Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Կարմիր կոշիկի տեսությունը․ ինչպես ընդամենը մեկ դետալով կերպարը դարձնել ոճային

27.09.2024

Սոցիալական ցանցերում կրկին պարզ միջոց են մշակել կերպարն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ինչպես միշտ, տեսությունն այնքան էլ նոր չէ, բայց վերջերս դարձել է արդիական:

Սոցիալական ցանցերը շարունակում են զարմացնել ոճային տեսք ստեղծելու հարցում իրենց անսովոր և ստեղծարար մոտեցումներով։ Հենց այդտեղ են այսօր հայտնվում և դառնում աներևակայելի տարածված սեզոնի միկրոթրենդները, ինչպիսիք են հոգնած անգլիացի կինը կամ մաֆիոզի կինը, և այստեղ է նաև, որ ոճաբաններն ու նորաձևությամբ հետաքրքրվողները կիսվում են նոր գաղափարներով, թե ինչպես կերպարներն ավելի հետաքրքիր դարձնել առանց մեծ միջոցներ ու ժամանակ ծախսելու:

Այս անգամ ուշադրություն է գրավել կարմիր կոշիկի տեսությունը, ըստ որի վառ, աչք շոյող կարմիր կոշիկների  ավելացումը կարող է ամբողջությամբ կերպարանափոխել նույնիսկ ամենապարզ հանդերձանքը:

600x400

Այս տեսությունը կիրառելու համար անհրաժեշտ չէ կերպարին այլ կարմիր տարրեր ավելացնել։ Եկեք ավելի մանրամասն դիտարկենք, թե ինչպես է գործում նորաձևության այս տեխնիկան և ինչու է այն մեծ ճանաչում ձեռք բերել նորաձևության ազդեցիկ մարդկանց շրջանում:

Ո՞րն է տեսության էությունը

Ամեն ինչ շատ պարզ է (ինչպես սոցիալական ցանցերի ցանկացած տեսության դեպքում): Կանոնն այն է, որ եթե ձեր տեսքին ավելացնեք արդիկան զույգ կարմիր կոշիկներ, այն անմիջապես դառնում է ոճային և բարդ: Թե ինչպես է դա աշխատում, պարզ է. կարմիր կոշիկներն ինքնաբերաբար ուշադրություն են գրավում՝ հանդես գալով որպես հագուստի հիմնական շեշտադրում:

600x400

Կարևոր է նշել, որ կերպարի մյուս տարրերը կարող են մնալ չեզոք կամ նույնիսկ մինիմալիստական, և հենց կարմիր կոշիկներն են հանդերձանքն ավելի հետաքրքիր ու ամբողջական դարձնում։

Այս պարզ կանոնն օգնում է ավելացնել դրամատիզմը և աչքի ընկնել, նույնիսկ, եթե կրում եք այնպիսի հիմնական տարրեր, ինչպիսիք են ջինսե տաբատը, սև շրջազգեստը կամ սպիտակ վերնաշապիկը:

600x400

Հիմնականն այն է, որ կարմիր կոշիկները չեն պահանջում այլ կարմիր շեշտադրումների աջակցություն: Այսինքն, դուք կարող եք հանգիստ հրաժարվել կարմիր շրթներկից կամ համապատասխան պայուսակից. կոշիկները (նույնիսկ սպորտային) ինքն ըստ ինքյան ընգծվելու են՝ կերպարի մեջ չպահանջելով լրացուցիչ գունային համակցություններ (տասը տարի առաջ նորաձևության մասնագետները դա թույլ չէին տա, սակայն նորաձևությունը տեղում չի դոփում): Սա չի նշանակում, որ դրանք ընդհանրապես չպետք է լինեն. ընտրությունը ձերն է:

600x400

Ինչպե՞ս ընտրել կարմիր կոշիկները

Ոչ բոլոր զույգեր են, նույնիսկ կատարյալ կարմիրի երանգով, որ համապատասխանում են այս տեսությանը. կոշիկները պետք է նորաձև տեսք ունենան, ինչպես նաև հարմարավետ լինեն:

600x400

Կարևոր է ուշադրություն դարձնել բարձրորակ նյութերին և դիզայնին, որպեսզի զույգը թանկ և ոճային տեսք ունենա:

Կարմիր կոշիկներն ինքնուրույն բավականաչափ գրավիչ են, ուստի դրանք պետք է անթերի լինեն:

Ինչպե՞ս են կարմիր կոշիկներն աշխատում տարբեր հանդերձանքների հետ

Դուք կարող եք ստեղծել անհամար թվով կերպարներ. այստեղ գլխավորը ձեր երևակայությունն օգտագործելն է, ինչպես նաև ինքներդ ձեզ լսելը, հասկանալով, թե կոնկրետ ինչ կցանկանայիք:

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8033 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1242 անգամ
21.10.2026
Դիտվել է 395 անգամ
20.10.2026
Դիտվել է 368 անգամ
22.10.2026
Դիտվել է 270 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster