Երգչուհի, դերասանուհի և գործարար Ջենիֆեր Լոպեսը 10 տարվա մեջ առաջին անգամ լուսանկարվել է Vogue ամսագրի շապիկի համար։ Համապատասխան նկարները հայտնվել են սոցցանցերի նրա պաշտոնական էջերում։
Ջենիֆեր Լոպեսը զարդարել է ամերիկյան Vogue ամսագրի դեկտեմբերյան համարը։ Երգչուհին կեցվածք է ընդունել ամսագրի շապիկի համար՝ ծառի ճյուղից կախված՝ Valentino-ի կարմիր զգեստով։ Նկարահանման հեղինակը Էննի Լեյբովիցն է։ Հատկանշական է, որ Ջենիֆեր Լոպեսը վերջին անգամ Vogue US-ի շապիկին հայտնվել է 2012 թվականին։
Տված հարցազրույցում Ջենիֆեր Լոպեսը կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Մասնավորապես, աստղը խոստովանել էր, որ Բեն Աֆլեքի հետ հարսանիքից հետո վերցրել է նրա ազգանունը։
«Մարդիկ ինձ դեռ կկոչեն Ջենիֆեր Լոպես. Բայց իմ օրինական անունը միսիս Աֆլեք է, քանի որ մենք հիմա մեկ ենք: Մենք ամուսին և կին ենք: Ես հպարտ եմ դրանով: Չեմ կարծում, որ դրա հետ կապված խնդիր կա։ Դա ռոմանտիկ է: Այն դեռ ավանդույթ ու ռոմանտիկա է կրում, և միգուցե ես հենց այն կինն եմ, ում դա դուր է գալիս»,- բացատրել է երգչուհին՝ ընդգծելով, որ չէր ցանկանա, որ Բենը վերցներ իր ազգանունը։
Մեկնաբանել է վերամիավորումը նաև Բեն Աֆլեքը: Դերասանը կատակով շնորհակալություն է հայտնել կնոջը՝ ցնցուղի տակ իր երգելը տանելու համար և նշել, որ Ջենիֆեր դեռ այնպիսինն է, ինչպիսին սիրում էր նրան 20 տարի առաջ։
Աֆլեքի և Լոպեսի ամուսնությունը լրագրողներն անվանում են տարվա հարսանիք։ Աստղերը միմյանց ճանաչում են ավելի քան 20 տարի և մի անգամ պատրաստվում էին պսակադրվել, բայց խզեցին նշանադրությունը:
22-09-2026 09:57 «Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նոր էկրանավորման մեջ Ասլանի դերի համար Մերիլ Սթրիփի ընտրությունը բուռն արձագանք է առաջացրել քրիստոնյաների շրջանում: Որոշ քննադատներ բողոքել են ֆիլմարտադրողներին՝ մեծ դերասանուհուն ընտրելու որոշումը որակելով որպես «woke» փորձ: Netflix-ի նոր «Նարնիայի ժամանակագրությունները. Հրաշագործի եղբորորդին» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Գրետա Գերվիգն է, որը հայտնի է «Բարբի» (2023) և «Փոքրիկ կանայք» (2019) ֆիլմերի վրա իր աշխատանքներով: Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2027 թվականի փետրվարի 12-ին:
22-09-2026 09:52 Երբ խոսքը վերաբերում է իրենց դուստրերի ապագային, 44-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի 43-ամյա համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ունեն միայն մեկ կանոն։ «Մեր տանը միակ կանոնն այն է, որ մեզ համար միևնույն է, թե ինչ ես ուզում անել, երբ մեծանաս, միայն թե փորձես լինել լավագույնը, ինչ կարող ես և անել ինչ-որ արդյունավետ բան», – լրագրողներին ասել է Օհանյանը։
22-09-2026 09:38 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կարող են մշտական վերադառնալ Միացյալ Նահանգներ և շատ շուտով։ Daily Mail-ի տվյալներով՝ սասեքսցիները չափազանց մտահոգված են, որ բրիտանական իշխանություններն իրենց թագավորական պաշտպանություն չեն տրամադրում և վախենում են իրենց ու իրենց երեխաների համար հնարավոր սպառնալիքներից։ Հետևաբար, նրանք կարող են շուտով լքել երկիրը և վերադառնալ Մոնտեսիտո։
22-09-2026 02:40 Մահացել է Սինդի Քրոուֆորդի որդին՝ վերականգնողական կենտրոնում սրտի կանգ ստանալուց հետո։ Փրեսլի Գերբերը, ինչպես իր քույրը՝ Կայան, հաջողակ մոդելային կարիերա ունեցավ։ Սինդի Քրոուֆորդի որդին համագործակցել է խոշոր նորաձևության ապրանքանիշերի հետ, այդ թվում՝ Calvin Klein-ի և Moschino-ի, և զգալի հոնորարներ վաստակել։ Սակայն երկրպագուները պատկերացում անգամ չունեին, որ 27-ամյա Գերբերը մի քանի տարի շարունակ պայքարում էր լուրջ հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Նա, ի վերջո, հայտնվեց Լոս Անջելեսի վերականգնողական կենտրոնում, որտեղ երկարատև թերապիա անցավ։ Պատմությունն ավարտվեց ողբերգականորեն. 2026 թվականի սեպտեմբերի 20-ի գիշերը Փրեսլի Գերբերը սրտի կանգ ստացավ։
22-09-2026 01:45 Սեպտեմբերի 19-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցավ Հեյդեն Պանետիերի հուղարկավորության մասնավոր արարողություն, որը մահացավ օգոստոսի 16-ին 36 տարեկան հասակում: Հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ Մալիբուի Խաղաղօվկիանոսյան եկեղեցում՝ մի վայր, որը միտումնավոր էր ընտրված. դերասանուհին սիրում էր օվկիանոսը և երկար տարիներ նվիրել էր ծովային կյանքի պաշտպանությանը: Արարողությանը ներկա էին մոտ 150 մարդ՝ Պանետիերի մտերիմ ընկերներն ու Հոլիվուդյան գործընկերները: Ներկաների թվում էին Փերիս Հիլթոնը, Ռուբի Ռոուզը, Էվան Ռոսը, ինչպես նաև նրա Նեշվիլի գործընկերներ Քոնի Բրիթոնը, Ջոնաթան Ջեքսոնը, Սեմ Պալադիոն և Չարլզ Էսթենը, որը կատարեց Հեյդենի կողմից այդ շոուում մի ժամանակ երգված երգերից մեկը: