Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Մատչելի մթերքներ, որոնք պարունակում են առավելագույն սպիտակուց

06.08.2021

Պաշտոնական ուղեցույցների համաձայն՝ մեծահասակներին օրական 2000 կալորիա օգտագործելու համար անհրաժեշտ սպիտակուցի քանակը կազմում է մոտ 50 գրամ: Կալորիաների և սպիտակուցների պահանջները տարբեր են՝ կախված տարիքից, քաշից, հասակից, սեռից և ակտիվության մակարդակից:

Սպիտակուցի հիմնական դերը մարմնի մկանների և հյուսվածքների աճն է: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այն կարող է օգնել վերահսկել մարմնի քաշը, քանի որ սպիտակուցային սնունդ ուտելիս ավելի արագ եք ձեզ կուշտ զգում: Այնպես որ, եթե ցանկանում եք մնալ բարեկազմ՝ առանց մկանային զանգվածը կորցնելու, ստորև ներկայացված ցանկից օգտագործեք ցածր յուղայնությամբ, սպիտակուցներով հարուստ մթերքները: Ընտրել ենք առավել մատչելիները, որոնք հեշտորեն կարելի է գտնել խանութներում:

Սպիտակ ձուկ

Սպիտակ ձկների ճնշող մեծամասնությունը յուղոտ չեն. դրանք սպիտակուցի հիանալի աղբյուր են: 100 գրամ եփած ձուկը պարունակում է 3 գրամից պակաս ճարպ, մոտ 20-25 գրամ սպիտակուց և 85-130 կալորիա:

Խեկը, ձողաձուկը, տափակաձուկը, կալիբուտը՝ սրանք ոչ յուղոտ ձկներ են։  Ձեր սննդակարգին ավելի շատ ձուկ ավելացրեք։ Ցավոք, սպիտակ ձկները սովորաբար պարունակում են միայն 10-25% օմեգա-3 ճարպեր, ուստի արժե ուտել երկու տեսակի ձուկ: Եթե գնել եք ցառեցված վիճակում, ապա առավոտյան դնելով սառնարան՝ դանդաղ հալեցման համար, ճաշի ժամին այն պատրաստ կլինի եփելու:

Սպիտակ միս

600x400

100 գրամ եփած հավի կամ հնդկահավի միսը պարունակում է մոտ 30 գրամ սպիտակուց: Եթե մենք ընտրենք մաշկով թռչուն, ապա 100 գրամ չափաբաժինը պարունակում է 200 կալորիա և 8 գրամ ճարպ, մինչդեռ նույն քանակությունն առանց մաշկի պարունակում է 165 կալորիա և ընդամենը 3,5 գրամ ճարպ:

Խորհուրդ է տրվում թռչնամիսը պատրաստել մաշկով, այնուհետև հեռացնել այն: Այդպես պահպանվում է նույնքան ճարպ ու կալորիա, որքան առանց մաշկի պատրաստելիս: Հարկ է նշել, որ մաշկով եփած հավն ու հնդկահավը չոր չեն լինում, ուստի արժե փորձել պատրաստման այս մեթոդը:

Հավի ձու և չոր սպիտակուց

600x400

Ձուն կարելի է ուտել ամբողջությամբ, բայց եթե ցանկանում եք ավելի թեթև բան ընդունել, ապա լավագույն այլընտրանքը հավի ձվի սպիտակուցն է: Մեկ մեծ ձվի սպիտակուցը պարունակում է 16 կալորիա, ինչը ամբողջական ձվի կալորիականության քառորդից էլ պակաս է: Բացի այդ, այն պարունակում է 0,5 գրամից պակաս ճարպ, բայց 3 գրամ սպիտակուց, որն ամբողջ ձվի սպիտակուցի գրեթե կեսն է: Թարմ բանջարեղենով ձվի սպիտակուցով ձվածեղը, անշուշտ, ցածր յուղայնությամբ և բարձր սպիտակուցային ուտեստ է:

Բացի այդ, խանութներում կարելի է գտնել ձվի սպիտակուցի փոշի՝ քիչ հավելումներով կամ առանց դրանց: Այս մթերքները պաստերիզացված են, ուստի դրանք եփելու կարիք չունեն: Ձվի փոշին կարելի է օգտագործել որպես սմուզիների և կոկտելների հավելում, և, նույնիսկ, սպիտակուցային թխվածքում: Պարզապես այն խառնեք ջրի հետ: Իհարկե, սա ընդամենը մեկ այլընտրանք է հանրաճանաչ պրոտեինային հավելումներին:

Ոսպ, ոլոռ և լոբի

600x400

Չոր լոբին, ոլոռը, ոսպը լոբազգիների ենթախումբ են: Եփած վիճակում դրանց 1/2 բաժակը (100 գրամ) միջինը պարունակում է 8 գրամ սպիտակուց: Արժե նշել լոբազգիների մեկ այլ առավելություն ևս. լինելով ցածր յուղայնությամբ և բարձր սպիտակուցներով սնունդ, դրանք նաև հարուստ են մանրաթելերով:

Այսպիսով, առանց զգալի ծախսերի հնարավոր է ընդունել սպիտակուցի անհրաժեշտ քանակությունը: Սննդակարգի ընդամենը փոքր փոփոխությունները թույլ կտան ձեր մարմնին ավելի լավ վերականգնվել և ազատվել ավելորդ քաշից:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7323 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 677 անգամ
14.08.2026
Դիտվել է 365 անգամ
15.08.2026
Դիտվել է 363 անգամ
18.08.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster