Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում կայացել է Balmain-ի նոր հավաքածուի ցուցադրությունը։ 100-ից ավելի նմուշ ներառող ցուցադրության գլխավոր աստղը 76-ամյա Շերն էր (Շերիլին Սարգսյան)։
Սկզբում հանրությունը նրան տեսավ որպես հոլոգրամ, իսկ շոուի վերջում երգչուհին դիզայներ Օլիվյե Ռուսթենգի հետ միասին բարձրացավ բեմահարթակ:
Շերը հայտնվեց շքեղ հանդերձանքով՝ փայլուն բոդի կոստյումով. կերպարը հիշեցնում էր նրա բեմական հագուստի թարմացված տարբերակը «Եթե ես կարողանայի հետ վերադարձնել ժամանակը» տեսահոլովակից:
Ճիշտ է, ոչ բոլորն էին սպասում նրա հայտնությանը։ Երեկոյան շոուն սկսվեց ուշացումով և տևեց ավելի քան մեկ ժամ. այդ ժամանակ շատ լրագրողներ արդեն 13-ժամյա աշխատանքային օր էին ունեցել:
«Ահա թե ինչու այդքան քաղցած, մրսած և անքուն լրագրողներ, մինչ Շերի բեմելը հեռացել էին»,-նշել է Vogue-ի սյունակագիր Լյուկ Լեյչովը:
Շերի բեմելը մեկնաբանել են ռուսական Telegram ալիքները։
«Տարիքային սահմանները շարունակում են փոխվել դեպի պլյուս անսահմանություն. եթե ինչ-որ մեկը ձեզ կհամոզի, որ 50-ից հետո դուք պետք է հագնվեք «ավելի զուսպ և ներկայացուցչական», ուղարկեք նրան ... 76-ամյա Շերի մոտ, ով փակեց Balmain շոուն ուլտրանեղ հանդերձանքով, և արդյոք դա վա՞տ է: Բոլոր արգելքները բացառապես մեր մտքում են»,- գրել է «Антиглянце»-ը։
Յանա Ռուդկովսկայան նույնպես գնահատել է Շերի հայտնվելը բեմահարթակում և նշել, որ այժմ նա ունի մեկին, ում պետք է նմանվել։
«Կատարելությանը սահման չկա»,- մտածել է 76-ամյա հանճարող մոդել Շերը՝ ծայրահեղ կիպ կոմբինեզոնով բարձրանալով բեմ և փակելով Balmain-ի ցուցադրությունը ։ Դե, ո՞վ՝ ի՞նչ կասի։ Գեղեցկուհի! Կցանկանայի՞ք 76 տարեկանում Շերի նման տեսք ունենալ: Հիմա ես հաստատ ունեմ մեկին, որին պետք է հավասարվեմ առաջիկա երեսուն տարում»,- գրել է նա իր տելեգրամ ալիքում։
Ցուցադրությունն անցկացվել է մարզադաշտում։ Շոուն դիտել են մոտ հազար հրավիրված հյուրեր և մոտ վեց հազար սովորական այցելուներ, որոնք գնել էին բոլոր տոմսերը։
Balmain Festival-ի ժամանակ Օլիվիե Ռուսթենը ցուցադրության էր ներկայացրել ինչպես զանգվածային արտադրության համար նշուշներ, այնպես էլ կուտյուրային։ Շոուի կուլիսներում նա նաև նշել է, որ օգտագործել է շատ բնական գործվածքներ և նյութեր։ Դիզայները նաեւ հայտարարել է, որ փորձում է ապրանքանիշի արտադրանքն ավելի էկոլոգիական դարձնել։
20-08-2026 10:53 2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33 Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02 Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56 Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09 Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։