Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության իրադարձությունը՝ Met Gala 2021-ը: Բացի այդ, սպասվում էր, որ աստղերը կարմիր գորգի համար կընտրեն ամերիկացի դիզայներների հանդերձանքներ:
Ո՞ր հայտնիները հետևեցին այս կանոնին և ո՞վ որոշեց խախտել դրես կոդը: Դիտեք մեր ընտրանին:
Փաստն այն է, որ քիչ աստղեր էին ուշադիր կարդացել հրավերը. դրես կոդին հետևած հյուրերին կարելի է հաշվել մեկ ձեռքի մատներով: Բացի այդ, աստղերի մեծ մասը որոշել էին նախապատվությունը տալ ֆրանսիացի և իտալացի դիզայներներին:
Met Gala-ի կարմիր գորգի վրա մենք տեսանք ամենաբազմազան հագուստներ, այնուամենայնիվ, աչքի էր զարնում միկրոթրենդը. շատ աստղեր ընտրել էին բավականին բաց հանդերձանքներ: Օգտագործվել էին ինչպես թափանցիկ գործվածքներ, այնպես էլ մարմնի երանգներ, իսկ ինչ-որ մեկը պարզապես խնայողաբար էր մոտեցել նյութերի ծախսին՝ չծածկելով մարմնի մերկ հատվածները:
Ջենիֆեր Լոպես
Ջեյ Լոն կարմիր գորգին հայտնվեց սեքսուալ քովբոյի կերպարով: Զինանոցում կոնքերին լայն գոտի, գլխարկ, ուսերին՝ մորթյա թիկնոց և կաշվե զգեստ: Միակ բանը, որ պակասում էր, կազակներն էին, չնայած արծաթափայլ բարձրակրունկները հիանալի համադրվում էին կոմպոզիցիայի մեջ:
Փայլերը և կիսաթափանցիկ նյութերը կարմիր գորգի հիմնական թրենդներից մեկն էր: «Մերկ» հանդերձանքների պակաս չզգացվեց. ինչ արժեր միայն Քենդալ Ջենների թափանցիկ զգեստը՝ թանկարժեք քարերով հագեցած: Ամենահամարձակը, թերևս, դերասանուհի Զոի Կրավիցն էր, ով բառացիորեն ցանց էր հագել մերկ մարմնի վրա:
Քենդալ Ջեներ
Զոի Կրավից
Իրինա Շեյք
Քեյթ Հադսոն
Էմիլի Բլանթ
Թեյլոր Հիլ
Ջուլիա Գարներ
Օլիվիա Ռոդրիգո
Իման Համամ
Գրայմս
Զոյի Դոյչ
Met Gala 2021-ը կարելի է անվանել ամենամռայլը. սև, սգո հանդերձանքների թիվը գերազանցեց սպասելիքները: Քիմ Քարդաշյանն ընդհանրապես փակ դեմքով հայտնվեց:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։