Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 20-26-ը 2024 թ․

20.05.2024

Լիալուսինը մայիսի 23-ին է, որն ուղիղ կիսում է շաբաթը: Ըստ այդմ՝ շաբաթվա կեսը խնդրահարույց կլինի, իսկ մյուս կեսը՝ բարենպաստ կենդանակերպի նշանների մեծ մասի համար։

Խոյ

Աստղերը Խոյերին խորհուրդ են տալիս այս շաբաթ ավելի զգույշ լինել և առանձնահատուկ ուշադրություն դարձնել մանրուքներին։ Մի խառնվեք կասկածելի ծախսերի մեջ և մի ստորագրեք կասկածելի թղթեր, եթե չեք ցանկանում ամբողջությամբ խճճվել ֆինանսական անախորժությունների մեջ։ Ձգտեք շփվել մարդկանց հետ, ովքեր հարուստ կենսափորձ ունեն, և մի հապաղեք խորհուրդներ խնդրել: Հինգշաբթի և ուրբաթ օրը բարենպաստ են վերանորոգումներ սկսելու, տոմսեր գնելու և քաղաքից դուրս ճանապարհորդություններ կազմակերպելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսին մի հապաղեք կիսվել ձեր խնդիրներով սիրելիի հետ։

Ցուլ

Ցուլերի քրտնաջան աշխատանքն այս շաբաթ կպարգևատրվի։ Բայց ձեր ձեռքը պահեք զարկերակի վրա և մի վիճեք վերադասի հետ։ Ձեր հոգին փակ պահեք օտարների առաջ: Հինգշաբթի օրը բարենպաստ է նոր գործ սկսելու համար։ Շաբաթվա վերջում կառավարեք ձեր էմոցիաները, քանի որ հակառակ դեպքում կարող եք մեծ գրգռում առաջացնել ուրիշների շրջանում։ Հանգստությունը կօգնի ձեզ դուրս գալ բարդ իրավիճակից։ Աստղերը ձեզ մեծ հաջողություն են խոստանում այս շաբաթավերջին, բայց մի փորձեք բախտն ազարտային խաղերում` հավանաբար կպարտվեք:

Երկվորյակ

Շաբաթվա սկզբին Երկվորյակները կարող են էներգիայի պակաս զգալ։ Զգույշ եղեք լարվածությունից խուսափելու համար, քանի որ կոնֆլիկտները կարող են լրջորեն խանգարել ձեր բիզնեսին կամ ստեղծագործությանը: Չորեքշաբթի և հինգշաբթի բարենպաստ են անսպասելի գործնական առաջարկի իրականացման համար։ Բայց հորոսկոպը խորհուրդ չի տալիս այս շաբաթ լուծել ժառանգության հետ կապված հարցեր։ Շաբաթվա վերջում կարգավորեք ձեր հարկերը, մի հետաձգեք այն ավելի ուշ շրջանի: Այս շաբաթավերջին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Այցելեք սաունա կամ գրանցվեք մերսման դասընթացի։

Խեցգետին

Խեցգետիններն այս շաբաթ երազկոտ ու ստեղծագործ կլինեն։ Դժվար թե ձեզ հետաքրքրեն առօրյա գործերը։ Փնտրեք նոր փորձառություններ և համախոհներ: Դուք պետք է խոսեք այն մարդկանց հետ, ովքեր մտահոգված են նույն հարցերով, ինչ դուք: Այժմ շատ լավ ժամանակ է ըստ հետաքրքրությունների այցելել ակումբներ և ընկերական երեկույթներ: Նրանք, ովքեր քիչ ընկերներ ունեն և ամաչկոտ են կենդանի շփուման մեջ, կկարողանան ծանոթություններ հաստատել համացանցում և, հավանաբար, գտնել իրենց ճակատագիրը։

Առյուծ

Շաբաթն ակտիվ կսկսվի Առյուծների համար։ Դուք հաջողությամբ կստանձնեք մի քանի զուգահեռ առաջադրանքներ։ Ստիպված կլինեք քրտնաջան աշխատել ամբողջ շաբաթ, բայց դա անպայման իր պտուղները կտա։ Աստղերը խորհուրդ չեն տալիս մինչև շաբաթվա վերջ հետաձգել կարևոր ֆինանսական հաշվարկները։ Շաբաթվա կեսին Առյուծներին կբախվեն հին դժգոհությունները։ Մեծ ուշադրություն մի դարձրեք դրանց: Այս քայլը կօգնի ձեզ ինչ-որ կարևոր բան ձեռք բերել։ Հանգստյան օրերին վեճերի ու բախումների վտանգ կա, աշխատեք զսպել ձեր խոսքերն ու զգացմունքները։ Եթե տագնապ կամ անհանգստություն կզգաք, գնացեք զբոսանքի և շեղեք ձեր ուշադրությունը:

Կույս

Երկուշաբթիից հինգշաբթի Կույսերը ստիպված կլինեն լրջորեն հոգ տանել իրենց առողջության մասին։ Եթե լավ եք զգում, ապա մարզվեք, սկսեք վիտամիններ ընդունել և ճիշտ սնվել, արագ դրական արդյունքները սպասեցնել չեն տա։ Ուրբաթն ու շաբաթը լավ օրեր են փոխշահավետ գործարքի, պայմանագիր կնքելու և անհարկի գործնական ու անձնական կապերը խզելու համար։ Կիրակի օրը վեճերի ու կոնֆլիկտների էներգիա է բերելու, ուստի ավելի լավ է անմիջապես պլանավորել այն գործողությունները, որոնց ընթացքում չեք շփվի ուրիշների հետ։

Կշեռք

Այս շաբաթ աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս համարձակ նպատակներ դնել և չկասկածել հաջողության վրա։ Շաբաթվա առաջին կեսին ձեր մասնագիտական պատասխանատվության շրջանակը կարող է ընդլայնվել, կամ ձեզ ավելի բարձր կարգավիճակով պաշտոն կառաջարկեն։ Հինգշաբթի օրը մեծ է ազդեցիկ մարդու հետ հանդիպելու հավանականությունը, ով պատրաստ կլինի աջակցել ձեզ։ Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է սպորտի և ակտիվ հանգստի համար։ Այժմ չպետք է պառկեք բազմոցին, դուք պետք է գործեք և հասնեք ձեր նպատակներին:

Կարիճ

Առաջնահերթը, որ կհետաքրքրի Կարիճներին այս շաբաթ, աշխատանքն է, կարիերան և սոցիալական կարգավիճակը։ Հանրային ճանաչում ձեռք բերելու ցանկությունն առաջնահերթ կդառնա։ Եվ հենց հիմա մեծ հնարավորություններ ունեք, որ ձեր հաջողություններն ու մասնագիտական ձեռքբերումները կնկատվեն։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին կարող եք չափից դուրս էմոցիոնալ արձագանքել այն ամենին, ինչը ձեզ հուզում է։ Աստղագուշակը խորհուրդ է տալիս այս օրերն անցկացնել ձեր սիրելի գործերով, օրինակ՝ արտաքին տեսքի մասին հոգալով, ինչպես նաև կարող եք զբաղվել լավ ինտուիցիա պահանջող հարցերով։ Կիրակի օրը մի զբաղվեք ինքնաքննատությամբ, նույնիսկ, եթե կցանկանաեք շեղել ձեզ ընթերցանությամբ, հեռուստասերիալներով և զբոսանքներով:

Աղեղնավոր

Այս շաբաթ Աղեղնավորները կարող են լուրջ լարվածություն զգալ խնդիրների պատճառով, որոնք ուղղակիորեն իրենցը չեն, բայց շոշափում են: Փորձեք կազմակերպել ձեր մտքերը և կենտրոնանալ մասնագիտական հարցերի վրա։ Այն, ինչ ստանձնում եք, ձեզ կարժանացնեն գործընկերների և վերադասի հարգանքին: Շաբաթվա կեսը լավ ժամանակ է ինտելեկտուալ մակարդակը բարելավելու համար։ Ուրբաթ օրը կկարողանաք անհրաժեշտ կապեր հաստատել։ Շաբաթ օրը ձեզ անհրաժեշտ կլինի լուրջ որոշում կայացնել՝ ապավինեք ողջախոհությանը, ոչ թե զգացմունքներին:

Այծեղջյուր

Շաբաթվա առաջին կեսը կարող է լավ չընթանալ, սակայն այս բացասական շարանը բավականին արագ կավարտվի։ Երկուշաբթի կսկսեն ձեր անիվների մեջ փայտեր մտցնել, բայց ձեր չարակամների բոլոր նման փորձերը մեծ հաջողություն չեն ունենա։ Հինգշաբթից հետո իրավիճակը կբարելավվի, և կվերադառնաք ձեր հարմարավետության գոտի։ Շաբաթվա վերջում ստիպված կլինեք լուծել անձնական հարցեր, հնարավոր են նոր ծանոթություններ, ինչպես նաև այլ էական փոփոխություններ հարաբերություններում։ Ամեն դեպքում, դրանք ձեզ համար ձեռնտու կլինեն։

Ջրհոս

Ջրհոսներին անհանգիստ ու հակասական շաբաթ է սպասվում: Ավելի լավ է առայժմ հետաձգել կարեւոր գործերն ու նոր նպատակներ դնել։ Շաբաթվա երկրորդ կեսին հանգամանքներն ավելի բարենպաստ կդառնան, և կկարողանաք գործել՝ առանց դրանց հաշվի առնելու։ Ուրբաթ և շաբաթ օրերին մի փակեք ձեր ստեղծագործական ազդակները, նույնիսկ, եթե դրանք դեռ պարզապես նախնական փորձեր են: Սկսեք, փորձեք և իրագործեք այն՝ ձեր ներքին քննադատին ձեզանից հեռացնելով։

Ձկներ

Սա լուրջ ձեռքբերումների շաբաթ է։ Երկուշաբթի օրվանից աշխատանքային տրամադրություն կունենաք, հստակ նպատակ կդնեք և վստահորեն կշարժվեք դրան հասնելու ուղղությամբ։ Հակված կլինեք ուղղակի գործելու և կկարողանաք լուծել գրեթե ցանկացած հարց, որն առաջին հերթին օգտակար է աշխատանքային ոլորտի համար, բայց կարող է օգտակար լինել նաև անձնական հարցերում։ Շաբաթվա կեսին ձեր ինտուիցիան հատկապես կսրվի, որից հետո կհասկանաք տեղի ունեցող ամեն ինչի բուն պատճառները, ինչը մեծապես կօգնի լուծել վիճելի իրավիճակները և կատարել ձեր առջեւ դրված խնդիրները։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Դիտվել է 6108 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1127 անգամ
06.05.2026
Դիտվել է 444 անգամ
07.05.2026
Դիտվել է 392 անգամ
08.05.2026
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster