Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 25-31-ը 2022 թ

25.07.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 25-31-ը. Խոյ

Այս շաբաթ կարևոր է որոշեք ձեր առաջնահերթ խնդիրները, և կհասնեք ձեր ուզած նպատակին, եթե, իհարկե, չափը չանցնեք զգացմունքների դեմ պայքարում։ Երկուշաբթի օրը կարևոր խնդրի հաջող լուծումը թույլ կտա հպարտություն զգալ սեփական անձի հանդեպ և կարող է բերել նյութական վիճակի բարելավում: Հինգշաբթի  ակնկալվում է, որ հարկ կլինի ապացուցեք ձեր ճշմարտացիությունը, այնուամենայնիվ, մի անցեք թույլատրելիի սահմանները: Կիրակի օրը լավ կլինի մի քիչ մենակ մնալ ու մտքերը հավաքել նոր թռիչքի համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 25-31-ը. Ցուլ

Եթե արձակուրդում չեք, ապա ժամանակի մեծ մասը կխլի աշխատանքը։ Երկուշաբթի օրը խորհուրդ է տրվում չմտածել վատի մասին և չնյարդայնանալ։ Ամեն ինչ որևէ կերպ լուծում կստանա։ Շաբաթվա կեսը հիանալի ժամանակ է ընկերների հետ ամառային սրճարանում զրուցելու համար, եթե ժամանակ գտնեք: Հանգստյան օրերին ցանկալի է հոգ տանել ձեր տան կամ ամառանոցի մասին, ազատվել անպետք իրերից։ Միաժամանակ՝ ազատ տարածք կբացվի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 25-31-ը. Երկվորյակ

Շատ բարենպաստ շրջան է։ Հոգևոր ներդաշնակության հասնելու բոլոր հնարավորությունները կան, պարզապես պետք է ավելի լավին հավատալ: Ձեր անսպասելի թռիչքը կհանգեցնի հանգամանքների նկատմամբ հաղթանակի: Պրոֆեսիոնալ և անձնական ոլորտում ամեն ինչ կդասավորվի ճիշտ այնպես, ինչպես երազում էիք։ Կլինի նաև հանգստի, վաստակելու և գեղեցիկ վայրեր ճանապարհորդելու ժամանակ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 25-31-ը. Խեցգետին

Ինչ էլ որ անեք՝ անկախ նրանից՝ վայելում եք հանգստավայրի տեսարժան վայրերը, թե տքնաջան աշխատում, ձեր գործաղությաւնները կլինեն բեղմնավոր և կբերն բավարարվածություն բարոյապես՝ հաստատ, գուցե նաև՝ նյութական: Ստեղծագործական և աշխատունակության աճը կօգնի բարձրացնել ձեր արդյունավետությունը։ Ճշգրիտ քայլ կատարելու համար ցուցաբերեք մարդկանց հետ շփվելու և համբերատար սպասելու ձեր տաղանդը: Փորձեք ավելի շատ ժամանակ տրամադրել տանը և ընտանիքին։ Կիրակի օրը կոշտ արտահայտություններով ուրիշներին մի վիրավորեք, ավելի համբերատար եղեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 25-31-ը. Առյուծ

Այս շաբաթ հնարավորություն կունենաք կազմակերպել կարեւոր միջոցառում, կնքել շահավետ պայմանագիր։ Շաբաթվա երկրորդ կեսին բարենպաստ կլինեն սոցիալական շփումները։ Երեքշաբթի և չորեքշաբթի գործընկերները կարող են իրենց դրսեւորել իրական լույսի ներքո։ Հանգստյան օրերին ընդառաջ ձեր ընտանիքը ուշադրություն կպահանջի: Այո, և ձեզ չի խանգարի հարազատների աջակցությունը: Թեև ձեզ սովորաբար դժվար է համոզել, բայց փորձեք հասկանալ ուրիշների տեսակետը։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 25-31-ը. Կույս

Շաբաթվա սկզբին ոչ մի նոր բան մի սկսեք, այլ պարզապես կարգի բերեք ամեն հինը, ձերբազատվեք մարդկանց ու, ընդհանրապես, կյանքի մասին վատ մտքերից։ Փորձեք չբարկանալ կամ չնեղանալ։ Ամեն ինչ կանցնի, միայն համբերեք։ Կարևոր է ոչ միայն համախմբել գաղափարներ, որոնք ձեզ փայլուն են թվում, այլ նաև դրանց իրականացման ուղիներ փնտրել: Աստղերը խորհուրդ են տալիս ձեռնոցների պես չփոխել ընկերներին ու սիրելիներին, այլ հարաբերություններում կայուն լինել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 25-31-ը. Կշեռք

Այս շաբաթը նպաստավոր չէ նախապես ծրագրված կանոնների խստիվ պահպանման համար։ Լսեք ձեր ներքին ձայնին, նրա առաջնորդությամբ դուք կկարողանաք գործել շատ ավելի ճկուն և արդյունավետ՝ հաշվի առնելով փոփոխվող հանգամանքները։ Բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծելու կարիք չկա, կլինեն ձեզ օգնել ցանկացողներ։ Հիանալի ժամանակ է արձակուրդների և ճանապարհորդությունների համար: Դրանք վառ ու հետաքրքիր կլինեն։ Բացառված չէ ճանապարհորդական սիրավեպը։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 25-31-ը. Կարիճ

Այս շաբաթ դուք կարող եք ունենալ գեղարվեստական զգացողությունների կարիք: Պետք չէ ճնշել գեղեցկության նկատմամբ տենչը, հարկավոր է անպայման շփվել արվեստներից մեկին։ Շաբաթվա կեսին հնարավոր են ներընտանեկան բախումներ, չի բացառվում բանը հասնի հարաբերությունների դադարեցման։ Այնուամենայնիվ, գուցե դա լավագույնն է, եթե այլևս զգացմունքներ չկան: Բայց դուք հնարավորություն կունենաք նոր կյանք սկսելու։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 25-31-ը. Աղեղնավոր

Եթե ձեր առջեւ դրված առաջադրանքը չափազանց բարդ է թվում, բաժանեք այն փոքր մասերի, և ամեն ինչ կստացվի։ Երկուշաբթի օրը կարող եք ռիսկային նախաձեռնություն ձեռնարկել, եթե այն խոստանում է շահույթ: Չորեքշաբթի օրը գեղեցիկի աշխարհի հետ հանդիպումը կարող է նպաստել ստեղծագործական աճին և նոր կարողությունների բացահայտմանը։ Հանգստյան օրերին կարող եք նորություն լսել մեկից, ով հեռու է ձեզանից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 25-31-ը. Այծեղջյուր

Աշխատանքում չեն բացառվում փոփոխություններն ու դժվարությունները։ Բայց գործընկերների հետ հարաբերությունները կբարելավվեն, սա դրական մթնոլորտ կստեղծի։ Չորեքշաբթի օրը հանկարծակի ծանոթությունը կարող է արդյունավետ համագործակցության սկիզբ դառնալ։ Փորձեք ազնիվ լինել ձեր և ուրիշների հետ, ու այդ դեպքում ուրբաթ օրը ինքներդ չեք դառնա խաբեության և ինտրիգների զոհ։ Շաբաթ օրը զգույշ եղեք՝ հնարավոր են տհաճ անակնկալներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 25-31-ը. Ջրհոս

Անիմաստ է դիմադրել հանգամանքներին և փորձել կյանքում արմատապես ինչ-որ բան փոխել: Եկել է պահը, երբ ավելի լավ է գնալ հոսանքի հետ, այնպես որ կխնայեք ժամանակ և էներգիա։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին խորհուրդ է տրվում մտածել, այլ ոչ թե գործել։ Շաբաթ օրը շատ իրավիճակներ ձեզ համար կարող են պարզվել ամենաանսպասելի կերպով։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք մտերիմներին, նրանք պարզապես ձեր աջակցության և օգնության կարիքն ունեն, բայց թույլ մի տվեք, որ իրենց բոլոր խնդիրները ձեր վրա գցեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 25-31-ը․ Ձկներ

Առաջիկա շաբաթը զգուշություն կպահանջի մտքերում և գործողություններում։ Եթե, իհարկե, չեք ցանկանում, որ գաղտնիքները բացահայտվեն բոլորի համար, փակեք ձեր բերանը: Շաբաթվա ամենասթրեսային հարցերից մեկը կարող է լինել ընտանեկան հարաբերությունները: Պետք է հաշվի առնել սիրելիների շահերը, այլ ոչ թե եսասիրություն ու մեծամտություն ցուցաբերել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7030 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-05-2026 10:33
Աշխարհի առաջին ռակետ 28-ամյա Արինա Սաբալենկան լուսանկարվել է Vogue ամսագրի թվային շապիկի համար, որտեղ նա պատմել է հոր և նախկին ընկերոջ մահվան հետ կապված իր ապրումների, ինչպես նաև Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ իր նշանադրության մանրամասների մասին։
19-05-2026 10:25
Կաննի 79-րդ ամենամյա կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Chopard Miracle Gala գալա երեկոն: Հյուրերի թվում էին Բելլա Հադիդը և նրա մայրը՝ Յոլանդան, Ադրիանա Լիման, Կարլա Բրունին, Դեմի Մուրը, Դիտա ֆոն Թիզը, Եվա Հերցիգովան և Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը:
19-05-2026 09:36
Ուկրաինացի արտիստներ Նաստյա Կամենսկիխը և Պոտապը (իսկական անունը՝ Ալեքսեյ Պոտապենկո), որոնք այս ամսվա սկզբին հայտարարել էին իրենց բաժանման մասին, հայտարարել են ինը տարվա ընդմիջումից հետո վերամիավորման մասին։ Արտիստները լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։
19-05-2026 09:31
49-ամյա երգչուհի Շակիրան բողոքարկել է Իսպանիայի հարկերից խուսափելու գործով դատարանի որոշումը, որի շրջանակներում նախկինում նա վճարել էր 15 միլիոն եվրո, և հաղթել։ Այժմ երգչուհին իր գումարը տոկոսներով հետ կստանա, հաղորդում է Rolling Stone-ը։
19-05-2026 02:29
Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, փոխել է իր կերպարը և շիկահեր դարձել՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին իր ելույթի համար։ Համացանցում քննարկվում է Ռոդրիգեսի նոր կերպարը, համեմատություններ են արվում Քիմ Քարդաշյանի հետ, ով նախկինում նույնպես մոխրագույն շիկահեր էր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 610 անգամ
13.05.2026
Դիտվել է 453 անգամ
15.05.2026
Դիտվել է 328 անգամ
19.05.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster