Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

2024 թվականի Օլիմպիական խաղերի ամենագեղեցիկ մարզուհիները

02.08.2024

Փարիզում շարունակվում են ամառային Օլիմպիական խաղերը։ Ի տարբերություն ձմեռային խաղերի՝ մարզիկները կրում են թեթև սպորտային հանդերձանք և պայքարում մեդալների համար՝ չնայած շոգ եղանակին։ Երկրպագուներին յուրահատուկ հույզեր են հաղորդում հմայիչ մարզուհիները, որոնց թվում լրագրողները գտել են ամենագեղեցկուհիներին։

2024 թվականի Օլիմպիական խաղերն արդեն պատմություն են կերտել. արդի դարաշրջանի 128 տարում առաջին անգամ մասնակիցների միջև գենդերային ամբողջական հավասարակշռություն է գրանցվել։ Փարիզ է ժամանել 5357 մարզիկ և նույնքան մարզուհի։

Լրագրողներն ուշադիր զննել են օլիմպիական մասնակիցներին ու նշել նրանցից ամենագեղեցկուհիներին։

Ավանդաբար ողջ ուշադրությանը սևեռվել է գերմանացի վազորդուհի Ալիս Շմիդտի վրա, ով վաղուց հայտնի է դարձել իր մեդիա ակտիվության շնորհիվ։

600x400

Մարզիկ Շմիդտը Գերմանիայի ամենահայտնի մարզիկներից է։ Ալիսան 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև ազգային առաջնության մեդալակիր։ Գերմանուհին մասնագիտացած է կարճ և միջին տարածությունների վազքում՝ 200, 400, 800 մետր և 4x400 մետր փոխանցումավազք:

Աչքի է ընկնում նաեւ խորվաթ թենիսիստուհի Դոննա Վեկիչը, ով սիրում է ոչ միայն հաղթանակներ կորտում, այլեւ վառ ֆոտոշարքեր։

600x400

Խորվաթ թենիսիստուհին WTA-ի չորս մրցաշարերի և ITF-ի հինգ տիտղոսների հաղթող է։ Համաշխարհային վարկանիշում ամենաբարձր դիրքը 19-րդն է։ Դոննան արդեն մասնակցել է Օլիմպիական խաղերին. նրա դեբյուտը կայացել է 2021 թվականին Տոկիոյի խաղերում։

Լրագրողները նշել են նաև թուրք վոլեյբոլիստուհի Զեհրա Գյունեշին, ով անտեսում է կարծրատիպերը և իր գեղեցկությամբ գերում երկրպագուներին։

600x400

Թուրք վոլեյբոլիստուհին երկրի բազմակի չեմպիոն է և սուպերգավաթակիր, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և Աշխարհի ակումբային առաջնությունում։

Բրազիլացի ջրացատկորդ Ինգրիդ Օլիվեյրան Փարիզ է եկել ոչ միայն հաղթելու, այլև հմայելու հանդիսատեսին տրիբունաներում և հեռուստաէկրաններին։

 600x400

Բրազիլացի ջրասուզորդը համարվում է իր երկրում լավագույններից մեկը։ Օլիվեյրան Համաամերիկյան խաղերի մեդալակիր է, Բրազիլիայի 12-ակի և Հարավային Ամերիկայի 3-ակի չեմպիոն։

Առանձնանում է նաև նորվեգ հանդբոլիստուհի Նորա Մերկը. նա իր անվան դիմաց ունի բոլոր գլխավոր մրցանակները, բացի օլիմպիական ոսկուց:

600x400

Միլենա Բալդասարրի

Իտալացի մարմնամարզուհին տիտղոսների հարուստ հավաքածու ունի: Միլենան նվաճել է աշխարհի առաջնության թիմային ոսկե (2022), արծաթե մեդալ ժապավենի վարժությունում (2018) և թիմային (2021) և բրոնզե մեդալ՝ գնդակով վարժությունում (2018): Իտալացին արդեն պատմություն է կերտել՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերում զբաղեցնելով վեցերորդ տեղը:

 600x400

Տատյանա Շունմեկեր

Հարավաֆրիկացի բրաս ոճի լողորդուհին արդեն օլիմպիական չեմպիոն է։ Տատյանան Տոկիոյի խաղերի բաղձալի ոսկին նվաճեց 200 մետր մրցավազքում։ Այս Օլիմպիական խաղերում Շունմեյքերն արծաթե մեդալ նվաճեց 100 մետր բրաս վարժությունում:

600x400

Մարինե Բուայեր

Ֆրանսիացի մարմնամարզուհին ազգային հավաքականի անդամ է և Եվրոպայի առաջնության բազմակի հաղթող։ Օլիմպիական խաղեր մինչ այս էլ եղել են Մարինի կյանքում. Բուայեն մասնակցել է Ռիոյի խաղերին 2016 թվականին և Տոկիոյում՝ 2021 թվականին:

600x400

Շինո Մացուդա

21-ամյա սերֆինգիստը Ճապոնիայի իրական հույսն է Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում։ Սինոն պետք է ելույթ ունենար Տոկիոյի Օլիմպիական խաղերում, որտեղ սերֆինգը նոր էր հայտնվել մրցութային ծրագրում։

600x400

Նելլի Կորդա

Ամերիկացի պրոֆեսիոնալ գոլֆիստը օլիմպիական չեմպիոն է։ Նելլին Տոկիոյի խաղերում ոսկե մեդալ է նվաճել անհատական պայքարում։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6715 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1939 անգամ
27.10.2026
Դիտվել է 470 անգամ
28.10.2026
Դիտվել է 407 անգամ
29.10.2026
Դիտվել է 362 անգամ
01.11.2026
Դիտվել է 348 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster