Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նորաձև են հյուսված պայուսակները. և սա ամառային սեզոնի միտումը չէ միայն

18.08.2021

Համաճարակը մեզ ստիպեց կոտրել այն կարծրատիպը, որ տնային հագուստը կարելի է կրել միայն տանը: Բայց նորաձևության հետևորդները դրա վրա կանգ չառան, և այժմ չեղարկում են թրենդների սեզոնայնությունը: Ամառային հագուստը և աքսեսուարները ոչ միայն ջերմության և լողափի համար են: Եվ այս նոր թրենդը դրա վառ ապացուցն է:

Խոսքը հյուսված պայուսակների մասին է. դրանք հայտնի դարձան սեզոնի սկզբին, երբ արդեն սկսեցինք հաղթահարել ամառային անհոգության կարոտը, կարողացանք վայելել ջերմությունը և սկսեցինք դուրս գալ ծովափնյա արձակուրդի:

Եվ չարժե կարծել, որ հյուսված և տրիկոտաժե պայուսակներով քաղաք դուրս գալով տարօրինակ տեսք կունենաք: Այժմ ոճաբանները խորհուրդ են տալիս այդ աքսեսուարը օգտագործել ոչ միայն լողափնյա արտաքին տեսքի համար, այլև առօրյա կյանքում: Հյուսած պայուսակները հիանալի կերպով կհամալրեն կերպարը քեժուալ, բոհո կամ սաֆարի ոճով:

600x400

600x400

Այս սեզոնում դիզայներները ներկայացրեցին պայուսակների լայն տեսականի. դրանց մի մասը հյուսված էին մաքրամե ոճով, մյուսները, կարծես, հելունով էին գործված, իսկ երրորդները՝ ծղոտից, թղթից էին։ Բայց այս տեսակի ձեռքի պայուսակի ամենատարածված նյութերը ռաթթան և ռաֆիան են: Ռաթթանը լավ է պահում իր ձևը, բայց այն բավականին ծանր նյութ է, իսկ ահա ռաֆիան ավելի մեղմ է, ճկուն ու թեթև:

600x400

600x400

Հյուսված պայուսակներ կարելի է գտնել նաև այնպիսի շքեղ ապրանքանիշերի մոտ, ինչպիսիք են Fendi-ն, Prada-ն, Jacquemus-ը, Burberry-ն, Etro-ն, Rubeus Milano-ն և ավելի մատչելի ապրանքանիշեր, ինչպիսիք են Mango-ն, Zara-ն, COS-ը:

600x400

600x400

600x400

Նրանց համար, ովքեր սիրում են հյուսել, այս թրենդը հիանալի հնարավորություն է իրենց տաղանդը ի ցույց դնելու համար, քանի որ ձեռքի նման պայուսակն ամենևին էլ դժվար չէ ինքնուրույն ստանալ, եթե մի փոքր ժամանակ և համբերություն հատկացնեք: Դե, կամ էլ տատիկին հաճույք պատճառեք՝ պատվիրելով նրան:

600x400

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1954 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 463 անգամ
18.04.2024
Դիտվել է 233 անգամ
19.04.2024
Դիտվել է 180 անգամ
23.04.2024
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster