Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 6-12-ը 2023 թ

06.03.2023

Առաջիկա շաբաթը ստեղծագործական և եռանդուն շրջան է Կենդանակերպի բոլոր նշանների համար։ Այն խորհրդանշում է ներքին էներգիայի կենտրոնացում, նպատակների ընտրություն, սկզբունքների պաշտպանություն։

2023 թվականի մարտի 6-12-ն ընկած շաբաթը բարենպաստ է նոր ծանոթությունների, շփման, հրատապ խնդիրների լուծման, գործնական կապեր հաստատելու համար։ Ձեր զգայունությունը կավելանա, ինտուիցիան կսրվի։ Դուք ավելի ընկալունակ կդառնաք։ Սա հատկապես վերաբերում է ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց:

Հավանական է, որ կկարողանաք զգալ ուժի ներհոսք և հատուկ եռանդով անցնել գործի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 6-12-ը. Խոյ

Դուք ոչ միայն այլ հայացքներ ունեք կյանքի նկատմամբ, այլև հպարտանում եք դրանցով, և այս շաբաթ ձեր շրջապատին ցույց կտաք, որ ղեկավարելու ունակ եք: Դուք բոլորովին նոր մտածելակերպ կբերեք այն ամենում, ինչ կանեք այս շաբաթ։ Կանեք նաև մի բան, որը ձեզ կարժանացնի մեկի բարեհաճությունը, ով կկարողանա լրջորեն օգնել ձեզ կարիերայում:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 6-12-ը. Ցուլ

Այս շաբաթ դուք կհոգաք երեխաների և կենդանիների մասին, քանի որ ձեզ հատկապես կգրավեն խոցելի էակները, ովքեր կարող են ձեր օգնության կարիքը ունենալ: Դուք կլինեք կարեկցող և բարի, ու ստացվող երախտիքը ձեզ դուր կգա: Գոհ կլինեք ձեր արարքներից և հնարավոր է, նույնիսկ, կցանկանաք հոգատարության որևէ ձև դիտարկել որպես ձեր գործունեության հիմնական ձևերից մեկը։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 6-12-ը. Երկվորյակ

Այս շաբաթ, Երկվորյակներ, ձեզ հնարավորություն կտրվի, որին երկար ժամանակ թաքուն սպասում էիք։ Թվում է, թե ինչ-որ մեկը ձեր կյանքում տեղ է բացել, որպեսզի հնարավորություն ունենաք փորձարկել այդ «նոր բանը»: Դրա հետեւանքով վերջապես կարող եք ավելի մոտ լինել ափսեին։ Զարմանքի զգացում կապրեք, որովհետև չէիք կարող մտածել, որ նման բան կարող է տեղի ունենալ և, այնուամենայնիվ, ահա այն... ամբողջովին ձերն է։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 6-12-ը. Խեցգետին

Սա կարող է լինել այն շաբաթը, երբ ձեզ ուշադրությունը կհրավիրեն ճիշտ քայլեր ձեռնարկելու վրա: Մի զարմացեք, եթե ձեր աշխատանքը մեծ շուքով նշվի կամ դառնաք ինչ-որ մեկի հերոսը։ Աշխատավայրում ձեզ շատ հարգում են, և կարող եք նույնիսկ պարգեւատրում կամ առաջխաղացում ստանալ: Վայելե՛ք, անտարբեր մի՛ եղեք։ Դուք արժանի եք գովասանքի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 6-12-ը. Առյուծ

Այս շաբաթ դուք շատ երջանիկ կզգաք ձեր ունեցած սառեցված կանխիկ գումարի պատճառով, բայց մեծ ծախսեր անելու հավանականություն կա, այնպես որ հետևեք դրան: Դուք սիրում եք ձեզ ուրախացնել հատուկ իրերով, իսկ հյուրասիրությունները, որոնցով կարող եք տարվել այս շաբաթ, կարող են թանկ արժենալ: Դուք ինքներդ գիտեք, որ դա այդպես է, և գուցե ձեզ համար միևնույն է, ինչը նույնպես վատ չէ: Պարզապես հասկացեք, որ հաջորդ շաբաթը չի կարող այդքան անհոգ լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 6-12-ը. Կույս

Եթե գործընկերոջ հետ խնդիրներ ունեք, և դրանք այս շաբաթ կարող են վերածվվել կոպիտ մեղադրանքների, ապա ժամանակն է խուսանավելու և ինքներդ ձեզ ազատելու տհաճություններից: Մի եղեք ուրիշի խորտակվող նավի վրա՝ դա ձեզ արդեն ծանոթ է: Ձեզ դուր է գալիս միջամտել և պաշտպանել փեր Ես-ը, բայց վտանգ կա, որ կարող եք ինչ-որ բան փչացնել: Լավ կինի ինքներդ ձեզ հեռացնեք այդ մարդուց, քանի որ նա հետապնդում է ձեզ: Թող տապակվի իր յուղի մեջ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 6-12-ը. Կշեռք

Այս շաբաթ դուք խնդիրներ կփնտրեք և կգտնեք դրանք։ Ձեր ներսում կա անավարտության զգացում, և քանի որ չգիտեք, թե ինչ է ձեզ հարկավոր, այն սխալ տեղում կփնտրեք։ Դժվարություններ փնտրելու մտադրություն չունեք, բայց դրանք ձեզ ավելի հետաքրքիր կթվան, քան որևէ այլ բան։ Դուք կարող եք պարզել, որ, ի վերջո, վշտացնում եք ինչ-որ մեկին ձեր կյանքում պարզապես այն պատճառով, որ դա կարողանում եք անել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 6-12-ը. Կարիճ

Եթե զգում եք, որ աշխարհը քանդվում է ձեր շուրջը, Կարիճներ, իմացեք, որ դա հնարավոր է՝ լավ հեռանկար լինել։ Չկա մի բան, որ այնպես չի ընթանում, բայց ձեր հոգեկան վիճակը շաբաթվա ընթացքում փխրուն կլինի, և դուք կարող եք մեծ խնդիր սարքել մի բանից, որն այնքան էլ վատ չէ, որքան պատկերացնում եք: Այն, ինչին պետք է ուշադրություն դարձնեք, ինքնաոչնչացման ձեր հակումն է։ Իմացեք, որ ձեզ սիրում են և սևեռվեք այն մտքի վրա, որ դուք նույնպես սիրում եք ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 6-12-ը. Աղեղնավոր

Վատ հիշողություններն այս շաբաթ կարող են պղտորել ձեր մտքի խաղաղությունը, բայց պետք է վերաիմաստավորեք դրանք՝ հեշտ հաղթահարելու համար: Դուք հասկանում եք, որ այն, ինչ ձեր մտքում է, նշանակություն չունի, և գիտակցում եք նաև, որ երկար չեք կարող մնալ այդ մտածելակպին: Եթե հոգու ցավ զգաք, ապա դա կապված կլինի անցյալի հետ։ Շատ շուտով կտեսնեք դեպի լույս տանող ճնապարհը։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 6-12-ը. Այծեղջյուր

Ինչ կատարվում է ձեզ հետ այն է, որ զգում եք՝ պետք է փախչել: Անկախ նրանից, թե դա աշխատվայրում է, թե տանը, զգում եք, որ չեք կարողանում շնչել և ամեն ինչից լուրջ հանգստանալու կարիք ունեք: Այս շաբաթ  կսկսեք պլանավորել ձեր «մեծ փախուստը»։ Քանի որ Այծեղջյուր եք, ձեր ծրագրերը լավ կիրականանան, ինչը ձեզ հնարավորություն տալով անհամբեր սպասել ինչ-որ հիանալի բանի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 6-12-ը. Ջրհոս

Դուք դեմ չեք խաբել մարդկանց, հատկապես այն առումով, թե ինչպես եք հագնվում և ինչին եք հավատում: Այս շաբաթ բավականաչափ հնարավորություններ կունենաք ցուցադրելու ձեր ոճը, ու, թեև հնարավոր է, ձեր ուզած հավանությանը չարժանանաք, ձեզ քիչ կմտահոգի, թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին: Դուք ուժեղ եք մտքով և մարմնով ու անկախ հավանականություններից, ձեզ միշտ հաղթող եք համարում:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 6-12-ը․ Ձկներ

Տոնական շրջան է և դուք ամբողջովին տարված եք դրանցով: Սա հիանալի շաբաթ է ընկերների հետ հավաքվելու համար, և նրանցից ոմանք կարող են լինել մարդիկ, որոնց ճանաչում եք վաղուց: Այս շրջանում տոները ձեր ընտանիքում կարող են ընդունված լինել, և դուք ոչ մի խնդիր չեք ունենա այդ զվարճալի իրադարձությունները պլանավորելու հարցում: Սա այն շաբաթն է, երբ դուք կխախտեք ձեր սննդակարգը. Սակայն թույլ մի տվեք, որ այն նոր սովորություն դառնա:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7030 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 17-23-ը 2026 թ․

17.08.2026
Շաբաթը խոստանում է բարենպաստ լինել, բայց կենդանակերպի շատ նշաններ դժվարին իրավիճակների կբախվեն սիրո և հարաբերությունների հարցերում:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 865 անգամ
15.08.2026
Դիտվել է 415 անգամ
18.08.2026
Դիտվել է 245 անգամ
20.08.2026
Դիտվել է 166 անգամ
21.08.2026
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster