Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

8 բան, որ տղամարդուն չի կարելի ներել

28.10.2021

Երբ կանանց հարցնում են, թե որն է ամենավատ բանը, որ տղամարդը պետք է անի հարաբերություններն ակնթարթորեն դադարեցնելու համար, նրանցից շատերն առաջին հերթին նշում են դավաճանությունը:

Սակայն կան նաև այլ արարքներ, որոնք ոչ մի դեպքում չպետք է ներվեն, քանի որ դրանք դավաճանությունից պակաս անընդունելի չեն։

1. Նամակագրություն անծանոթ կանանց հետ

Սկսելով ձանձրանալ հարաբերություններում՝ որոշ տղամարդիկ սոցիալական ցանցերում նամակագրություն են սկսում այլ կանանց հետ։

Արտաքնապես այս արարքը հանցագործություն չի թվում, քանի որ զուգընկերը չի անցել ակտիվ գործողությունների, նա պարզապես շփվում է, հետևաբար իրեն մեղավոր չի զգում։

Եթե տղամարդուն նամակագրության մեջ բռնեցնես, նա կսկսի համոզել, որ դրանում հանցավոր ոչինչ չկա։ Բայց սա սուտ է, որը չի կարելի հանդուրժել․ նա դավաճանել է ձեզ հենց այն պահից, երբ սկսել է գրել է մեկ այլ կնոջ։

600x400

2. Անհարգալից վերաբերմունք ձեր աշխատանքի, հոբբիների նկատմամբ

Եթե տղամարդը ծիծաղում է ձեր հոբբիի վրա, դժգոհություն է հայտնում ձեր աշխատանքից և չի հավատում, որ ձեր ունակություններով կկարողանաք կարիերա կառուցել, ապա նա ձեր հոգեհարազատը չէ։ Երբ տղամարդը ձեզ հատակ է քաշում, ձեր հաշվին ինքնահաստատվում, սիրո մասին ոչ մի խոսք լինել չի կարող։

3. Անընդհատ մեղադրում է սեփական անհաջողությունների համար

600x400

Երբ տղամարդը բավականաչափ հասուն չէ, սկսում է իր բոլոր անհաջողությունների համար մեղադրել մտերիմներին: Բնականաբար, եթե նա հարաբերությունների մեջ է, ապա ամենաշատը բաժին կհասնի զուգընկերուհուն։

Միգուցե նա սիրային զգացումներ ունի, բայց չգիտի, թե ինչպես պետք է պատասխանատու լինել իր արարքների համար և իրեն անարժան է պահում։ Նման տղամարդու հետ հարաբերությունները ձեզ միայն անախորժություններ կբերեն։

4. Նա անընդհատ կոպիտ է վերաբերվում ընկերների ու ընտանիքի անդամների հետ, վեճեր սարքում

Եթե տղամարդը վատ է վերաբերվում ամենահարազատ մարդկանց հետ, ապա ոչ մի երաշխիք չկա, որ շուտով այդ բացասականությունը ձեզ չի հասնի։ Դա պարզապես ժամանակի հարց է:

Նման տղամարդիկ պոտենցիալ վտանգավոր անհատներ են, ովքեր չգիտեն, թե ինչպես կառավարել իրենց զգացմունքները։

5. Փորձել ստիպել ձեզ անել այնպիսի բաներ, որոնք ձեզ դուր չեն գալիս

600x400

Մտածելով միայն սեփական հաճույքի և հարմարավետության մասին՝ եսասեր տղամարդիկ բավականին հաճախ ստիպում են կանանց անել այնպիսի բաներ, որոնք նրանց ընդհանրապես դուր չեն գալիս։

Որպես կանոն, օգտագործվում են տարբեր մանիպուլյացիաներ, որոնք ընտրվում են կախված զուգընկերոջ հոգետիպից։ Նա լկտիաբար անցնում է ձեր անձնական սահմանները՝ ձեւացնելով, թե ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի։

6. Տղամարդն օգտագործում է քեզ

Երբեմն թվում է, թե որոշ տղամարդիկ փնտրում են ոչ թե զուգընկերուհի, այլ բազմաֆունկցիոնալ ռոբոտ, որը կկատարի նրանց բոլոր քմահաճույքները։

Բայց պետք չէ զուգընկերոջդ համար լինել ծառա, խոհարար, մայրիկ, վարկային քարտ: Դուք ավելին եք, քան պարզապես գործառույթների հավաքածու:

7. Բռնության առկայությունը

Նույնիսկ եթե նա առաջին անգամ վիրավորել է ձեզ և բազմիցս ներողություն խնդրել իր արարքների համար, մի սպասեք հաջորդ նմանատիպ միջադեպին։

Որպես կանոն, նման մարդիկ չեն փոխվում, և իրավիճակը կարող է միայն վատթարանալ։

8. Կախվածություններ

 600x400

Ալկոհոլը, մոլախաղերից կախվածությունը՝ այս ամենն աստիճանաբար ոչնչացնում է մարդու անհատականությունը։ Եթե տղամարդը նման խնդիր ունի, և չի հասկանում, որ դրա հետ պետք է պայքարել, ապա նրա հետ հարաբերությունները շարունակելն անիմաստ է։ Դուք չեք փրկի նրան, քանի դեռ նա չի ցանկանում։

Տղամարդիկ կարող են հարյուր անգամ ներողություն խնդրել, ծնկի իջնել, երդվել, բայց պետք չէ հանդուրժել դա։ Դավաճաններն արժանի չեն երկրորդ հնարավորության։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7530 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2026 11:32
Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
21-05-2026 11:25
Վերջին տարիներին գիտությունը բավականաչափ տվյալներ է կուտակել՝ վստահորեն եզրակացնելու համար, որ սնունդը կարգավորում է մաշկի առաձգականությունը, փայլը և ծերացման արագությունը: Մաշկի վիճակի բարելավմանը նպաստում են ճարպոտ ձկները (սաղմոն, կարմրախայտ, սկումբրիա), լոլիկը, գազարը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը, բողկը։
21-05-2026 11:20
«Ֆորսաժը» 25 տարեկան է։ 2028 թվականին էկրան կբարձրանա ֆիլմի ևս մեկ մաս. ռեժիսորները նշում են, որ այն վերջինը կլինի։ Վերջին 25 տարիների ընթացքում փողոցային մրցարշավների ֆրանշիզան Հոլիվուդում դարձել է իսկական պաշտամունք։
21-05-2026 11:15
Իտալական Կազորիա քաղաքում 16-ամյա Ադրիանո Դ’Օրսին մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ ընկերների հետ սրճարանում պաղպաղակ փորձելուց մի քանի րոպե անց։ Ողղբերգության մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը։
21-05-2026 11:03
Հինգշաբթի առավոտյան Ստամբուլում իրականացված հակաթմրամիջոցային նոր գործողության շրջանակում կինոյի և շոու-բիզնեսի առնվազն 15 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։ Բերման ենթարկվածների թվում են հայտնի դերասանուհի և մոդել Սերենայ Սարըքայան («Ընտանիքը», «Մակընթացություն», «Շահմարան», «Շնորհակալություն, հաջորդը» սերիալներից), ինչպես նաև «Լոռամրգի օշարակ» հեռուստասերիալի աստղ Ֆեյզա Ջիվելեքը։ Ձերբակալվել են նաև երգիչներ Մաբել Մաթիզն ու Բերքայ Շահինը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 904 անգամ
15.05.2026
Դիտվել է 381 անգամ
19.05.2026
Դիտվել է 272 անգամ
20.05.2026
Դիտվել է 247 անգամ
21.05.2026
Դիտվել է 162 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster