Հայտնի են 2024 թվականի գարուն-ամառ սեզոնի գլխավոր գույները
19.10.2023
Ներկայացնում ենք, թե հագուստի որ երանգներին պետք է ավելի ուշադիր լինեք արդեն այսճրվանվանից:
Այս աշնանը մենք կրում ենք մոխրագույն, իսկ ամենահամարձակները՝ կարմիր ու վարդագույն հագուստներ: Բայց գալիք գարուն-ամառ 2024 սեզոնում ամեն ինչ կփոխվի. շատ դիզայներներ ապավինում են տաք բեժ երանգներին, որոնք փափկություն են հաղորդում կերպարներին:
Այս երանգները հատկապես հետաքրքիր է մատուցում Pantone գույնի ինստիտուտը՝ «նուրբ դեղձ» (tender peach), «կաթնային» (buttermilk), «կրեմ-բրյուլե» (сream brulee):

Նմանատիպ գույների հագուստ կարող եք կրել տոտալ-լուքի կամ պաստելային այլ երանգների հետ համակցված. «նուրբ դեղձը», օրինակ, գեղեցիկ տեսք ունի մեղմ կապույտի կամ բաց կանաչի համադրությամբ:
Մեկ այլ գաղափար. համադրեք բեժ հագուստը հիմնական սպիտակ, շագանակագույն կամ սևի հետ. այս կերպ կերպարը ոչ պակաս հետաքրքիր տեսք կունենա:
Մեծ են հնարավորությունները, որ բեժ տրենդը մեծ տարածում կստանա: Նախ՝ այն սազում է գրեթե բոլորին։ Երկրորդ, այն թանկ տեսք է հաղորդոմ, իսկ old money ոճը դեռևս արդիական է մեզ համար։
Ստորև՝ հետաքրքիր գաղափարներ Նորաձևության շաբաթների գարուն-ամառ 2024-ից։










Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3703 անգամ
Читать на русском
|