Աղջիկներից ո՞վ չի երազում երկար ու սլացիկ ոտքերի մասին։ Թերևս միայն նրանք, ովքեր ունեն այդպիսիք: Մնացած բոլորին կօգնեն այս պարզ հնարքները, որոնք տեսողականորեն երկարացնում են ոտքերը։
1. Մարմնագույն կոշիկներ
Ամենապարզ խորհուրդն է՝ ընտրեք ձեր մաշկի գույնին համապատասխան կոշիկներ կամ բոկոտիներ՝ բեժ կամ բաց շագանակագույն: Դրանք կարծես շարունակում են ոտքը՝ ավելացնելով պակասող սանտիմետրերը։ Կոշիկ պետք է կրել մերկ ոտքի վրա՝ կիսաշրջազգեստով, զգեստով կամ բարձրադիր փողքով տաբատով։
2. Բարձրադիր գոտկատեղով տաբատ կամ կիսաշրջազգեստ
Բարձր գոտկատեղով տաբատի կամ կիսաշրջազգեստի մոդելները նախատեսված են պատրանք ստեղծելու համար, որ ձեր ոտքերը մի քանի սանտիմետր բարձրից են սկսվում, քան իրականում են: Այսպիսով, մնում է միայն ուրախանալ, որ նման ուրվագիծը կրկին մեծ հարգանք է վայելում դիզայներների և ոճ թելադրողների կողմից:
3. Ասիմետրիկ ձևվածք
Կիսաշրջազգեստները նույնպես կօգնեն ձեզ ավելացնել նվիրական սանտիմետրերը։ Հիմնականում պետք է ուշադրություն դարձրեք այն փաստին, որ ասիմետրիկ տարրերը տեղակայված լինեն ուղղահայաց․ դա կարող է լինել անկյունագծով տեղադրված շղթայաճարմանդ, ճեղքվածք, թափանցիկ գործվածքի ներդիր և այլն:
4. ՈՒղղահայաց գծեր
Այս կանոնը նույնքան հին է, որքան աշխարհը, և, այնուամենայնիվ, չպետք է անտեսել այն. ուղղահայաց գծերն, իսկապես, ոտքերը դարձնում է ավելի երկար և բարակ: Այս տեխնիկան հատկապես արդյունավետ է աշխատում, եթե շերտերը չափազանց նեղ չեն և հնարավորինս հակադրվում են:
5. Լայն տաբատ՝ բաձրակրունկ կոշիկներով
Այս սեզոնին հիանալի ներդրում կլինի լայն տաբատի գնումը։ Այստեղ կարևոր է հաշվի առնել երկու հանգամանք․ նախ՝ տաբատը պետք է կրել բարձր կրունկներով կամ հաստ տակացույով կոշիկներով, և երկրորդ՝ այն պետք է երկար լինի, այսինքն՝ գրեթե ամբողջությամբ ծածկի այդ երկար կրունկները։ Այս պայմաններում ոտքերն անվերջանալի տեսք կունենան:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։