Լվացքի մեքենայի մեջ գցեք ընդամենը մի քանի հաբ, և դրանք մեքենայից դուրս կքաշեն տարիների ողջ կեղտը:
Կրկնեք լվացքի մեքենան մաքրելու այս հեշտ, բայց արդյունավետ միջոցը, հատկապես, եթե դրանից արդեն տհաճ հոտ է գալիս։
Ձեզ անհրաժեշտ կլինեն ատամի պրոտեզը մաքրող հաբեր: Դրանք կարելի է գտնել դեղատանը կամ ցանկացած առցանց խանութում: Փաթեթում կա 30 հաբ, իսկ մեքենայի մեկ մաքրման համար անհրաժեշտ է ընդամենը 2 հատ։
Գցեք դրանք մեքենայի մեջ և սահմանեք ամենաբարձր ջերմաստիճանը, գործարկեք դատարկ թմբուկն ու լվացքի ցիկլը: Ատամի պրոտեզը մաքրող հաբերը սպանում են մանրէներն ու բակտերիաները ու հեռացնում նստվածքը:
08-05-2025 11:44 Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40 Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի 29-ամյա աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
08-05-2025 11:23 Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Խորհրդարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ օրինագիծը, որով սահմանափակվում է սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը, պետք է «երեխաներին ու երիտասարդներին պաշտպանի ծաղրանքներից, արգելված բովանդակությունից և կախվածության առաջացումից»:
08-05-2025 11:15 Կարեկցանքն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ մարդիկ ավելի հակված են կարեկցել խմբերին, քան անհատ մարդկանց, չնայած նրանք երկու իրավիճակներում էլ հավասարապես դժվար և անհարմար են համարում կարեկցանք ցուցաբերելը։ Հետազոտողները պարզել են, որ մասնակիցները ամենից հաճախ խուսափել են կարեկցանք ցուցաբերելուց անհատական լուսանկարներ դիտելիս՝ միջինը 34% դեպքերում։ Սակայն, խմբային լուսանկարներ դիտելիս նրանք կարեկցանք են ցուցաբերել դեպքերի 53%-ում։
08-05-2025 10:51 Ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որն առավել հայտնի է Քարդաշյանների հետ համագործակցությամբ, Հայաստան է ժամանել հատուկ Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի 50-ամյակի խնջույքին մասնակցելու նպատակով: Նա այս մասին կիսվել է ինստագրամյան իր էջում՝ ցուցադրելով այն երեք կերպարները, որոնք կրել է եռօրյա տոնակատարությունների ընթացքում: