Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում կայացել է Balmain-ի նոր հավաքածուի ցուցադրությունը։ 100-ից ավելի նմուշ ներառող ցուցադրության գլխավոր աստղը 76-ամյա Շերն էր (Շերիլին Սարգսյան)։
Սկզբում հանրությունը նրան տեսավ որպես հոլոգրամ, իսկ շոուի վերջում երգչուհին դիզայներ Օլիվյե Ռուսթենգի հետ միասին բարձրացավ բեմահարթակ:
Շերը հայտնվեց շքեղ հանդերձանքով՝ փայլուն բոդի կոստյումով. կերպարը հիշեցնում էր նրա բեմական հագուստի թարմացված տարբերակը «Եթե ես կարողանայի հետ վերադարձնել ժամանակը» տեսահոլովակից:
Ճիշտ է, ոչ բոլորն էին սպասում նրա հայտնությանը։ Երեկոյան շոուն սկսվեց ուշացումով և տևեց ավելի քան մեկ ժամ. այդ ժամանակ շատ լրագրողներ արդեն 13-ժամյա աշխատանքային օր էին ունեցել:
«Ահա թե ինչու այդքան քաղցած, մրսած և անքուն լրագրողներ, մինչ Շերի բեմելը հեռացել էին»,-նշել է Vogue-ի սյունակագիր Լյուկ Լեյչովը:
Շերի բեմելը մեկնաբանել են ռուսական Telegram ալիքները։
«Տարիքային սահմանները շարունակում են փոխվել դեպի պլյուս անսահմանություն. եթե ինչ-որ մեկը ձեզ կհամոզի, որ 50-ից հետո դուք պետք է հագնվեք «ավելի զուսպ և ներկայացուցչական», ուղարկեք նրան ... 76-ամյա Շերի մոտ, ով փակեց Balmain շոուն ուլտրանեղ հանդերձանքով, և արդյոք դա վա՞տ է: Բոլոր արգելքները բացառապես մեր մտքում են»,- գրել է «Антиглянце»-ը։
Յանա Ռուդկովսկայան նույնպես գնահատել է Շերի հայտնվելը բեմահարթակում և նշել, որ այժմ նա ունի մեկին, ում պետք է նմանվել։
«Կատարելությանը սահման չկա»,- մտածել է 76-ամյա հանճարող մոդել Շերը՝ ծայրահեղ կիպ կոմբինեզոնով բարձրանալով բեմ և փակելով Balmain-ի ցուցադրությունը ։ Դե, ո՞վ՝ ի՞նչ կասի։ Գեղեցկուհի! Կցանկանայի՞ք 76 տարեկանում Շերի նման տեսք ունենալ: Հիմա ես հաստատ ունեմ մեկին, որին պետք է հավասարվեմ առաջիկա երեսուն տարում»,- գրել է նա իր տելեգրամ ալիքում։
Ցուցադրությունն անցկացվել է մարզադաշտում։ Շոուն դիտել են մոտ հազար հրավիրված հյուրեր և մոտ վեց հազար սովորական այցելուներ, որոնք գնել էին բոլոր տոմսերը։
Balmain Festival-ի ժամանակ Օլիվիե Ռուսթենը ցուցադրության էր ներկայացրել ինչպես զանգվածային արտադրության համար նշուշներ, այնպես էլ կուտյուրային։ Շոուի կուլիսներում նա նաև նշել է, որ օգտագործել է շատ բնական գործվածքներ և նյութեր։ Դիզայները նաեւ հայտարարել է, որ փորձում է ապրանքանիշի արտադրանքն ավելի էկոլոգիական դարձնել։
19-10-2026 00:42 «Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17 Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09 Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08 Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02 Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին: