն այն է, որ ինքներդ հասկանաք այդ խնդիրները, ճանաչեք և ընդունեք դրանք. միայն այս կերպ են հնարավոր փոփոխություններ դեպի լավը:
Մտածեք, թե վարքագծի ինչ սցենարներ եք կրկնում սիրելիների հետ շփվելիս: Միշտ ձգտո՞ւմ եք ամեն ինչ վերահսկողության տակ պահել։ Կամ գուցե անընդհատ փորձում եք հարմարվե՞լ ուրիշներին: Թե՞ ակնկալում եք, որ ամեն ինչ միշտ ձեր ուզածով լինի: Թե՞ ձեր մասին հոգ չեք տանում և ակնկալում եք, որ դա անի ուրիշը: Ժամանակն է աշխատել ինքներդ ձեզ վրա:
4. Սովորեք ուշադիր լսել ձեր զուգընկերոջը
Երբ ձեր զուգընկերը խոսում է այն մասին, թե ինչն է իրեն անհանգստացնում, ինչից է նեղվում, ինչից է դժգոհ, մի մտածեք, թե ինչ կասեք ի պատասխան, նա ճիշտ է, թե սխալ, պարզապես լսեք և փորձեք հասկանալ։ Իսկ հետո բարձրաձայն կրկնեք այն, ինչ լսեցիք:
5. Ինքներդ ստանձնեք պատասխանատվությունը
Եթե ձեր զուգընկերը խոսում է ձեր վարքագծային որոշ հատկանիշների մասին, որոնք իրեն դուր չեն գալիս, և որոնք դուք ինքներդ եք ընդունում որպես ձեր խնդիր, համաձայնեք, որ նա իրավացի է: Օրինակ՝ «Այո, դու ճիշտ ես, ես չափազանց քննադատաբար եմ վերաբերվում քեզ, ես պետք է աշխատեմ դրա վրա»:
6. Հիշեք ուրախության մասին
Երբ խրվում եք անվերջ վեճերի մեջ, ուրախությունը վերանում է ձեր կյանքից, հարաբերություններից։ Ձեր ամբողջ կյանքը պտտվում է կոնֆլիկտների շուրջ. դրանք են որոշում, թե ինչպես եք շփվում, ինչի մասին եք մտածում, ինչ տրամադրություն ունեք: Ահա թե ինչու շատ կարևոր է ինչ-որ բան մտածել, գտնել մի բան, որը երկուսիդ կզվարճացնի և կուրախացնի: Սա պարբերական գործ է, զբաղմունք․ շուրջբոլորը պետք է դառնա վեճերից, թշնամանքից, գրգռվածությունից զերծ տարածք։ Ձեր մոտ կհայտնվեն խոսելու համար անվտանգ թեմաներ, ինչ-որ բան, որը դուք կվայելեք և անհամբեր կսպասեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1726 անգամ
Читать на русском
|