Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 23-29-ը 2021 թ

23.08.2021

Օգոստոսի 23-29-ը նվազող լուսին է: Այս շաբաթ ձեզնից կպահանջվի կենտրոնանալ նպատակի վրա, վերացնել խոչընդոտները և չտրվել ունայնությանը: Այս ժամանակահատվածում դուք կարող եք շահավետ վաճառել այնպիսի իրեր, որոնք ձեզ այլևս պետք չեն: Փորձեք դրանք տեղադրել համացանցում, առաջարկել ընկերներին: Առաջին գնորդները երկար սպասեցնել չեն տա: Աշխատեք նվազող լուսնի ժամանակ չպլանավորել կաևոր հարցերի լուծումներ:


Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Խոյ

Այս ընթացքում Խոյերը շատ ռազմատենչ կլինեն, և նրանց բռնկուն գործողությունները կարող են հանգեցնել բախումների, վնասվածքների և դժբախտ պատահարների: Վերահսկեք ինքներդ ձեզ, հակառակ դեպքում շատ դժվարություններ կառաջացնեք: Սա բավականին ակտիվ ժամանակաշրջան է, չնայած ձեր գործողությունները միշտ չէ, որ կհանգեցնեն ցանկալի արդյունքների: Եվ դա այն պատճառով, որ ձեզ համար դժվար է հետևել կանոններին, պահպանել սահմանները, վերահսկել զգացմունքները: Բացի այդ, պատրանքների գերի մնալու վտանգ կա: Զարմանալի չէ, որ ձեզ կարող են մեղադրել անհամապատասխանության, երբեմն էլ՝ անարդարության մեջ: Չափը չանցնելու համար փորձեք զսպել վայրկենական ազդակները. նախ մտածեք հետևանքների մասին, հետո միայն արեք որևէ բան:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Ցուլ

Ընտանիքում այս շաբաթ հավանական են լարված իրավիճակներ, հատկապես կանանց հետ հարաբերություններում: Կարող են ի հայտ գալ անցյալի դժգոհություններ, չլուծված խնդիրներ, որոնց մասին վաղուց մոռացել էիք: Դե, ստիպված կլինենք ամեն ինչ կարգավորել հենց հիմա: Այս շրջանը ձեզ համար փոփոխությունների ժամանակաշրջան է: Շաբաթվա առաջին կեսին սովորական աշխարհը կարող է փլուզվել, և շարունակական փոփոխություններին հարմարվելը բավականին դժվար կլինի: Փորձեք հենվել ձեր սկզբունքների և գաղափարների վրա, գործել ըստ ձեր խղճի, պաշտպանել արդարությունը. այս կերպ կարող եք պահպանել ինքնագնահատականը և հոգեբանական հավասարակշռությունը: Շաբաթվա երկրորդ կեսին ամեն ինչ աստիճանաբար կսկսի բարելավվել, և շատ ավելի հեշտ կլինի կողմնորոշվել կատարվածում և որոշումներ կայացնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակները չափազանց շատ սուր կարձագանքեն ցանկացած մեկնաբանության և նույնիսկ չեզոք հայտարարությունների դեպքում կարող են կասկածել երկիմաստության կամ խարդավանքի համար: Հանգստացեք, դադարեք մութ սենյակում սև կատու փնտրել, մանավանդ, որ նա այնտեղ չէ: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ սպասում են շատ հետաքրքիր բաներ՝ շփումներ տարբեր մարդկանց հետ, հուզիչ ուղևորություններ: Մի խնդիր. եսասիրությունը սահմաններից դուրս կգա, և տպավորություն թողնելու ձեր ցանկությունը կարող է շրջվել ձեր դեմ: Եթե չեք ցանկանում փչացնել հարաբերությունները գործընկերների, ընկերների և սիրելիների հետ, մեղմացրեք ձեր մղումները, եղեք հետևողական, կազմակերպված, միշտ կատարեք խոստումները:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Խեցգետին

Հավանական են տարաձայնություններ ավագ սերնդի մարդկանց կամ ղեկավարների հետ: Ձեզ համար այժմ դժվար է համաձայնության գալ, լուծել աշխատանքային հարցեր: Շաբաթվա առաջին կեսը բավականին բուռն շրջան կստացվի: Ճամփորդությունները, հանդիպումները, շփումները դժվար թե ձեզ օգուտ կամ հաճույք պատճառեն: Բացի այդ, ընկերներն ու հարազատները փորձում են ակտիվորեն միջամտել ձեր կյանքին, և դուք կցանկանաք նրանցից պարսպապատվել հաստ պատով: Եվ դա ճիշտ է. ձեզ համար դժվար է կենտրոնանալ, ձեր մտքերը կարգի բերել: Խաղաղ հանգիստը, ցանկալի է՝ միայնության մեջ, ձեզ համար նույնքան անհրաժեշտ է, որքան օդը: Փորձեք վերականգնել ուժերն ու մտքի հանգստությունը, այդ դեպքում ամեն ինչ դյուրին կդառնա:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Առյուծ

Առյուծները համոզված են, որ կա միայն երկու կարծիք՝ իրենց սեփականը և սխալը: Զարմանալի չէ, որ այս մոտեցումը վանող է ձեր շրջապատի համար: Եղեք ավելի հանդուրժող, հակառակ դեպքում կկորցնեք ձեր բոլոր ընկերներին: Շաբաթվա առաջին կեսին ձեզ համար նախկինի նման դժվար կլինի շփվելը, թիմային աշխատանքը, ինչը բացասաբար կանդրադառնա ինչպես թիմում հարաբերությունների, այնպես էլ ձեր կարգավիճակի վրա: Փորձեք խուսափել հակամարտություններից, ինչպես նաև չմտածված գործողություններից, որոնք կհանգեցնեն զրոյական արդյունքների և ժամանակի վիթխարի կորստի: Հնարավորության դեպքում ժամանակ տրամադրեք, փորձեք վերականգնվել և հասկանալ ինքներդ ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Կույս

Ձեր նախաձեռնող և ձեռնարկատիրական ոգին, անշուշտ, կհանգեցնի մեծ արդյունքների: Այնուամենայնիվ, այժմ Կույսերը հակված են անտեսել գործընկերների խորհուրդներն ու կարծիքները, ուստի ռիսկի են դիմում մնալ առանց աջակցության: Շաբաթվա երկրորդ կեսին անելիքները շատ են, սակայն երբեմն՝ անարդյունք: Խնդիրն այն է, որ այս պահին դուք չեք տեսնում ձեր սեփական քթից այն կողմ, և, հետևաբար, ի վիճակի չեք համարժեք գնահատել ձեր և ուրիշների գործողություններն ու ընդհանուր իրավիճակը: Ամենակարևորը՝ մի կախվեք դժվարություններից և մի հուսահատվեք: Բաց թողնվածը հետ բերելու հնարավորություն կլինի: Պարզապես մի ներգրավվեք արկածների մեջ և մի՛ լսեք կասկածելի համբավ ունեցող քաղաքացիների խորհուրդները:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Կշեռք

Դուք հնարավորություն ունեք լավ գումար վաստակելու, մասնակցելու հետաքրքիր և խոստումնալից նախագծերի ու ստեղծելու նոր գործարար կապեր: Պարզապես մի կատարեք չմտածված գործողություններ. վերջնական որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք իրավասու մարդկանց հետ: Շաբաթվա երկրորդ կեսին հանգստի մասին միայն երազել կարող եք. ամեն ինչ փոխվում է լույսի արագությամբ, և ձեզ համար բավականին դժվար կլինի հարմարվել նոր հանգամանքներին: Բայց դուք փորձեք: Դա պահանջում է քաջություն, ռիսկ և նոր միտումներին տեղյակ լինելու ունակություն․ այդ դեպքում կմեծանա եկամուտը շատացնելու և բարձր վարձատրվող աշխատանք գտնելու հավանականությունը: Ծանոթները կարող են շատ գայթակղիչ, թերևս՝ ռիսկային առաջարկներ անել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Կարիճ

Այս շաբաթը նորացման, ստեղծագործական գործունեության և ինքնաիրացման ժամանակաշրջան է: Դուք կցանկանաք ազատվել ավելորդություններից, այն ամենից, ինչը խանգարում է զարգացմանը և առաջ շարժվելուն: Սա ճիշտ որոշում է. պարզապես ամբողջությամբ մի «հրաժարվեք հին աշխարհից»՝ վերլուծեք իրավիճակը և անսխալ եզրակացություններ արեք: Շաբաթվա առաջին կեսին ուրիշի ազդեցության տակ ընկնելու վտանգ կա, ինչը կհանգեցնի ավելորդ ծախսերի ու կորուստների: Փորձեք ապրել ձեր խելքով և կկարողանաք խուսափել խնդիրներից: Շաբաթվա երկրորդ կեսին կրկին կդառնաք ձեր սեփական ճակատագրի տերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Աղեղնավոր

Բավականին բարդ շրջան է սկսվում ձեզ համար: Կզգաք էներգիայի պակաս, ինչը կազդի ինչպես ձեր բարեկեցության, այնպես էլ աշխատունակության վրա: Փորձեք ավելի շատ հանգստանալ և ավելորդ խնդիրներ չունենալ: Խաբվելու կամ սեփական սխալների ու պատրանքների հետևանքներին բախվելու վտանգ կա: Շաբաթվա երկրորդ կեսին կցանկանաք թաքնվել ֆանտազիայի աշխարհում տիրող խնդիրներից: Բայց միևնույն ժամանակ, աշխատանքը և պատասխանատվությունը սիրելիների նկատմամբ թույլ չեն տալիս հանգստանալ, և դուք ձեր ձեռք և ոտքը կապված կզգաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Այծեղջյուր

Կյանքի ոչ ամենահաճելի հանգամանքները կստիպեն Այծեղջյուրներին վերանայել արժեքները, գտնել նոր հոգևոր կողմնորոշիչներ: Հեշտ չի լինի, բայց վերջում կհամոզվեք, որ ամեն ինչ լավագույնի համար է: Դուք դեռ փորձում եք գտնել ձեզ, վերանայել վաղեմի համոզմունքները, որոնք երկար տարիներ համարվում էին գերագույն ճշմարտություն: Միևնույն ժամանակ, չափազանց զգացմունքայնությունը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել այն, ինչ տեղի է ունենում և ձեր սեփական ուժերը, ուստի մի շտապեք վերջնական եզրակացություններ անել: Ձեզ նախընտրելի է միայնակ լինելը, հատկապես՝ շաբաթվա առաջին կեսին:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Ջրհոս

Շաբաթը բավականին հագեցած կլինի: Շատ շփումներ, ծանոթություններ հետաքրքիր մարդկանց, նոր աշխատանքի և ստեղծագործ գործընկերների հետ: Այս շրջանը շատ հաջող կլինի, եթե չծանրանաք ձեր սեփական համոզմունքների վրա. դուք պետք է նաև հաշվի առնեք ուրիշների կարծիքը: Փորձեք ազատվել կասկածամտությունից և չափազանց զգուշավորությունից. հավատացեք՝ դուք պատճառ չունեք չվստահելու ձեր ընտանիքին և գործընկերներին: Եվ մի շտապեք. փոփոխությունները, որոնք ձեզ անհրաժեշտ են թվում, իրականում ժամանակավրեպ են, ուստի թող ամեն ինչ շարունակվի սովորականի նման:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը․ Ձկներ

Գրեթե ամբողջ շաբաթ ձեզ համար դժվար կլինի լողալ հոսանքին հակառակ, դիմակայել հանգամանքներին, որոնք հաճախ ձեր օգտին չեն: Եվ, այնուամենայնիվ, պետք է փորձել: Սկսեք ինքներդ ձեզանից. ազատվեք պատրանքներից և կարծրատիպերից, որոնք ձեզ դանդաղեցնում են և խանգարում գործընկերների հետ ներդաշնակ հարաբերություններ հաստատելուն: Հավանական են ֆինանսական խնդիրներ. խուսափեք ավելորդ ծախսերից, բայց մի փորձեք շտկել իրավիճակը անմիջապես, միևնույն է՝ օգուտ չի տա: Մի տրվեք ձեր սեփական վախերին, բայց զգուշացեք խաբեությունից: Լավ է, եթե մոտակայքում լինի մի մարդ, ով կարող է ձեզ օգտակար խորհուրդներ տալ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7434 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 29-ից հուլիսի 5-ը 2026 թ․

29.06.2026
Այս անգամ Մերկուրին հենց երկուշաբթիից սկսում է իր հետադարձ ցիկլը՝ ապահովելով, որ բոլորն անմիջապես զգան դրա բացասական ազդեցությունը: Սակայն, չնայած հետադարձ շարժման ջանքերին, կենդանակերպի շատ նշաններ այս շաբաթ հաջողություն կունենան:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2026 09:31
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26
Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։ 
29-06-2026 09:22
Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24
Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44
42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 472 անգամ
25.06.2026
Դիտվել է 307 անգամ
26.06.2026
Դիտվել է 273 անգամ
27.06.2026
Դիտվել է 235 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster