Այս հարմարավետ մոդելները նրանց համար են, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել ամառային սեզոնին համապատասխան կազմվածք ձեռք բերել։
Շատ աղջիկներ հրաժարվում են հագնել կիսատաբատներ իրենց որոշ բարդույթների պատճառով: Կարծում ենք, որ շոգին չպետք է խախտել թեթև և հարմարավետ հագուստ կրելու իրավունքը։ Եթե դուք ամաչում եք ձեր կոնքերի կամ ոտքերի համար, փորձեք այս կիսատաբատների հավաքածուն, որը գործնական և համապատասխան է ցանկացած կազմվածքի համար:
Երկար ջինսե
Երկար ջինսե կիսատաբատները կամ «ջորտերը», ամառային պարտադիր հագուստներից են: Դրանք հավասարապես համահունչ են թե քաղաքային միջավայրին, թե արձակուրդի շրջանում։ Անցյալ տարի մոդելյորները նորաձևություն շաբաթվա ընթացքում գեղեցկուհիներին բեմահարթակ հանեցին հենց «ջորտերով», որոնք լայն տարածում գտան: Ինչ-որ մեկն անգամ ուղիղ հեռարձակումներ էր վարում, որոնց ընթացքում իր ջինսերը կտրում էր մինչև ծնկները։ Այս տարբերակն, ի դեպ, հատկապես շատ հարմար է, եթե տանը հին ջինսեր ունեք: Բայց «ջորտերի» ամենամեծ արժանիքն այն է, որ հիանալի քողարկում են ավելորդ ուտեստների ազդեցությունը: Ընդհանրական տարբերակ ցանկացած աղջկա համար։
Տրիկոտաժե
Մեր ընտրանու ամենահարմարավետ տարբերակն առաձգական գոտիով տրիկոտաժե կիսատաբատներն են: Համոզված ենք, որ շատերը դրանք ամռանը կրում են որպես տնային հագուստ։ Նրանց, ովքեր հարմարավետությունը ոճից վեր են դասում, խորհուրդ ենք տալիս անպայման ձեռք բերել այս կիսատաբատներից՝ դրսում հագնելու համար։ Համադրեք դրանք երկար վերնաշապիկի ու բարձրակրունկ բոկոտիների հետ՝ և ընկերների հետ երեկույթի ժամանակ շատ գեղեցիկ տեսք կունենաք: Նաև նման կիսատաբատները «լղոզում են» կոնքերի ուրվագիծը, ինչի պատճառով խնդրահարույց հատվածները թաքցնում են հետաքրքրասեր աչքերից։
Ծնկից մի փոքր ներքև
Խիստ ոճի սիրահարներին խորհուրդ է տրվում դասական տաբատները փոխարինել երկար կիսատաբատներով՝ դիմային գծով. դրանք բավականին պահպանողական տեսք ունեն: Եթե ընտրեք ծնկից մի փոքր ներքև մոդել, ապա կբացահայտեք ամառային համադրությունների անսահման քանակությամբ հնարավորություններ: Բանն այն է, որ երկարավուն կիսատաբատները հավասարապես լավ տեսք ունեն ինչպես պաշտոնական վերնաշապիկների, այնպես էլ հանգիստ երեկոյան տոպերի հետ:
Կտավատե
Կտավատե կտորեղենը շարունակում է ժողովրդականություն ձեռք բերել, և կիսատաբատները բացառություն չեն: Նման մոդելը, առաջին հերթին կօգնի ձեզ պաշտպանվել շոգից։ Բացի այդ, Կտավատից մեծ չափսի կիսատաբատը (չնայած սպիտակի մասին կարծրատիպերին) շատ նիհարեցնում է։ Բայց, եթե դուք դեռ վախենում եք փորձարկումներ անել սպիտակի հետ, փորձեք գտնել շագանակագույն մոդել կամ խակի գույնի տարբերակ․ դուք չեք սխալվի:
Անսովոր կիսատաբատներ
Ազատ ձևվածքի վառ մոդելները հիանալի կերպով կլուծեն քողարկման խնդիրը: Շնորհիվ նրա, որ դրանք ինքնաբավ են, այս կիսատաբատները շեղում են ուշադրությունը կազմվածքի ուրվագծերից։ Բացի բազմագույն տարբերակներից, կարող եք ուշադրություն դարձնել նաև համադրությունների վրա. տարասեռ կտորներից պատրաստված կիսատաբատները ոչ միայն ավելի հետաքրքիր կդարձնեն կերպարը, այլև կթաքցնեն ավելորդ սանտիմետրերը:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։