Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ. 2022 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը

26.12.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը. Խոյ

Խոյերը հաստատ չեն կարողանա հանգստանալ Ամանորից առաջ։ Ընտանիքում կարող են վեճեր լինել տոնի նախապատրաստության ֆոնին, և դրա պատճառը նյութական կողմն է լինելու։ Որքան համառ լինեն կողմերը, այնքան մեծ է հավանականությունը, որ Ամանորին ոչ ոք ոչ մեկի հետ չի խոսի։ Փորձեք չափավորել ձեր եռանդը՝ դրանով օրինակ հանդիսանալով հարազատների կամ ամուսնու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը. Ցուլ

Եթե հնարավոր է, ապա Ցուլերին խորհուրդ է տրվում գնալ արձակուրդ կամ քաղաքից դուրս ուղևորության։ Սա ոչ միայն կփարատի ձանձրույթը, այլ նաև օգտակար կլինի, քանի որ դեկորացիայի փոփոխությունը նոր հայացք կհաղորդի իրերին։ Սիրահարները կարող են պլանավորել հարսանիք, մեծ ու շքեղ տոն 2-ը՝ 1-ում՝ Ամանոր և հարսանիք: Աշխատանքի մասին քիչ կմտածեք, սակայն չի բացառվում ծանոթանաք ձեր զբաղվածության ոլորտի օտարերկրյա ներկայացուցիչների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը. Երկվորյակ

Առաջիկա շաբաթվա ընթացքում ձեզ կշրջապատեն բազմաթիվ գայթակղություններ։ Պատրաստ եղեք ասելու «ոչ»՝ հակառակ դեպքում չեք խուսափի տհաճ հետևանքներից։ Ավելի լավ է այս պահին հրաժարվել ալկոհոլից, որպեսզի չներքաշվեք էքսցենտրիկ գործողությունների մեջ: Երկվորյակ վարորդները պետք է չափազանց զգույշ լինեն ճանապարհին և ընդհանրապես ոչ մի տեղ չշտապեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը. Խեցգետին

Բարդ, ոչ միանշանակ շրջան է այն Խեցգետինների համար, որոնց հարաբերությունները չի կարելի ներդաշնակ անվանել։ Դուք կանցնեք փոխզիջումներ գտնելու ունակության թեստը, և դրա արդյունքը կորոշի կյանքի հետագա ընթացքը։ Եթե դուք հոգով եք կապված, ապա ոչինչ չի ստվերի ձեր Նոր տարին։ Կարող եք ամբողջությամբ ժամանակ հատկացնել հանգստին, հատկապես, որ այժմ բիզնես հարցերը լուծելու լավագույն ժամանակը չէ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը. Առյուծ

Առյուծներին կարող են խանգարել ոչ թե ինչ-որ մեծ խնդիր, այլ բազմաթիվ փոքր անախորժություններ։ Այն զգացումը, որ ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել, որպեսզի չվնասեք, կհետապնդի ձեզ ամբողջ շաբաթ։ Տարեվերջին ոչ մի փաստաթուղթ պետք չէ ստորագրել, իսկ ընդհանրապես ավելի լավ է արձակուրդ գնալ, թեկուզ՝ կարճատև։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը. Կույս

Ժամանակն է, որ Կույսերը մի կողմ թողնեն բոլոր անհանգստությունները և գլխապտույտ ընկղմվեն սիրավեպի մեջ: Դուք կարող եք ծանոթանալ, հրավիրել ժամադրության և ձեզ անպայման կպատասխանեն համաձայնությամբ: Եթե արդեն ունեք սիրելի անձնավորություն, ապա պետք է մի քանի օր միասին անցկացնեք հնարավորինս ճոխ և հետաքրքիր։ Միևնույն ժամանակ կարող եք խթանել և գովազդել ձեր գործունեությունը, համարձակորեն և կրեատիվ կերպով տեղեկացնեք ինքներդ ձեր մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը. Կշեռք

Այս նախատոնական օրերին անցյալի նկատմամբ կարոտը կպատի Կշեռքներին: Դուք կցանկանաք վերապրել այն ամենը, ինչը ժամանակին գոհացրել է ձեզ, առնվազն՝ հիշողություններում: Այս ճանապարհը դժվար թե կարելի է անվանել ուրախ կամ օգտակար, քանի որ այն զրկում է ձեզ այստեղ և հիմա լինելու հնարավորությունից։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում զբաղվել մեդիտացիայով և ինքնաճանաչմամբ։ Սա կօգնի ձեզ վերականգնել պահի զգացողությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը. Կարիճ

Կարիճներին առաջիկա շաբաթվա ընթացքում ձանձրանալու վտանգ է սպառնում։ Դուք ստիպված կլինեք փնտրել հանգիստ ժամանց, ինչպիսիք են հեռուստահաղորդումներ դիտելը, գրքեր կարդալը, քանի որ, ամենայն հավանականությամբ, Նոր տարին դիմավորող ընկերություն չի լինի: Ի դեպ, կարող եք միայնակ գնալ ուղեւորության կամ գործուղման: Դա կլինի անսովոր և արդյունավետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը. Աղեղնավոր

Աղեղնավորների համար կարևոր է վերադարձնել այն ամենը, ինչը պարտքով են վերցրել։ Պարտադիր չէ, որ դա փող լինի, գուցե՝ ինչ-որ խոստումներ: Եթե հետո վճարելու պայմանով ինչ-որ բան եք ստացել, ուրեմն ժամանակն է շտկելու այս անհավասարակշռությունը։ Պետք չէ փողից կախվել, պարզապես այժմ անհրաժեշտ է կարգի բերել ֆինանսական գործերը։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը. Այծեղջյուր
Այծեղջյուրներին պետք է հնարավորինս հավաքված լինել։ Հնարավոր է՝ մի փոքր հոգնեք եռուզեռից, հոգսերից, պարտականություններից, բայց ի վերջո գոհ կմնաք։ Թող ամեն ինչ իր հունով գնա, դուք կարող եք շատ բան կորցնել հեղինակության և ֆինանսների առումով։ Եվ հակառակը, եթե չվախենաք առաջատար դիրք գրավելուց, ապա կկարողանաք ստանալ նույնիսկ ավելին, քան սպասվում էր։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը. Ջրհոս

Այն Ջրհոսները, ովքեր զգում են ուժեղ ռոմանտիկ զգացմունքներ, կարող են սխալվել իրենց անզուսպության և շտապողականության պատճառով: Պետք է դադար վերցնել, փորձել վերացարկվել և գրավիչ օբյեկտին նայել կողքից։ Ձեզ պե՞տք է այս զուգընկերը, թե՞ ցանկությունը բավարարելով՝ ավելի շատ խնդիրներ կունենաք։ Պակաս վտանգավոր չեն բիզնեսում ակտիվ քայլերը, մարդիկ կարող են ձեզ հիասթափեցնել։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը․ Ձկներ

Այս շաբաթ Ձկներին շատ հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվում։ Անցկացրեք Ամանորը զվարճալի, ջերմ շրջապատում։ Հնարավոր է շրջադարձ անձնական հարաբերություններում՝ նոր սեր, առաջարկություն կամ երեխայի պլանավորում։ Տիեզերքը հստակ հուշումներ է տալիս, պարզապես անհրաժեշտ է լսել: Բայց պետք չէ շատ հեռու նայել, վստահեք կյանքի ընթացքին:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6738 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 910 անգամ
01.05.2026
Դիտվել է 775 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster