Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 16-22-ը 2023 թ

16.01.2023

Այս շաբաթվա ընթացքում շատ կարևոր է ձգտել օբյեկտիվ ինքնագնահատման։ Չափից դուրս քննադատությունն այժմ հեշտությամբ կարող է փոխարինվել չափազանց լավատեսությամբ: Եթե ավելի օբյեկտիվ գնահատեք ձեր ուժեղ կողմերն ու հնարավորությունները, ապա կկարողանաք ավելի ճշգրիտ որոշել ձեր սեփական առավելություններն և տկարությունները, մտածել, թե որն է անցյալի անհաջողությունների պատճառը։

Այս շաբաթը, հատկապես երկրորդ կեսը, ակտիվություն կբերի անձնական հարաբերություններին։ Կմեծանա կիրքը, ինչպես նաև սեռերի միջև գրավչությունը։ Շատ մեծ է նոր ծանոթությունների ու կրքոտ սիրային հարաբերությունների հավանականությունը։ Բայց, եթե կոնկրետ ձգտում եք կայուն ու տեւական հարաբերությունների, ապա աշխատեք միայն բնազդների ազդեցության տակ որոշումներ չընդունել։ Այս շաբաթը թույլ կտա բացահայտել նոր, երբեմն էլ շատ անսպասելի տաղանդներ ու կարողություններ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 16-22-ը. Խոյ

Այս շաբաթ հանգամանքները ձեզ համար անբարենպաստ են՝ դուք միայն կհեռանաք ձեր նպատակներից։ Ավելին, որքան համառ սկսեք ձեզ պահել, այնքան ավելի վատ կլինի վերջնական արդյունքը։ Շաբաթվա առաջին կեսին չեն բացառվում դժվարություններն ամուսնական հարաբերություններում։ Դրանք կարգավորելու և փոխզիջում գտնելու փորձերը դժվար թե հաջողություն բերեն: Զուգընկերը, ամենայն հավանականությամբ, չի ցանկանա լսել ձեր դիրքորոշումը։ Սա բավականին սթրեսային շրջան է, երբ դուք չեք կարողանա էական ազդեցություն ունենալ իրադարձությունների վրա։ Պետք է կամ հարմարվել հանգամանքներին, կամ պայքարել դրանց դեմ։

Աստղերը խորհուրդ են տալիս շաբաթվա երկրորդ կեսին սկսել մենակություն փնտրել և փորձել հանգիստ հասկանալ ինքներդ ձեզ և ինչպես վարվել այս իրավիճակում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 16-22-ը. Ցուլ

Շաբաթվա առաջին կեսին Ցուլերին խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց առողջությանը։ Թերևս շատ գործեր ու հոգսեր կունենաք, ու այս ամենը կբերի հոգնածության կուտակման։ Օրգանիզմի էներգիայի պաշարն արագ կսպառվի։ Այն փոխհատուցելու համար խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ հատկացնել պասիվ հանգստին ու քնին։ Պետք չէ գործից կառչել, այն մի կողմ դրեք և հոգ տարեք ձեր առողջության մասին. այս շրջանում դա ավելի կարևոր է։

Շաբաթվա երկրորդ կեսը, հատկապես հանգստյան օրերը, եռանդուն վերելքի շրջան է լինելու։ Արժե ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների ու համախոհների հետ։ Եթե երկար ժամանակ չեք տեսել նրանցից որևէ մեկին, ապա պլանավորեք հանդիպում սրճարանում կամ ակումբում՝ շփումը ոչ միայն օգտակար, այլև հաճելի կլինի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 16-22-ը. Երկվորյակ

Ամուսնացած Երկվորյակներն այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն անհանգստանալ սեփական երեխաների համար։ Ինչ-որ պահի դուք կարող եք զգալ, որ կորցնում եք վերահսկողությունը երեխաների նկատմամբ՝ չկարողանալով գլուխ հանել նրանց վարքագծից: Կարող եք ցանկանալ ինչ-որ կերպ շահագրգռել նրանց, հետաքրքրել ստեղծագործական գործունեությամբ, բայց կհիասթափվեք՝ տեսնելով, որ երեխաններին դուր չի գալիս ձեր գաղափարը: Այս իրավիճակում ավելի լավ է նրանց հանգիստ թողնել։ Սա նաև բավականին բարդ ժամանակաշրջան է ռոմանտիկ հարաբերությունների համար (եթե ամուսնացած չեք):

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի լավատեսական է։ Այն, ինչ ցանկանում եք, ձեզ կտրվի հեշտությամբ և ազատ։ Լավ ժամանակ է կարիերայի փոփոխության համար: Դուք կարող եք պարտք վերցնել և գումար տալ: Մինչդեռ ավելի լավ է զերծ մնալ երկար ճանապարհորդություններից։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 16-22-ը. Խեցգետին

Շաբաթվա առաջին կեսին, ամենայն հավանականությամբ, Խեցգետինները շատ տնային գործեր կունենան: Եթե ամուսնացած եք, ապա զուգընկերոջ հետ զրույցում ավելի լավ է զգայուն թեմաներ չբարձրաձայնել։ Հնարավոր է, որ ընտանիքում թյուրիմացություններ լինեն, հատկապես երիտասարդ և ավագ սերունդների միջև։ Այս օրերին ավելի լավ է չպլանավորել հյուրերի ընդունելություն և ինքներդ էլ մի այցելեք ընկերներին կամ հարազատներին։ Հասարակության մեջ ձեր հայտնվելը կարող է ուղեկցվել որոշակի անհարմարություններով։ Օրինակ՝ ռիսկ կա հանդիպելու հակառակորդի կամ չարակամի, ում հետ վեճ կծագի։

Շաբաթվա երկրորդ կեսը, հատկապես հանգստյան օրերը, բարենպաստ են հաճելի ճամփորդությունների, ուսումնասիրության և ցանկացած կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման համար։ Այս օրերին ձեր հեղինակությունը հասարակության մեջ զգալիորեն կբարձրանա։ Մինչդեռ լավագույն ժամանակը չէ ժամանցային միջոցառումներ, ակումբներ այցելելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 16-22-ը. Առյուծ

Տիպիկ Առյուծների համար շաբաթվա առաջին կեսը կարող է կապված լինել հիվանդությունների հետ: Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Այս օրերին ձեր դիմադրողականությունը թույլ է, ուստի պետք է հետևեք բոլոր կանխարգելիչ միջոցներին, որպեսզի վիրուսային վարակ չբռնեք։ Կարևոր է հագնվել եղանակին համապատասխան և չմրսել։ Առաջիկա օրերը կարող են նաև հագեցած լինել շփման և ձեզ հետաքրքրող տեղեկատվության հասանելիության դժվարությունների հետ: Եթե ուսումնառություն եք անցնում, ապա նյութի յուրացումը, հավանաբար, դժվար կտրվի:

Շաբաթվա երկրորդ կեսին դժվար կլինի փոխըմբռնման հասնել ամուսնու կամ գործընկերների հետ։ Փորձեք ձեզ դնել ձեր հակառակորդի տեղը և իրավիճակը գնահատել նրա դիրքերից։ Սա կօգնի հարթել կոնֆլիկտները։ Շաբաթ և կիրակի օրերը լավ ժամանակներ են կոսմետիկ և բժշկական միջամտությունների համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 16-22-ը. Կույս

Շաբաթվա սկզբին Կույսերին խորհուրդ է տրվում ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել ֆինանսական ծախսերին։ Եթե ունեք փոքր երեխաներ, աշխատեք խուսափել խաղալիքների խանութներից։ Հակառակ դեպքում երեխան ձեզ կհամոզի, որ իր համար թանկարժեք իրեր գնեք, որը շուտով կամ կկոտրվի, կամ կպարզվի, որ անհարկի էր։ Այս օրերին ցանկացած գնում կարող է անհաջող լինել։ Եթե դուք հարաբերությունների մեջ եք, ապա աստղերը ձեզ խորհուրդ են տալիս նյութական հարցեր չքննարկել ձեր երկրորդ կեսի հետ։ Հակառակ դեպքում այս հիմքով ձեր միջեւ կարող են տարաձայնություններ առաջանալ: Ցանկալի է նաև խուսափել մոլախաղերից։

Շաբաթվա վերջը բարեհաջող կանցնի ամուսնացած Կույսերի համար։ Եթե վիճաբանության մեջ եք զուգընկերոջ հետ, ապա հանգստյան օրերին կատարեք հաշտության առաջին քայլը։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 16-22-ը. Կշեռք

Կշեռքները շաբաթվա առաջին կեսին չպետք է ընդհանուր մաքրություն իրականացնեն բնակարանում կամ սկսեն վերանորոգման աշխատանքներ։ Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր ապրում են իրենց ընտանիքի հետ: Հակառակ դեպքում հարազատների հետ տարաձայնություններից խուսափել չի կարելի։ Հնարավոր է, որ ձեզ մեղադրեն տնային գործերը կատարելիս պասիվության ու դանդաղկոտության մեջ։

Շաբաթվա երկրորդ կեսը շատ ավելի ներդաշնակ կլինի։ Այս ընթացքում ընտանիքի բոլոր անդամները կհանգստանան, և ձեզ համար ավելի հեշտ կլինի տանը կատարյալ կարգուկանոն հաստատել։ Ամուսնացած Կշեռքները կարող են երեխաներին տանել կենդանաբանական այգի կամ գնալ քաղաքից դուրս: Եթե վաղուց էիք երազում ընտանի կենդանի գնելու մասին, ապա դա արեք հանգստյան օրերին՝ ընտրության հարցում չեք սխալվի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 16-22-ը. Կարիճ

Շաբաթվա առաջին կեսին տիպիկ Կարիճները կարող են որոշակի շփոթություն զգալ այլ մարդկանց հետ շփվելիս: Հնարավոր է նաեւ, որ ձեզ հասնեն բամբասանքներ, որոնք դժվար թե ձեզ դուր գան։ Ընդհանուր առմամբ, անբարենպաստ ժամանակ է շփումների, ծանոթությունների, ճամփորդությունների համար։

Կարեւոր խոսակցություններն ու հանդիպումները պետք է հետաձգել շաբաթվա երկրորդ կեսին։ Հանգստյան օրերը հիանալի ժամանակ են ռոմանտիկ հարաբերությունների համար: Դուք տրամադրված կլինեք զգայական լիրիկական ալիքին: Եթե ձեզ դուր է գալիս մեկը և ցանկանում եք հարաբերությունները բարձրացնել հաջորդ մակարդակի վրա, ապա նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը: Դուք կզարմանաք, թե որքան հեշտ և հարթ է ամեն ինչ ընթանում։ Լավ ժամանակ է նաև երեխաների հետ շփվելու համար։ Ամուսնացած Կարիճներին խորհուրդ է տրվում երեխաներին ինչ-որ զվարճանքի միջոցառման տանել՝ օրինակ՝ տոնական համերգի կամ կրկես:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 16-22-ը. Աղեղնավոր

Երկուշաբթիից հինգշաբթի Աղեղնավորներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ընկերների հետ աղմկոտ ժամանցից։ Զվարճանքները որոշակի ծախսեր են պահանջում, և ձեր ֆինանսական վիճակը հիմա դժվար թե թույլ տա նման ծախսեր։ Անցանկալի է վարկ վերցնել և պարտք տալ։ Թերևս այս ժամանակահատվածում դուք հատկապես բուռն կզգաք, թե որքանով է անձնական ազատությունը կախված փողից, և ձեր ցանկությունները հակասության մեջ կլինեն ձեր հնարավորությունների հետ:

Այնուամենայնիվ, շաբաթվա վերջում ամեն ինչ կփոխվի։ Դուք կարող եք ապավինել մերձավոր ազգականների, ընտանիքի անդամների, ծնողների օգնությանը (ներառյալ ֆինանսական): Սա լավ ժամանակ է հյուրեր ընդունելու և ձեր տունը բարեկարգելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 16-22-ը. Այծեղջյուր

Շաբաթվա առաջին կեսին Այծեղջյուրներին դժվարություններ են սպասվում։ Ամենայն հավանականությամբ, ձեր նախաձեռնություններին կխանգարեն արտաքին հանգամանքները կամ մարդիկ։ Հարաբերությունները նրանց հետ, ովքեր ձեզնից մեծ են, ավելի փորձառու և հեղինակավոր (օրինակ՝ վերադասի կամ ծնողների հետ) կարող են լարված լինել։ Աստղերը խորհուրդ են տալիս կարեւոր ու պատասխանատու գործերը հետաձգել ավելի բարենպաստ պահի։

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է ճամփորդությունների ու հաճելի շփման համար։ Շրջապատողները բարի կլինեն ձեր հանդեպ։ Հանգստյան օրերին կարող եք նշանակել հանդիպումներ, ժամադրություններ։ Հնարավոր է, որ այս օրերին հանդիպեք մի մարդու, ով հետագայում կդառնա ձեր կյանքի ընկերը։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 16-22-ը. Ջրհոս

Ջրհոսները երկուշաբթիից հինգշաբթի ներառյալ կարող են զգալ որոշակի անհանգստություն և վարքի ազատության սահմանափակում: Միգուցե դա պայմանավորված կլինի ինքնազգացողության վատթարացմամբ, հիվանդությամբ և բուժման կամ հանգստի վրա ավելի շատ ժամանակ հատկացնելու անհրաժեշտությամբ: Ձեր օրգանիզմի էներգիայի պաշարը չի բավականացնի եռանդուն գործունեության համար, այնպես որ աշխատեք խնայել էներգիան և ոչ մի նշանակալի բան մի պլանավորեք։ Այս օրերին խորհուրդ է տրվում նաև հեռու մնալ իրավապահ մարմինների ներկայացուցիչներից։ Եթե մեքենա եք վարում, խստորեն պահպանեք ճանապարհային կանոնները։

Շաբաթվա երկրորդ կեսը, հատկապես հանգստյան օրերը, կուրախացնեն ձեզ ֆինանսական մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 16-22-ը․ Ձկներ

Շաբաթվա առաջին կեսին Ձկների համար ավելի լավ է զերծ մնալ ակտիվ սպորտից և մրցումների մասնակցելուց։ Այս օրերին մեծանում է վնասվածք ստանալու հավանականությունը։ Ավելի զգույշ պետք է լինել նաև կենցաղային տեխնիկայի հարցում՝ հնարավոր են վթարներ։ Զերծ մնացեք սոցիալական հավաքույթներից և ժամանակ տրամադրեք առցանց ընկերներ ձեռք բերելու համար: Հնարավոր է, որ վիրտուալ շփման ընթացքում հանդիպեք վատ մտադրություններ ունեցող մարդու։

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ է։ Հոգ տարեք ձեր արտաքինի մասին, փոխեք ինչ-որ բան ձեր կերպարում։ Նման փոփոխություններով դուք հաճելիորեն կզարմացնեք շրջապատին։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6430 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 29-ից հուլիսի 5-ը 2026 թ․

29.06.2026
Այս անգամ Մերկուրին հենց երկուշաբթիից սկսում է իր հետադարձ ցիկլը՝ ապահովելով, որ բոլորն անմիջապես զգան դրա բացասական ազդեցությունը: Սակայն, չնայած հետադարձ շարժման ջանքերին, կենդանակերպի շատ նշաններ այս շաբաթ հաջողություն կունենան:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2026 09:31
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26
Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։ 
29-06-2026 09:22
Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24
Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44
42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.06.2026
Դիտվել է 360 անգամ
25.06.2026
Դիտվել է 274 անգամ
26.06.2026
Դիտվել է 238 անգամ
29.06.2026
Դիտվել է 207 անգամ
27.06.2026
Դիտվել է 175 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster