Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կամիլան թագուհի կդառնա Չարլզ III թագավորի կողքին

10.09.2022

Կամիլան, որը ժամանակին դատապարտվել էր որպես Դիանայի ամուսնությունը կործանող, կթագադրվի Ուելսի արքայադուստր և կզբաղեցնի նրա տեղը թագավոր Չարլզ III-ի կողքին` վերջինիս թագադրման ժամանակ:

The Guardian-ի հաղորդմամբ՝ դա Եղիսաբեթ II թագուհու «անկեղծ ցանկությունն» էր, որը նա արտահայտել էր գահին լինելու իր 70-ամյակի նախօրեին՝ այս տարվա փետրվարին։ Եղիսաբեթ II-ը հայտարարել է, որ ցանկանում է, որ Չարլզի գահ բարձրանալուց հետո նրա կինը հայտնի դառնա որպես թագուհի-ամուսին։

600x400

«Երբ ժամանակը գա, իմ որդին՝ Չարլզը, թագավոր կլինի, ես գիտեմ, որ դուք նրան և նրա կնոջը՝ Կամիլային նույն աջակցությունը կցուցաբերես, ինչպես ինձ․ և ես անկեղծորեն ցանկանում եմ, որ երբ այդ ժամանակը գա, Կամիլան հայտնի դառնա որպես թագուհի-ամուսին, քանի որ նա շարունակում է իր հավատարիմ ծառայությունը», - գրել էր թագուհին այն ժամանակ:

Չարլզը վաղուց էր ցանկանում, որ Կամիլան ստանձնի թագուհու տիտղոսը, և արդյուքում թագադրվեց ու օծվեց: Սակայն նրա՝ որպես թագուհի Կամիլա ճանաչվելը հնարավոր է դարձել միայն հասարակական կարծիքի արտասովոր փոփոխության շնորհիվ:

600x400

Իր կենդանության օրոք Դիանան Կամիլային անվանել է «ռոտվեյլեր»։ Թվում էր, թե Կամիլան դատապարտված էր բրիտանական հանրության կողմից մերժվելուն 1995-ին BBC-ի հաղորդավար Մարտին Բաշիրի հետ բարձր մակարդակի հարցազրույցից հետո, որում Ուելսի արքայադուստրը բողոքում էր, որ «մենք երեք հոգով էինք այս ամուսնության մեջ»՝ նկատի ունենալով Չարլզի և Կամիլայի երկարատև սիրային կապը:

1997 թվականին Դիանայի մահից հետո գահաժառանգից և նրա զուգընկերուհուց երկու տարի պահանջվեց, որպեսզի միասին առաջին անգամ հայտնվեին հանրությանը՝ Կամիլայի քրոջ ծննդյան տոնակատարությանը Լոնդոնի Ritz հյուրանոցում։

600x400

Բայց հաջորդ տարի թագուհին ցույց տվեց իր հավանությունը՝ մասնակցելով Չարլզի և Կամիլայի հետ ճաշկերույթին: Զույգն ամուսնացավ 2005 թվականի ապրիլի 9-ին՝ քաղաքացիական արարողությամբ, որին հաջորդեց կրոնական օրհնությունը Սուրբ Գեորգի մատուռում՝ Եղիսաբեթ II թագուհու ներկայությամբ:

Կամիլան ստանձնեց Նորին Արքայական Մեծություն Արքայադուստր-ամուսին տիտղոսը: Միջոցառումը 20,000 մարդկանց դուրս բերեց դեպի Վինձոր ամրոց տանող փողոցներ, ինչը մինչ օրս ամենավառ նշանն է, որ Կամիլան նվաճել է բրիտանական հասարակությանը:

600x400

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը կյանքին հրաժեշտ տվեց սեպտեմբերի 8-ին, 97 տարեկան հասակում, զավակներով ու թոռներով շրջապատված՝ շոտլանդական իր Բալմորալ ամրոցում։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8189 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են վոկալ տաղանդի բացակայության համար և խորհուրդ տվել «թոշակի անցնել»

13.11.2026
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը համացանցում ծաղրի է ենթարկվել իր նոր՝ «Սիրո ապացույց» երգը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Բիլթ Թաուն հրապարակում ներկայացնելուց հետո:

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1495 անգամ
15.11.2026
Դիտվել է 543 անգամ
17.11.2026
Դիտվել է 350 անգամ
18.11.2026
Դիտվել է 330 անգամ
20.11.2026
Դիտվել է 169 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster