Ուշադրություն. խոսքը նեղ կամ ցածր գոտկատեղով մոդելների մասին չէ:
Հավանաբար լսել եք, որ այս տարի ամենահանրաճանաչը թավշյա և կաշվե տաբատներն են։ Բայց թրենդում մնալու համար կարևոր է ծանոթանալ ոչ միայն նորաձև, այլ նաև այն մոդելներին, որոնք արդեն (կամ առայժմ) դուրս են եկել թեժ թրենդների ցանկից։ Կփրձենք զերծ պահել ձեզ նորաձև անհաջողություններից և կներկայացնենք այն տաբատները, որոնք առայժմ ավելի լավ է պահել պահարանների հեռավոր դարակներում։
Ազատ սպորտային տաբատ
Կարանտինային ժամանակահատվածում առաջին պլան եկան ազատ սպորտային տաբատները. պարտադիր չէր, որ դրանք լինեին կոստյումի մաս, բայց միևնույն ժամանակ երաշխավորում էին հարմարավետություն։ Այս տաբատներով, որոնք պատրաստված են բարակ գործվածքից, ընդամենը երկու տարի առաջ շատերը տնից դուրս չէին գա։
Ժամանակները փոխվում են, հարմարավետությունը դեռևս կարևոր չափանիշ է, բայց նման տապատը հնացել է. դրանց փոխարինելու են եկել ջոգերները, որոնք հիանալի տեսք ունեն կարճ հուդիներով և սպորտային կոշիկներով: Արգելված չէ դրանք կրել նաև մարզասրահից դուրս։
Բարձր գոտկատեղով տաբատ
Բարձր գոտկատեղով տաբատն աստիճանաբար կորցնում է դիրքերը։ Այն դեռևս հակաթրենդի մեջ չէ, բայց աստիճանաբար դուրս է մղվում 2000-ականների թրենդներից: Իսկ ահա անկաշկանդ տաբատները՝ վերևում լայն գոտիով, ժամանակն է դնել հեռավոր դարակում:
Այո, նման մոդելները կարող էին շեշտել գոտկատեղը և խմբագրել կազմվածքը, սակայն դրանց ժողովրդականությունն անցյալում է։ Մոդելն իր տեղը զիջել է ցածր գոտկատեղով կամ միջին դիրքավորվածությամբ տաբատներին։
Կապրի
Թվում է, թե միայն կատարյալ կազմվածքով աղջիկները կարող են կրել այս տաբատը։ Սխալ պատկերացում. մոդելը հասակից սանտիմետր է գողանում, կրճատում է ուրվագիծը և ծավալ ավելացնում ազդրերի հատվածում։
Բացասական կողմերը միանշանակ գերազանցում են դրականներին, ուստի խորհուրդ է տրվում դրանք փոխարինել ավելի ազատ և ժամանակակից տաբատներով:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։