Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 27-ից մարտի 5-ը 2023 թ

27.02.2023

Սկսվում է անձնական աճի և արժեքների վերաիմաստավորման շրջանը։ Եկել է ժամանակը նայելու ձեր հարուստ ներաշխարհին: Շաբաթվա աստղագուշակը կանխատեսում է, որ ամուսնացածներին 2023 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը դժվար ժամանակներ են սպասվում։ Նրանք ստիպված կլինեն կիսվվել աշխատանքի և տան միջև, բացի այդ, պետք է ժամանակ և գումար գտնեն ընկերների հետ շփվելու համար։ Նոր աշխատանքային պարտականություններ ստանձնելն անիմաստ է, քանի որ դրանք անհեռանկարային են լինելու։ Հիմա հարմար պահ է ֆինանսական փաստաթղթերը դասավորելու, հաշվապահությունում գործերը կարգի բերելու համար։

Վայելեք կյանքը, և ձեր գայթակղությունը էապես կավելանա: Շատ վճռական և բաց կլինեք սիրավեպի նկատմամբ, ինչը ձեզ հիանալի հեռանկարներ կտա կայուն հարաբերություններ ստեղծելու համար: Մտավոր խնդիրները կլուծվեն արագությամբ, բայց արտադրողականությունը ձեզ կհուսահատեցնի: Հանգիստն ու սեփական առողջության մասին հոգալն այս շաբաթ արդիական կլինեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը. Խոյ

Ամբողջ ուժով առաջ ընթացեք։ Խոյերը պարզապես չեն կարող ավելի լավ պահ մտածել մեծ գործեր սկսելու համար: Գործնականում չկան խնդիրներ, որոնցից այժմ չկարողանաք գլուխ հանել։ Բացառությամբ չորեքշաբթիից, բոլոր աշխատանքային օրերը լավ են, իսկ հանգստյան օրերը պարզապես հիանալի կանցնեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը. Ցուլ

Զուսպ եղեք։ Շաբաթվա առաջին կեսը քաոսային, իմպուլսիվ ու հավակնոտ կլինի։ Այս ժամանակահատվածում Ցուլերի անակնկալ վճռական քայլերը, ամենայն հավանականությամբ, անհաջող կլինեն: Չորեքշաբթիից հետո կկարողանաք գործել շատ ավելի համբերատար, ավելի մտածված և ավելի հաջող։ Լավագույն օրը կլինի հինգշաբթին։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը. Երկվորյակ

Մինչեւ հինգշաբթի ավելի լավ է Երկվորյակները նոր ու կարեւոր գործեր իրենց վրա չվերցնեն։ Այնուամենայնիվ, նույնիսկ դրանից հետո, եթե հնարավոր է, շատ զգույշ ընդունեք դրանք. կա սեփական ուժերը գերագնահատելու և չստուգված տեղեկատվության վրա հիմնվելու վտանգ: Ավելի լավ է սպասել հաջորդ շաբաթվան, այն շատ ավելի հաջող է, իսկ մինչ այդ զբաղվեք առօրյայով։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը. Խեցգետին

Խեցգետիններին հրաշալի շրջան է սպասվում։ Շաբաթվա առաջին կեսը նվիրեք սովորական փոքր գործերին, իսկ հինգշաբթի օրվանից լուրջ ծրագրեր ձեռնարկեք։ Ի դեպ, այն շաբաթվա լավագույն օրն է ձեզ համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը. Առյուծ

Առյուծների ցանկություններն այս շաբաթ կարող են չհամընկնել հնարավորությունների հետ։ Առաջինը լինելու է գլոբալ, իսկ երկրորդը՝ խիստ սահմանափակ։ Այս շրջանում սկսված նախագծերը դժվար թե հաջողությամբ պսակվեն։ Սպասեք մինչև ուրբաթ: Այս օրը ձեր էներգիան կսկսի աճել, և այդ ժամանակ ամենագլոբալ խնդիրներն անգամ կլինեն ձեր ուժերի սահմաններում։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը. Կույս

Կույսերն այս շաբաթ պետք է զբաղվեն միայն արագ, կարճ գործերով։ Նրանց համար հատկապես բարենպաստ խոստանում են լինել երկուշաբթին և ուրբաթը։ Այս օրերը բարենպաստ են նաև բանակցությունների համար, բայց մի շտապեք դրանց արդյունքները վերջնական համարել. ամբողջական հստակություն կլինի միայն հաջորդ շաբաթ։ Հանգստյան օրերին գործելու ձեր ծարավը կարող է մղել մեծ նախաձեռնությունների, ինչպիսին, օրինակ, գարնանային մաքրությունն է:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը. Կշեռք

Կշեռքները չափազանց ուրախ կլինեին, եթե այս շաբաթը սկսվեր անմիջապես չորեքշաբթի օրվանից: Երկուշաբթին և երեքշաբթին շատ բարդ և անկանխատեսելի կլինեն։ Այդ օրերին պետք չէ լուրջ որոշումներ կայացնել ու կարեւոր փաստաթղթեր ստորագրել։ Հետո շատ ավելի լավ կլինի. իրադարձությունները կարող են չընթանալ այնքան արագ, որքան ցանկանում եք, բայց հենց այն ուղղությամբ, որը հարմար է ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը. Կարիճ

Պատկերացրեք սարից իջնող մի բեռնատար, որը գլորվում է: Այսպիսի ընթացք կունենաք շաբաթվա ընթացքում։ Պարզապես չկա մի ուժ, որը կարող է կանգնեցնել Կարիճներին կամ ստիպել նրանց փոխել ընթացքը։ Բայց զգույշ եղեք, շաբաթվա հսկայական էներգիան կարող է ուղղվել ոչ միայն արարման, այլեւ կործանման։ Լավագույն օրը խոստանում է լինել երեքշաբթին, իսկ արդեն չորեքշաբթի՝ զգուշություն է պետք։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը. Աղեղնավոր

Փորձեք չշտապել։ Հեշտ չի լինի, աստղերն Աղեղնավորներին արագ ու վճռական գործողությունների են մղում։ Բայց չափից դուրս շտապելը կարող է հանգեցնել սխալների, հատկապես երկուշաբթի և երեքշաբթի: Եթե կարողանաք խուսափել դրանցից, ապա կիրակի օրը շատ գոհ կլինեք այս շաբաթ ձեռք բերված հաջողությունների համար։ Ի դեպ, կիրակին բավականին հարմար է գնումներ կատարելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը. Այծեղջյուր

Երկուշաբթի և երեքշաբթի օրերին հավանական են կոնֆլիկտներ գործընկերների և ընկերների հետ։ Փորձեք ինքներդ պատճառներ չգտնել և շատ բծախնդիր չլինել ուրիշների նկատմամբ։ Չորեքշաբթի օրվանից սկսվում է նկատելիորեն ավելի բարենպաստ շրջան։ Այն, թերևս, հարմար է համակարգված ստեղծագործական աշխատանքի, գեղեցկության մասին հոգ տանելու և ռոմանտիկ հարաբերություններում ներդաշնակության ամրապնդման համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը. Ջրհոս

Անխոհեմ ծախսերն ու սիրելիների հետ կոնֆլիկտները կարող են երկուշաբթին ու երեքշաբթին դարձնել ոչ լավագույն օրերը։ Այս շրջանում Ջրհոսներն ավելի լավ է ձեռնպահ մնան արտաքին տեսքի հետ կապված փորձերից: Ինչ վերաբերում է շաբաթվա մնացած օրերին, այստեղ բոլոր սահմանափակումներն ու հակացուցումները հանված են, մինչև կիրակի ներառյալ դուք կունենաք շատ հաջող շրջան։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը․ Ձկներ

Շաբաթվա սկիզբը բավականին դինամիկ է, սակայն այդ շարժումը կլինի իներցիոն՝ առանց էներգիայի հավելյալ համալրման։ Հետևաբար, այս ժամանակահատվածը կատարյալ է արդեն իսկ սկսված գործերն ավարտելու, սակայն հարմար չէ նոր նախագծեր սկսելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսը նպաստավոր է վերլուծական աշխատանքի և հոգևոր պրակտիկայի համար։ Լավագույն օրերը խոստանում են լինել երեքշաբթի և շաբաթ օրերը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6558 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-05-2026 10:33
Աշխարհի առաջին ռակետ 28-ամյա Արինա Սաբալենկան լուսանկարվել է Vogue ամսագրի թվային շապիկի համար, որտեղ նա պատմել է հոր և նախկին ընկերոջ մահվան հետ կապված իր ապրումների, ինչպես նաև Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ իր նշանադրության մանրամասների մասին։
19-05-2026 10:25
Կաննի 79-րդ ամենամյա կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Chopard Miracle Gala գալա երեկոն: Հյուրերի թվում էին Բելլա Հադիդը և նրա մայրը՝ Յոլանդան, Ադրիանա Լիման, Կարլա Բրունին, Դեմի Մուրը, Դիտա ֆոն Թիզը, Եվա Հերցիգովան և Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը:
19-05-2026 09:36
Ուկրաինացի արտիստներ Նաստյա Կամենսկիխը և Պոտապը (իսկական անունը՝ Ալեքսեյ Պոտապենկո), որոնք այս ամսվա սկզբին հայտարարել էին իրենց բաժանման մասին, հայտարարել են ինը տարվա ընդմիջումից հետո վերամիավորման մասին։ Արտիստները լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։
19-05-2026 09:31
49-ամյա երգչուհի Շակիրան բողոքարկել է Իսպանիայի հարկերից խուսափելու գործով դատարանի որոշումը, որի շրջանակներում նախկինում նա վճարել էր 15 միլիոն եվրո, և հաղթել։ Այժմ երգչուհին իր գումարը տոկոսներով հետ կստանա, հաղորդում է Rolling Stone-ը։
19-05-2026 02:29
Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, փոխել է իր կերպարը և շիկահեր դարձել՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին իր ելույթի համար։ Համացանցում քննարկվում է Ռոդրիգեսի նոր կերպարը, համեմատություններ են արվում Քիմ Քարդաշյանի հետ, ով նախկինում նույնպես մոխրագույն շիկահեր էր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 613 անգամ
13.05.2026
Դիտվել է 453 անգամ
15.05.2026
Դիտվել է 328 անգամ
19.05.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster