Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ո՞վ է ավելի արագ քնում սեքսից հետո՝ տղամարդիկ, թե կանայք

27.07.2021

Էվոլյուցիոներների զարմանալի հայտնագործությունը, կոտրում է սովորական կարծրատիպերը։

Նյու Յորքի Օլբանի նահանգի համալսարանի էվոլյուցիոն հոգեբանների ուսումնասիրությունը, որը տպագրվել է Evolutionary Behavioral Sciences ամսագրում, ցույց է տվել, որ հակառակ տարածված համոզմունքի, կանայք սեքսից հետո ավելի հաճախ և արագ են քնում, քան տղամարդիկ: Դա պայմանավորված է նրանով, որ սեռական հարաբերությունից հետո քնելը մեծացնում է բեղմնավորման հնարավորությունները:

Այն փաստը, որ սեքսը բնական քնահաբեր է, իսկ սեռական կապը վերջում տրամադրում է երկար ժամանակ հանգստանալու, վաղուց հայտնի է, բայց մինչ վերջերս գիտնականները պատշաճ ուշադրություն չէին դարձնում այդ ազդեցությանը: Վերջապես, ուսումնասիրությունների արդյունքները հանգեցրել են հետևյալ հայտնագործությանը. «Մենք պարզել ենք, որ կանայք ավելի հաճախ, քան տղամարդիկ, սեռական հարաբերությունից հետո քնում են, ընդ որում՝ օրգազմը սրում է քնելու ցանկությունը երկու սեռերի մոտ էլ», - ասում են հետազոտության հեղինակները:

Գիտնականների հայտնագործությունը, պարզվում է, հիմնված է էվոլյուցիոն տրամաբանության վրա: Ըստ տեսության, երկու վերջույթների վրա քայլելու կարողությունը մարդիկ ձեռք են բերել որպես միջավայրի հետ օպտիմալ փոխազդեցության միջոց: Ուղղահայաց դիրքը որոշակի կողմնակի ազդեցություններ է բերել, որոնցից մեկն այն է, որ կանանց վերարտադրողական համակարգը մշտապես հակադրվում է ձգողականությանը, ինչը չի նպաստում սեռական հարաբերությունից հետո սերմնաբջիջների պահպանմանը և, որպես արդյունք, նվազագույնի է հասցնում բեղմնավորման հնարավորությունները:

Միսիոներական դիրքը տարբեր մշակույթներում դարձել է բեղմնավորման խնդիրը հաղթահարելու ունիվերսալ միջոց, իսկ վերջերս կատարված հետազոտությունները մատնանշում են այն մեխանիզմը, որով բնությունը մարդկությանը խթանում է վերարտադրվելուն: Անհավանական է թվում, բայց գիտնականները կարծում են, որ էվոլյուցիան սերմնահեղուկը օժտել է հանգստացնող հատկություններով: Սերմնաժայթքման մեջ թաքնված հիպնոզացնող ազդեցությունն է, որ կանանց դրդում է մնալ պառկած դիրքում և, ի վերջո, քնել՝ վերարտադրողական տրակտում ավելի շատ սերմնաբջիջներ պահպանելու համար՝ մեծացնելով բեղմնավորման հավանականությունը:

600x400

Հետազոտության կազմակերպիչները հավաքագրել են երկու սեռերի 316 հարցվողների, բացառելով նրանց, ովքեր խոստովանել են, որ նախընտրում են սիրով զբաղվել ցերեկային ժամերին, քանի որ ծրագրի նպատակն էր ուսումնասիրել ստանդարտ կենսաբանական ռիթմով քնելու միտումը: Մասնակիցներին առաջարկվել է լրացնել երեք բաժնով ծավալուն հարցաթերթիկ՝ հակաբեղմնավորիչների օգտագործման, հարաբերությունների կարգավիճակի, սեքի և ձեռնաշարժության նախասիրությունների վերաբերյալ հարցերով: Որոշիչ նշանակություն ուներ երեք հարց.

1. Ո՞վ է սեռական ակտից հետո ավելի շուտ քնում, դուք, թե զուգընկերը:

2. Որքա՞ն հաճախ եք սեռական հարաբերության ընթացքում / դրանից հետո օրգազմ ունենալով քնում:

3. Որքա՞ն հաճախ եք քնում սեքսից հետո՝ առանց օրգազմի:

Պարզվել է, ինչը միանգամայն կանխատեսելի էր, որ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք օրգազմ զգալուց հետո ավելի արագ են քնում: Այնուամենայնիվ, օրգազմով կամ առանց դրա, կանայք ավելի շատ են սեքսից հետո քնկոտության զգացողության մասին հայտնել, քան տղամարդիկ: Գիտնականների վարկածը հաստատվեց այն փաստով, որ ձեռնաշարժության հանգստացնող հատկությունների մեջ գենդերային տարբերություններ չկան. ինքնաբավարարվելուց հետո քնելու ցանկությունն արտահայտվում է նույն կերպ երկու սեռերի մոտ էլ: Մյուս կողմից, երբ խոսքը սեռական ակտի մասին էր (որին հաջորդում է սերմնաժայթքումը), կանայք նշում էին քնելու ավելի մեծ հավանականության մասին: Հետազոտողների կարծիքով, սա լրջորեն ամրապնդում է այն փաստարկը, որ սերմը հանգստացնող հատկություն ունի:

600x400

Բացի այդ, հետազոտությունը վերահաստատել է բնական անհավասարությունները սեռական հաճույքի բաշխման հարցում: «Որքա՞ն հաճախ եք օրգազմ ունենում սեռական հարաբերության ընթացքում» հարցին տղամարդկանց 50% -ը և կանանց միայն 4% -ն է պատասխանել են «միշտ»: Հարցման մասնակից կանանց 49% -ը հայտնել է, որ օրգազմ ունենում են սեռական հարաբերությունների կեսից պակասի դեպքում, ինչը, ի վերջո, պարզվել է, որ հարցվածների շրջանում ամենատարածված արձագանքն է:

Ինչ վերաբերում է ձեռնաշարժությանը, ապա նույնպես ոչ մի նոր բան չի հայտնաբերվել. տղամարդիկ դա ավելի հաճախ են անում, քան կանայք․ հարցման մասնակիցների 9%-ը նշել է, որ շաբաթն առանց ինքնաբավարարման ոչինչ է, առօրյա կյանքի խնդիր է, մինչդեռ 4% -ը հաստատել է, որ շաբաթվա ընթացքում ավելի քան 10 անգամ ձեռնաշարժություն է անում: Ինչ վերաբերում է կանանց, ապա 45%-ը նշել է, որ շաբաթն առանց ինքնաբավարարման սովորական բան է, 44% -ը շաբաթական 1-2 անգամ ձեռնաշարժություն է անում, 10% -ը՝ 3-5 անգամ և 1%-ից պակասը՝ 6-9 անգամ: Ըստ ամենայնի, տղամարդիկ վստահորեն առաջատարն են ինքնաբավարարման հարցում, և նրանք, ովքեր քնի խնդիրներ ունեն ու անձամբ համոզված են ձեռնաշարժության հանգստացնող հատկություններում, կարող են հետևել նրանց:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1531 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենատարածված սխալները, որոնք կանայք թույլ են տալիս տղամարդկանց հետ շփվելիս

08.10.2021
Տղամարդու և կնոջ հարաբերությունները բարդ հոգեբանական խաղ են, որը կամ ավարտվում է հարսանիքով, կամ բաժանմամբ ու սկանդալներով:

Պատրաստվում ենք առաջին ժամադրությանը

22.09.2021
Մի ակնկալեք, որ Ձեզ կհաջողվի չհուզվել: Առաջին ժամադրությանը իսկապես պետք է լավ պատրաստվել. այն մեծ նշանակություն ունի Ձեր հետագա հարաբերություններում:

Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել. նախանշաններ

08.09.2021
Ինչպե՞ս հասկանալ' պատրաստվո՞ւմ է արդյոք նա ամուսնության առաջարկություն անել: Ահա առնվազն 9 նախանշան, որ հուշում են՝ ձեր ընկերը բարոյապես պատրաստ է ամուսնության:

Ո՞վ է ավելի արագ քնում սեքսից հետո՝ տղամարդիկ, թե կանայք

27.07.2021
Էվոլյուցիոներների զարմանալի հայտնագործությունը, կոտրում է սովորական կարծրատիպերը։

Սեքսը և շոգը. ինչպես սիրով զբաղվել տապին

14.07.2021
Դրսի եղանակը կարող է լրջորեն ազդել ինտիմ հարաբերությունների վրա՝ սկսած պարզ անհարմարավետությունից մինչև առողջական լուրջ խնդիրներ:

Արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ տղամարդն արդեն սիրահարվել է

17.06.2021
Կանանց համար միշտ չէ, որ պարզ է, թե երբ է տղամարդը սիրահարվել է: Բայց արտահայտությունները կարող են նրան մատնել․ չէ՞ որ մենք տարբեր կերպ ենք շփվում նրանց հետ, ում սիրում ենք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-10-2021 11:25
Հոկտեմբերի 13 -ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական կանանց ֆորումը: Միջոցառումը տեղի է ունենում երեք տարին մեկ, որտեղ քննարկվում են կանանց դերը ժամանակակից աշխարհում և գլոբալ խնդիրներում: Երեկ նիստի մոդերատորն է եղել Վլադիմիր Պուտինի 36-ամյա  դուստրը՝ Մարիա Վորոնցովան, քննարկվել է «ԴՆԹ-ի ուսումնասիրությունը որպես ինքնաճանաչման միջոց» թեման: 
15-10-2021 10:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։ Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։
15-10-2021 10:33
Ճարպակալում ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է սպորտով զբաղվելը, եւ դա ամենեւին էլ քաշի կորստի համար չէ. վարժությունները նրանց համար ինքնին օգտակար են: Ճարպակալում ունեցող մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարում, կարող են 30%-ով կամ ավելի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը, եթե սկսեն վարժություններ անել:
15-10-2021 10:23
Մարդուն օրական անհրաժեշտ կալորիականությունը պետք է հաշվարկել՝ հաշվի առնելով նրա քաշը. խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մեկ կիլոգրամ քաշի համար սպառել 25-30 կիլոկալորիա:
15-10-2021 07:18
Շուրջ 3 միլիարդ մարդ, այսինքն՝ երկրի ամբողջ բնակչության մոտ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

LADYNEWS TV
50-ամյա Քրիստինա Օրբակայտեն ներկայացրել է տեսահոլովակ իր նոր ՝ «Երազանք երազում» երգի հիման վրա: Տեսահոլովակում նկարահանվել է նաև նրա իննամյա դուստրը՝ Կլաուդիան, որին Օրբակայտեն լույս աշխարհ է բերել Միխայիլ Զեմցովի հետ ամուսնության ժամանակ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.10.2021
Դիտվել է 1688 անգամ
14.10.2021
Դիտվել է 1055 անգամ
12.10.2021
Դիտվել է 449 անգամ
13.10.2021
Դիտվել է 341 անգամ
15.10.2021
Դիտվել է 341 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster