Ամեն ինչ կապված է նյութափոխանակության փոփոխությունների հետ:
Սթենֆորդի գիտնականները վերլուծել են 25-75 տարեկան 108 մարդու արյան և այլ կենսաբանական նմուշներ, որոնք կամավորները կանոնավոր կերպով տրամադրել են մի քանի տարիների ընթացքում: Հետազոտությունը հրապարակել է Nature Aging ամսագիրը:
«Թեև պարզ է, որ դուք ծերանում եք ձեր ողջ կյանքի ընթացքում, կա երկու ժամանակաշրջան, երբ ամեն ինչ իսկապես փոխվում է», - ասում է Սթենֆորդի համալսարանի գենետիկ Մայքլ Սնայդերը:
«Լիպիդային նյութափոխանակության մեջ զգալի փոփոխություններ են տեղի ունենում, երբ մարդիկ 40-ն անց են, իսկ ածխաջրային նյութափոխանակության մեջ՝ 60-ն անց»,- նշում է փորձագետը։ Հետազոտողները պարզել են, որ մարմինը ենթարկվում է զգալի փոփոխությունների՝ սկզբում մոտ 44 տարեկանում, իսկ հետո՝ 60-ը լրանալուց հետո:
Հայտնաբերված նյութափոխանակության փոփոխությունները, սակայն, չեն հանգեցնում նրան, որ տարիքի հետ մենք ավելի քիչ կալորիաներ ենք այրում, այլ մարմինը սկսում է այլ կերպ տարանջատել սնունդը: Առայժմ գիտնականները ճշգրիտ պատկերացում չունեն, թե ինչպես են այդ փոխակերպումներն ազդում առողջության վրա, սակայն դրանք, ի թիվս այլ բաների, կարող են կապված լինել մկանային զանգվածի կորստի հետ:
Տարիքային փոփոխությունները կարող են առաջացնել սրտանոթային առողջության և իմունային ֆունկցիայի զգալի անկում:
29-10-2026 12:23 Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14 Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19 «Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30 Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42 Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։