Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ․

29.05.2023

Մայիսի 29-ից հունիսի 3-ն ընկած ողջ ժամանակահատվածում Լուսինն աստիճանաբար կանբողջանա, իսկ շաբաթվա ավարտին՝ հունիսի 4-ին, լիալուսն կլինի։ Հետաքրքիր ժամանակաշրջան է, որի ընթացքում մարդկանց մեծ մասի կարողություններն ու հնարավորություններն ամեն օր կմեծանան և աստիճանաբար կհասնեն գագաթնակետին։ Էներգիայի դեֆիցիտ չի ակնկալվում, ինչը նշանակում է, որ աստղերը դրդում են գործելու։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր նշանի շրջանակն ու բնորոշ դրսեւորումները տարբեր կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Խոյ

Խոյերն այս շաբաթ անպայման պետք է վերադառնան որոշ ժամանակ առաջ հետաձգվածին ու ավարտին հասցնեն։ Խոսքը ոչ միայն մասնագիտական գործերի մասին է, այլեւ անձնական չկատարված խոստումների։ Հակառակ դեպքում կարող է կոնֆլիկտ առաջանալ վերադասի, գործընկերների, ամուսնական զուգընկերոջ կամ հարազատներից ու ընկերներից մեկի հետ: Աստղերին այժմ խորհուրդ չեն տալիս նաև գումար տալ կամ պարտք վերցնել։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Ցուլ

Ցուլերին բավականին սովորական շաբաթ է սպասվում։ Նրանցից ոմանք, սակայն, անսպասելի լուր կստանան հեռավոր ազգականից կամ վաղեմի ընկերոջից, բայց դա ոչ մի արտառոց բան չի պարունակի։ Նրանք, ովքեր վերջերս սիրային հարաբերություն են սկսել, ստիպված կլինեն դիմակայել իրենց կրքի քմահաճույքներին։ Դրանց չարժե սուր արձագանքել, իսկ ընդհանրապես այս շրջանը հարմար չէ ռոմանտիկ հանդիպումների, ինչպես նաեւ ցանկացած տեսակի ճամփորդությունների համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Երկվորյակ

Երկվորյակներ, այս շաբաթը կբերի անհանգստությունների ու տագնապների մի ամբողջ շարք։ Ամենամեծ հոգսերն ու անախորժությունները կապված կլինեն ընտանեկան գործերի հետ։ Բացի այդ, դուք ստիպված կլինեք վերացնել հիմնական արտակարգ իրավիճակները, որոնք ձևավորվել են աշխատանքի ընթացքում: Այն վերացնելիս եղեք համբերատար, ապավինեք ձեր սեփական գիտելիքներին և փորձին ու թույլ մի տվեք գործընկերներին նեղացնել ձեզ անպատշաճ և աննրբանկատ առաջարկություններով:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Խեցգետին

Այն Խեցգետինները, ովքեր վաղուց երազել են փոփոխությունների մասին, ժամանակն է գործի անցնելու։ Ձեր ցանկացած փորձ և նախագիծ այս շաբաթ հիանալի արդյունքի կհանգեցնի։ Աշխատավայրում կարող եք ապահով առաջարկել նույնիսկ ցանկացած «խելագար» գաղափարներ, միանալ ավելի բարձր աշխատավարձի կամ պաշտոնի համար պայքարին։ Իսկ արտաքին տեսքի կտրուկ փոփոխությունները զգալիորեն կբարձրացնեն ձեր գրավչությունը հակառակ սեռի համար:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Առյուծ

Առաջիկա մի քանի օրվա ընթացքում ավելի լավ կլինի, որ առյուծները հրաժարվեն նույնիսկ նախապես ծրագրված պատասխանատու իրադարձություններից՝ գործնական բանակցություններից, պոտենցիալ գործատուի հետ հարցազրույցներից, նախագծերի ներկայացումից և նման այլ բաներից։ Մասնագիտական նվաճումների համար այժմ լավագույն ժամանակը չէ։ Բայց սա լավ շրջան է ընտանիքի կամ սիրելիի հետ հանգստանալու համար։ Ճիշտ է, դեռ չարժե տնից շատ հեռու գնալ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Կույս

Կույսերին այս շաբաթ բառացիորեն կհետապնդեն կոպիտ ու նեղմիտ մարդիկ։ Եվ աշխատավայրում, և գնումներ կատարելիս, և հասարակական տրանսպորտում, և այլ վայրերում նրանք ուղղակիորեն կբարձրանան ձեր գլխին և հակամարտություն կհրահրեն: Սա իմանալով, աշխատեք հեռու մնալ նրանցից և չխառնվել: Բայց տանը՝ լիակատար ներդաշնակություն և փոխըմբռնում կլինի: Օգտվեք դրանից, եթե ձեզ անհրաժեշտ է երկար քննարկել ընտանեկան որոշ կարևոր խնդիր:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Կշեռք

Այս շաբաթը շատ ակտիվ կսկսվի Կշեռքների համար։ Արդեն առաջին օրերին դուք շատ բան կվերագործարկեք թե՛ աշխատավայրում, թե՛ տանը և կունենաք ձեզնով հպարտանալու բոլոր հիմքերը, բայց փոխարենը, ընդհակառակը, «կթթվեք»։ Պատճառը, թերեւս, կլինի անցյալի կարոտը, որը ոգեշնչված կլինի հանկարծակի հայտնված մարդու կողմից, ով ժամանակին թանկ է եղել ձեզ համար։ Փորձեք ձեր միտքն ազատել տխուր հիշողություններից, հանգստացեք: Բայց՝ ոչ ալկոհոլ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Կարիճ

Այս շաբաթվա առաջին իսկ օրերից Կարիճները էներգիայի պոռթկում կզգան։ Սակայն անզուսպ գործունեությունը ձեզ հիմա հակացուցված է։ Եթե դուք չեք չափավորում ձեր ակտիվությունը, կարող եք ձեզ հասցնել ծանր հոգնածության և նույնիսկ դեպրեսիայի: Բացի այդ, այժմ խորհուրդ չի տրվում գումար ներդնել, այդ թվում՝ խոշոր գնումներում։ Ավելին, մինչև շաբաթվա ավարտը մտերիմ մեկը ձեզնից ֆինանսական օգնություն կխնդրի։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորներն այս շաբաթ չպետք է դաշնակիցներ փնտրեն գործընկերների մեջ։ Այնպես չէ, որ նրանք բոլորը հանկարծակի զենք կվերցննեն ձեր դեմ, պարզապես թիմում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ յուրաքանչյուրը կգործի բացառապես իր համար: Ընդհանուր առմամբ շաբաթը կարող է շատ հաճելի պահեր պարգեւել։ Ամբողջ դրականը կկենտրոնացվի տանը, սիրելիների հետ շփման մեջ։ Ընտանեկան տոնակատարությունները և այլ միջոցառումները հաջող կանցնեն։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Այծեղջյուր

Ե՛վ աշխատավայրում, և՛ ընտանիքում Այծեղջյուրներն այս շաբաթ կլինեն անվիճելի առաջատարներ։ Ձեր ղեկավարությամբ ցանկացած բիզնես հաջողությամբ կանցնի և կհանգեցնի գերազանց արդյունքների: Պարզապես ձեր հեղինակությամբ շատ մի ճնշում գործադրեք ուրիշների վրա, մի դարձեք բռնակալ, քանի որ դա կարող է առաջացնել «ապստամբություն նավի վրա»։ Միայնակ Այծեղջյուրների համար անձնական կյանքում էական փոփոխություններ դեռ չեն նախատեսվում։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ. Ջրհոս

Ջրհոսներն այս շաբաթ չպետք է հույսը դնեն ուրիշի օգնության վրա։ Ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները զբաղված կլինեն սեփական խնդիրներով ու չեն կարողանա կամ չեն ցանկանա ստանձնել ձեր բեռի թեկուզ մի փոքր մասը։ Իսկ դա նշանակում է, որ որոշ բաներ ստիպված կլինեք հետաձգել ավելի ուշ։ Աստղերին խորհուրդ են տալիս նաև մեծ ուշադրություն դարձնել աշխատանքի առաջարկներին՝ զգալի է ռիսկը, որ ձեզ խաբեն։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 29-ից հունիսի 4-ր 2023 թ․ Ձկներ

Ամուսնացած Ձկներն այս շաբաթ հնարավորություն կունենան զգալիորեն ամրապնդել իրենց ամուսնությունը, իսկ նրանք, ովքեր դեռ ամուրի են, վերջապես կսկսեն ռոմանտիկ հարաբերություններ, որոնք լուրջ և երկարաժամկետ հարաբերությունների վերածվելու բոլոր հնարավորություններն ունեն: Ֆինանսական հարցերում մեծ առաջընթաց, ավաղ, չի սպասվում։ Աշխատավայրում սովորականից ավելի կզգաք գաղտնի ու ակնհայտ չարագործների ազդեցությունը, ովքեր ձգտում են խարխլել ձեր հեղինակությունը։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։


Դիտվել է 1128 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 11-17-ը 2024 թ․

11.03.2024
Շաբաթը սկսվում է Նորալուսնից անմիջապես հետո, իսկ դա նշանակում է, որ կենդանակերպի բոլոր նշանների համար հեշտ չի լինի՝ հազվադեպ բացառություններով։ Որոշ ժամանակ մի կողմ թողեք ամենալուրջ գործերը և մի ապրեք այն պատրանքի մեջ, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի՝ առանց հավելյալ ջանքերի։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 4-10-ը 2024 թ․

04.03.2024
Այս շաբաթը խոստանում է լինել իրադարձություններով լի և կենդանակերպի բոլոր նշաններին շատ նոր փորձառություններ կպարգևի։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 26-ից մարտի 3-ը 2024 թ․

26.02.2024
Շաբաթը խոստանում է բարենպաստ լինել կենդանակերպի բոլոր նշանների համար՝ ձմռանից գարուն անցումը տեղի կունենա աննկատ և առանց խնդիրների։

Շաբաթվա աստղագուշակ․ 2024 թ․ փետրվարի 19-25-ը 

19.02.2024
Շաբաթը բարենպաստ է ռոմանտիկ ծանոթությունների, կրքոտ հանդիպումների ու առկա հարաբերությունների բարելավման համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 637 անգամ
26.03.2024
Դիտվել է 193 անգամ
28.03.2024
Դիտվել է 155 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster