Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 6-12-ը 2021 թ

06.12.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-12-ը. Խոյ

Ավելի քիչ զգացմունքներ և ավելի առողջ դատողություն․ Խոյերին սպասվում է բարդ, բայց իրադարձություններով չափազանց լի շաբաթ: Երկուշաբթի օրը աստղերը խորհուրդ են տալիս հոգ տանել ձեր ֆինանսական միջոցների մասին՝ մտածեք շահավետ ներդրումների ուղղությամբ, հնարավոր է, որ կարողանաք բարելավել ձեր նյութական վիճակը։ Երեքշաբթի օրը հարմար է գործընկերների հետ աշխատանքային հանդիպումների համար՝ փորձեք հաղթահարել համեստությունը և ձեր ծրագրերով կիսվել ազդեցիկ ծանոթների հետ։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ կարևոր մարդկանց հետ ոչ պաշտոնական շփումներից. դրա համար դուք ունեք ընկերներ, ովքեր անհամբեր սպասում են ուրբաթ օրվա գալուն:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-12-ը. Ցուլ

Մի խորասուզվեք ուրիշների խնդիրների մեջ. այս շաբաթ դուք ավելի քան բավականաչափ ունեք սեփական անելիքներ: Երեքշաբթի կարող են ստուգումներ սկսվել. գործընթացի ղեկավարումը պետք է ձեր ձեռքը վերցնեք: Այս նշանի ներկայացուցիչներն անհանգստանալու ոչինչ չունեն, ընդհակառակը' ուրախության բազմաթիվ պատճառներ կլինեն։ Ղեկավարները կգնահատեն ձեր եռանդը և կփորձեն շնորհակալություն հայտնել՝ գումար խնդրեք, բանավոր խրախանքներով չեք կշտանա։ Հինգշաբթի օրը Ցուլերը կկարողանան հանգստանալ, բայց մի ծուլացեք, այլ զբաղվեք ստեղծագործական ծրագրերի մարմնավորմամբ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-12-ը. Երկվորյակ

Պատրաստ եղեք նոր փորձառությունների. այս շաբաթը կատարյալ է ուսումնական պարապմունքների համար: Երկուշաբթի օրը Երկվորյակներին սպասվում են որակավորման բարձրացման դասընթացներ, իսկ չորեքշաբթին հարմար է վարժանքների և սեմինարների մասնակցելու համար: Ձմեռային առաջիկա ուրբաթն օգտակար է ֆինանսական խնդիրների լուծմանը նվիրվելու համար։ Այս նշանի ներկայացուցիչների մտահղացումները կիրականանան, գլխավորը ռիսկային ձեռնարկումների մեջ չներքաշվելն է և գեղեցկադեմ անծանոթ մարդկանց չվստահելը։ Հանգստյան օրերին նախատեսված բարեգործական միջոցառումները լավ կանցնեն, սակայն պետք է համբերատար լինել՝ հնարավոր են բյուրոկրատական ուշացումներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-12-ը. Խեցգետին

Զգացմունքային ցնցումներ են պետք, բայց ոչ նման քանակությամբ՝ այս ընթացքում խորհուրդ է տրվում զսպել ինքներդ ձեզ և ուշադրություն չդարձնել մանր անախորժություններին։ Երկուշաբթի օրը Խեցգետինները դրամական պարգևներ ստանալու մեծ հնարավորություններ կունենան, բայց սովորեք ճիշտ կառավարել ձեր ֆինանսները և ներդրումներ մի արեք առաջին իսկ պատահած ընկերությունում։ Չորեքշաբթի օրը օգտակար շփումներ ձեռք բերելու հնարավորություն կունենաք՝ նոր բիզնես գործընկերները պատրաստ են համագործակցության, պարզապես պետք է ճիշտ ներկայանալ։ Աստղերը խորհուրդ են տալիս ընտանեկան խնդիրների լուծումը տեղափոխել ուրբաթ։ Իսկ շաբաթավերջը ձեր տրամադրության տակ է։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-12-ը. Առյուծ

Սովորեք խնայել՝ ֆինանսական վիճակն այս ժամանակահատվածում կայուն կլինի, սակայն կարող են չպլանավորված ծախսեր առաջանալ։ Շաբաթվա սկզբին ընկերները կարող են դիմել ձեր օգնությանը, բայց դուք պետք է հիշեք՝ ընկերությունը՝ ընկերություն, իսկ փողը՝ ուրիշ պատմություն է (ստացական խնդրեք, դրանում որևէ վատ բան չկա): Ցանկալի է երեքշաբթի օրը հատկացնել առօրյա խնդիրների լուծմանը, սակայն չորեքշաբթի ձեզ սպասում են բանակցություններ և գործարքներ։ Հինգշաբթի օրը նախատեսված գործուղումները հաջող կանցնեն, սակայն ուրբաթ օրը խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ճամփորդություններից։ Անձնական կյանքը լավ է, բայց շաբաթավերջին ստիպված կլինեք անհանգստանալ՝ հեռվից հյուրեր են սպասվում։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-12-ը. Կույս

Դուք բավականաչափ էներգիա և լավատեսություն ունեք, և այս շրջանը լավ կանցնի։ Բայց հեռու մնացեք, այսպես կոչված, էներգետիկ արնախումներից․ այս ցուցակում ներառված են ոչ միայն մրցակիցները, այլ նաև գործընկերները և, նույնիսկ, ընկերները։ Երկուշաբթի օրը Կույսերը կարող են ճանաչվել որպես փողի հարցերում հաջողակներ, բայց բարեգործություն մի կատարեք՝ աջ ու ձախ փող տալով, այլ փոխարենը վճարեք պարտքերն ու վարկերը: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է մշակութային միջոցառումների մասնակցելու համար՝ դուրս եկեք փողոց և մի վախեցեք բամբասանքներից, այս անգամ ձեր հեղինակությանը ոչինչ չի սպառնում։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-12-ը. Կշեռք

Ձմռան այս օրերին ստիպված կլինեք լարվել և ինքներդ ձեզ ապացուցել ձեր անփոխարինելիությունը։ Երկուշաբթի օրը ձեզ կկանչեն ղեկավարության մոտ՝ մի վախեցեք ոչնչից և վստահ եղեք (ոչ ոք չի կասկածում ձեր պրոֆեսիոնալիզմին): Երեքշաբթի կարող եք պայմանագրեր ստորագրել և գործարքներ կնքել՝ ներդրումները արդյունավետ կլինեն, իսկ գործընկերները ձեզ հուսախաբ չեն անի։ Չորեքշաբթի խորհուրդ է տրվում դանդաղեցնել տեմպերը. հիշեք, որ նախաձեռնությունը պատժելի է, և անծանոթ մարդկանց թույլ մի տվեք ձեր պլանների մեջ մտնել: Ուրբաթ օրը փոփոխություններ են սպասվում սիրային ճակատում, կհանդիպեք հետաքրքիր մարդկանց հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-12-ը. Կարիճ

Մի մոռացեք ձեր նպատակների մասին և սովորեք մերժել նյարդայնացնող գործընկերների ու ծանոթների խնդրանքները: Ողջ շաբաթվա ընթացքում այս նշանի ներկայացուցիչները զբաղված կլինեն ստեղծագործության ոլորտում, սակայն չորեքշաբթին այս շրջանի ամենաարդյունավետ օրը կլինի՝ խոսքը շահավետ գործարքների և խոստումնալից պայմանագրերի մասին է։ Գովազդեք ձեր տաղանդները և մի հապաղեք օգնություն խնդրել ազդեցիկ ընկերներից: Հինգշաբթի օրը Կարիճները կարող են հույս դնել գործընկերների հովանավորության վրա, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան զբաղվելու իրենց սիրած գործով։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-12-ը. Աղեղնավոր

Ձեզ զբաղված ու հետաքրքիր շրջան է սպասվում, բայց աստղերը մի երկու պայման ունեն. փորձեք չմասնակցել կասկածելի ֆինանսական խարդախությունների, սահմանափակեք շփումն արկածախնդիր ծանոթների հետ։ Երկուշաբթի Աղեղնավորները կբարելավեն հարաբերությունները որոշ գործընկերների հետ, գլխավորը սահմանները չհատելն ու անձնականի չանցնելն է․ ցանկալի է կորպորատիվ հավաքներն անցկացնել աշխատանքային ժամերից դուրս։ Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի սիրային արկածներով։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-12-ը. Այծեղջյուր

Մասնակցեք կոլեկտիվ գործունեությանը, և դուք, անշուշտ, կնկատվեք: Ձեզ սկսնակ չեն անվանի, ընդհակառակը' ձեր ակտիվությունն ու եռանդը դուր կգա թե՛ ղեկավարությանը, թե՛ գործընկերներին: Այս ընթացքում կամրապնդվեն ֆինանսական դիրքերը, իսկ երեքշաբթի Այծեղջյուրներն աջակցություն կստանան պետական կառույցներից։ Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են հույս դնել հովանավորության վրա՝ ձեր գաղափարները գովազդի կարիք չունեն, իսկ ազդեցիկ ծանոթները միայն ուրախ կլինեն նման խոստումնալից համագործակցությունից։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-12-ը. Ջրհոս

Արեք այնպես, ինչպես ձեզ հարմար է, և այս ձմեռային շաբաթը հարուստ ու հետաքրքիր կլինի։ Շատ Ջրհոսներ կցանկանան նոր փորձառություններ, սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել՝ համբերատար եղեք մինչև հանգստյան օրեր, իսկ առայժմ սկսեք հարաբերություններ կառուցել գործընկերների հետ: Նշանի այն ներկայացուցիչները, որոնք զբաղվում են ձեռներեցությամբ, կկարողանան մի քանի շահութաբեր պայմանագրեր կնքել, իսկ շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնեն ֆինանսական հատվածի բարելավումները։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-12-ը․ Ձկներ

Հոգնե՞լ եք ձանձրալի և մոխրագույն առօրյայից։ Ցանկանու՞մ եք ինքներդ ձեզ գոհացնել նոր հույզերով և տպավորություններով: Ուրեմն ժամանակն է իջնելու բազմոցից և սկսելու գործել, քանի որ ամեն ինչ ձեր ձեռքերում է և կախված է բացառապես ձեր կայացրած որոշումներից։ Աշխատանքային շաբաթվա սկզբին ավելի լավ է չփորձել ղեկավարի նյարդերի ամրությունը, չուշանալ, առավել եւս՝ երեկվա խնջույքից հետո հարբած չգալ աշխատավայր։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1538 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 17-23-ը 2022 թ

17.01.2022
Ժամանակն է զբաղվելու կենցաղային հարցերով։ Կարգի բերեք տունը, իրերը, դեն նետեք այն, ինչ ձեզ այլևս պետք չէ։ Եվ վերջապես զգացեք ազատությունը:

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 10-16-ը 2022 թ

10.01.2022
Աստղերը գիտեն, որ դուք չեք վախենում հասարակական կարծիքից, սակայն այս շաբաթ ցանկալի է անհանգստանալ ձեր հեղինակության համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 3-9-ը 2021 թ

03.01.2022
Հետաձգեք կարևոր որոշումները և մի այրեք կամուրջները։ Աստղերը խորհուրդ են տալիս արձակուրդներն անցկացնել նոր շրջապատում և տնից հեռու։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը 2021-22 թթ

27.12.2021
Առաջիկա Ամանորյա շաբաթում ցանկալի չէ ռիսկի դիմել։ Ավելի լավ է սպասել մեկ-երկու ամիս և միայն դրանից հետո անցնել ակտիվ գործողությունների։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 20-26-ը 2021 թ

20.12.2021
Ձեր լավատեսությամբ կարող եք սարեր շարժել, էլ չասած ռիսկային ձեռնարկումների մասին. դուք աչքի կնկնեք ձեր տարբեր տաղանդներով։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 13-19-ը 2021 թ

13.12.2021
Իդեալական ժամանակաշրջան է ինքնավերլուծության համար։ Վերանայեք ձեր հայացքը կյանքի նկատմամբ։ Թերևս պետք է ներողություն խնդրել նրանցից, ում մի օր վիրավորել եք։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-01-2022 10:51
Ամերիկյան Forbes-ը ներկայացրել է 2021 թվականի 10 ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն եռյակում են թենիսիստուհիներ Նաոմի Օսական ու քույրերը՝ Սերենա և Վինուս Ուիլյամսը։
19-01-2022 10:36
Sotheby’s-ն աճուրդի կհանի 555 կարատանոց հազվագյուտ սև ադամանդ, որը ձևավորվել է 2,6 մլրդ տարի առաջ, երբ աստերոիդը բախվել է Երկրին: Այն 2006 թվականին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է աշխարհի ամենամեծ հղկված ադամանդը: Ադամանդն աճուրդի կհանվի փետրվարին՝ 4,1-6,8 միլիոն դոլար գնահատված գնով:
19-01-2022 10:25
Մարդիկ չեն ցանկանում լաբորատորիայում աճեցված միս ուտել, քանի որ կարծում են, որ դա անբնական է, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Բացի այդ, մսակեր մարդիկ համարում են, որ այն բավականաչափ նման չէ մսին, իսկ բուսակերները՝ չափազանց նման։
19-01-2022 10:05
Սպիտակ հացը կարող է տրանսճարպեր պարունակել, ուստի այս մթերքը կարող է վտանգավոր լինել ուղեղի համար եւ նույնիսկ դեմենցիայի զարգացման հանգեցնել։ Հացն ընտրելիս մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր ուսումնասիրել դրա բաղադրությունը։ Եթե այն մարգարին է պարունակում, ավելի լավ է այլ հաց ընտրել։
19-01-2022 01:47
Երգչուհի Մոնետոչկան (իսկական անունը՝ Ելիզավետա Գիրդիմովա) նշել է, որ որոշել է վաճառել Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանը, որը վերջերս է ձեռք բերել։ Mash տելեգրամ ալիքում հասցեի հրապարակումից հետո, երգչուհին ստիպված է հրաժարվել անշարժ գույքից, որի արժեքը կազմում է 20 մլն ռուբլի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.01.2022
Դիտվել է 1187 անգամ
14.01.2022
Դիտվել է 517 անգամ
13.01.2022
Դիտվել է 325 անգամ
18.01.2022
Դիտվել է 321 անգամ
15.01.2022
Դիտվել է 227 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster