Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 24-30-ը 2022 թ

24.01.2022

Հունվարի 24-30-ը նվազող լուսին է: Այս օրերին շատերը կզգան հոգնածություն, թուլություն, քնելու կարիք: Սա այն դեպքն է, երբ դուք պետք է գնաք ձեր սեփական ցանկություններին ընդառաջ: Հնարավորության դեպքում որքան հնարավոր է շատ հանգստացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 24-30-ը. Խոյ

Ցանկացած ծանոթություն, որն այս շրջանում կունենաք՝ հետագայում շարունակականություն կունենա։ Հնարավոր են նաև ռոմանտիկ երանգավորումներ: Ընդհանրապես, ավելի լավ է հիմա ժամանակն ակտիվ անցկացնել։ Պլանավորեք այս շաբաթն այնպես, որպեսզի հնարավորինս քիչ ազատ ժամանակ լինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 24-30-ը. Ցուլ

Կատարյալ ժամանակ է կարիերայի սանդուղքով բարձրանալու համար: Պատրաստ եղեք ձեզ դրսևորել վերադասի առջև: Ընտանիքի անդամները կանհանգստացնեն իրենց խնդիրներով, դուք պետք է օգնեք նրանց: Շաբաթվա վերջում ուժերը կսպառվեն։ Էներգիա վերցրեք միայնակ անցկացրած ժամանակից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 24-30-ը. Երկվորյակ

Դուք այժմ ավելի շատ էներգիա կունենաք, քան երբևէ: Գլխավորն այն ճիշտ ուղղությամբ ուղղելն է։ Աշխատեք չվիճել, հատկապես՝ սիրելիների հետ։ Այս ընթացքում սկսված հակամարտությունները շուտ չեն հարթվի։ Հունվարի 28-30-ը ձեզ ինչ-որ բանով ուրախացրեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 24-30-ը. Խեցգետին

Համեստ լինելու ժամանակը չէ։ Ցույց տվեք ձեր ուժեղ կողմերը ուրիշներին: Ժամանակահատվածը բարենպաստ է ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց համար՝ ձեզ կայցելի մուսան։ Աստղերը հիմա խորհուրդ չեն տալիս պարտքով գումար վերցնել։ Հունվարի 27-ին հատկապես պետք է զգույշ լինեք ֆինանսների հարցում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 24-30-ը. Առյուծ

Բումերանգի կանոնը հիանալի կաշխատի՝ ինչպես դու ես վարվում մարդկանց հետ, այնպես էլ նրանք՝ քեզ հետ։ Երեխաների կողմից Առյուծների առջեւ դժվար առաջադրանքներ են դրվելու։ Պատրաստ եղեք զբաղվել նրանց հետ: Միայնակները կկարողանան գտնել երկրորդ կեսին, եթե հանգստյան օրերին գնան ինչ-որ տեղ լիցքաթափվելու:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 24-30-ը. Կույս

Եթե նույնիսկ այս օրերին տրամադրությունը զրոյական է, փորձեք այն արհեստականորեն բարձրացնել ինքներդ ձեզ համար։ Այժմ շատ իրադարձություններ կախված կլինեն նրանից, թե ինչպես կվերաբերվեք դրանց: Նրանք, ովքեր վաղուց էին ցանկանում սպորտով զբաղվել, սկսե՛ք: Այժմ ձեզ համար հեշտ կլինի անցնել մարզումային ռեժիմի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 24-30-ը. Կշեռք

Ավելի լավ է հիմա ավարտին հասցրեք կարևոր գործերը. հետագայում դրանք շատ դժվարություններ կբերեն։ Աշխատեք այս պահին խոստումներ չտալ, հատկապես այն մարդկանց, ում այնքան էլ լավ չեք ճանաչում: Կենտրոնացեք աշխատանքի կամ ուսումնան վրա, մինչդեռ տնային գործերը կարող են հետին պլան մղվել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 24-30-ը. Կարիճ

Ձեր կարիքը կունենան տարեց ծնողները. մի՛ զրկեք նրանց ձեր ուշադրությունից: Մի վախեցեք գործընկերներից օգնություն խնդրել, եթե դրա կարիքը ունեք: Շաբաթվա կեսին դուք ստիպված կլինեք կարմրել ոչ վաղ անցյալում կատարած բացթողման համար: Դիմացեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 24-30-ը. Աղեղնավոր

Ընտանիքի և սիրելիների հետ անցկացրած ժամանակն առավելագույնս օգտագործեք: Կատարյալ կլինի, եթե կարողանաք համատեղ արձակուրդ կազմակերպել: Այժմ դուք կարող եք և պետք է ծախսեք ձեր վաստակած գումարը. գնումները հաջող կլինեն: Հունվարի 26-ին գնացեք գեղեցկության սրահ՝ հաճելի պրոցեդուրա անցնելու։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 24-30-ը. Այծեղջյուր

Վճռականությունն ու ինքնավստահությունը հիմա ձեզ չեն վնասի։ Մի վախեցեք բարձրաձայնել, եթե ձեր շահերը ոտնահարվեն: Միտքը հանգստացնելու համար աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել տնային գործերով։ Եվ բնակարանը կարգին կբերվի, և դուք հոգևոր ներդաշնակություն կգտնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 24-30-ը. Ջրհոս

Շտապողականություն մի դրսևորեք, որոշումներն ավելի լավ է հանգամանալի մտածված լինեն: Ֆինանսական հարցերի դեպքում խորհրդակցեք մասնագետների հետ։ Անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք այս օրերին խիստ անցանկալի է: Հանգստյան օրերին արեք այնպիսի բաներ, որոնք միշտ հետաձգել եք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 24-30-ը․ Ձկներ

Գայթակղություններին դիմակայելը բավականին դժվար կլինի, բայց դա պետք է անել։ Ժամանակահատվածը բարդ է. շատ Ձկների համար զուգընկերների հետ հարաբերությունները կարող են սխալ ընթացք ստանալ: Ընդհանրապես, այս օրերին աշխատեք ավելի մեղմ լինել և ավելի հաճախ գնալ փոխզիջումների։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6798 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1203 անգամ
06.05.2026
Դիտվել է 459 անգամ
07.05.2026
Դիտվել է 406 անգամ
08.05.2026
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster