Մարմնի մասերի ոչ բավարար խնամքը կարող է հանգեցնել ոչ միայն տհաճ հոտերի, այլեւ վարակների։
Ամերիկացի ֆիզիոթերապևտ Ջեյսոն Սինգհը պատմել է մարմնի երեք մասերի մասին, որոնք մարդկանց մեծամասնությունը պետք է ավելի մանրակրկիտ լվանա՝ պորտը, ոտնաթաթերը և ականջները։
«Պորում ձևավորվում է տաք, խոնավ միջավայր, որը կարող է դառնալ բակտերիաների և սնկերի բազմացման պարարտ հող», - բացատրել է նա TikTok–ի վիրուսային տեսանյութում:
Ոտնաթաթերին քրտինքի գեղձերի առատության պատճառով դրանք ևս կարևոր է մանրակրկիտ լվալ, խորհուրդ է տալիս բժիշկ Սինգհը։ Վերջինիս հետ համամիտ է ընտանեկան բժշկության մասնագետ Էրիկ Աշերը: «Մարդիկ հակված են ակնկալել, որ ցնցուղ ընդունելիս օճառը մարմնի այլ մասերից կհոսի ոտնաթաթերի վրա, սակայն դա բավարար չէ», - ասել է փորձագետը The Post-ին: Եթե դուք գուլպաներ, կիպ կոշիկներ եք հագնում կամ սպորտով եք զբաղվում, ապա հատկապես կարևոր է լվանալ ոտքերի մատների միջև եղած մաշկը։
Մեկ այլ հատված, որը ջրային պրոցեդուրաների ընթացքում մանրակրկիտ լվացման չի ենթարկվում, ականջների հետևի հատվածն է: «Ականջների հետևում գտնվող ճարպային գեղձերն արտադրում են ճարպ, որը քրտինքի և կեղտի խառնուրդ է», - մանրամասնում է բժիշկը: Նրա փոսքերով՝ մազերին մոտ լինելը, որոնք նույնպես բնական ճանապարհով յուղոտվում են, կարող է նպաստավոր միջավայր ստեղծել բակտերիաների ակտիվ բազմացման համար:
08-07-2025 10:45 «Իտալացի Բոնդի աղջիկ» Կատերինա Մուրինոն 47 տարեկանում առաջին անգամ մայր կդառնա։ Դերասանուհին ավելի քան 10 տարի չէր կարողանում հղիանալ, նա երկու անգամ վիժում էր ունեցել։ Արդյունքում, աստղը որոշեց արտամարմնային բեղմնավորման դիմել և այժմ որդու է սպասում։
08-07-2025 10:42 2025 թվականի հուլիսի 7-ից Google-ը կինտեգրի իր Gemini արհեստական բանականության օգնականը հանրաճանաչ հավելվածներում՝ WhatsApp, «Հաղորդագրություններ» և «Հեռախոս», ինչը թույլ կտա նրան զանգեր կատարել, SMS ուղարկել և օգտատիրոջ անունից շփվել մեսենջերներում։ Այս մասին հայտնում է Neowin պորտալը՝ հղում անելով Google-ի պաշտոնական էլեկտրոնային փոստով ուղարկված տեղեկագրին։
08-07-2025 10:40 Երգչուհի, երգահան Զեմֆիրան, որի երևանյան առաջին մենահամերգը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում, այնքան տպավորված է թե՛ համերգից, թե՛ երկրից, որ օրեր անց այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ Նա գրել է. «Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն… Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման հայտնագործություններ անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»։
08-07-2025 06:48 Մոնիկա Բելուչին մասնակցել է ֆրանսիական Madame Figaro ամսագրի լուսանկարահանմանը: 60-ամյա դերասանուհին նոր համարի շապիկին հայտնվել է մերկ մարմնի վրա հագած սև կաշվե բաճկոնով և նույն գույնի տաբատով: Որպես աքսեսուար նա ընտրել է Cartier-ի հսկայական վզնոց:
07-07-2025 10:47 Spice Girls-ի նախկին անդամ, 50-ամյա Մել Բին ամուսնացել է երրորդ անգամ։ Նրա ընտրյալը 37-ամյա Ռորի ՄաքՖին է, ընտանիքի ընկերը, ով երկար ժամանակ աշխատել է երգչուհու հետ որպես նրա վարսահարդար։