Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 21-27-ը 2021 թ

21.06.2021

Հունիսի 21-23-ն աճող լուսին է: Կարևոր որոշումներն ընդունվում են հենց հիմա: Հատկապես ընտանեկան հարաբերությունների և աշխատանքային հարցերի հետ կապված: Այս ոլորտներում չի կարելի սխալվել:

Հունիսի 24-ին լիալուսին է: Կարևորը՝ կտրուկ քայլել չանելն է: Ոչ մի անհապաղ որոշում և հուզական պոռթկում: Արգելակեք ինքներդ ձեզ ամեն անգամ, երբ ցանկություն առաջանա ինչ-որ բան անել պահի ազդեցության տակ: Նման քայլերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

Հունիսի 25-27-ը նվազող լուսին է: Այս շրջանում կարևոր է, որ ձեռքերը ինչ-որ բանով զբաղված լինեն: Կազմակերպեք տան ընդհանուր մաքրում, վերանորոգում, վերադասավորում: Այս ժամանակահատվածում ամբողջ էներգիան պետք է ներդրվի տան և ընտանիքի մեջ: Ընդ ուրում՝ ավելի լավ է ամեն ինչ անել առանց օգնականների՝ ինքնուրույն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 21-27-ը. Խոյ

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Բայց ավելորդ ցրվածությունն ու մոռացկոտությունը կարող են փոքր թյուրիմացությունների պատճառ դառնալ: Ուստի մի ապավինեք հիշողության վրա. գրեք բոլոր կարևոր հանդիպումների ամսաթվերը և ժամանակը, նախապես կազմեք անհրաժեշտ գնումների ցուցակ: Առանց հարցնելու մի ներխուժեք այլ մարդկանց գործերի մեջ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 21-27-ը. Ցուլ

Ձեր կյանքում կհայտնվի անվիճելի հեղինակություն, որի կարծիքը հաստատ արժե լսել: Հնարավոր է ՝ աշխատանքում առաջխաղացում ունենաք: Անպայման նշեք այդ իրադարձությունը: Այնուամենայնիվ, սիրային ոլորտում կարող են առաջանալ նաև թյուրիմացություններ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 21-27-ը. Երկվորյակ

Կարող է կորցնեք չափի զգացողությունը, հատկապես՝ սննդի հարցում: Հետևեք ձեր սննդակարգին: Մեծ է ինչ-որ սխալ բան ուտելու ռիսկը: Նման միտումներ կարող են ի հայտ գալ նաև գնումների ժամանակ: Հետաձգեք հագուստի և կոշիկի մեծ և թանկ գնումները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 21-27-ը. Խեցգետին

Սպասվում են բազմաթիվ գործնական հանդիպումներ: Նախքան ինչ-որ բանի հետ համաձայնվելը, սթափ գնահատեք սեփական հնարավորությունները: Կենցաղային խնդիրներից չեք խուսափի: Ընտանիքի անդամներն անընդհատ ինչ-որ բանից դժգոհ կլինեն: Խորը շունչ քաշեք, շուտով գործերը լավանալու են:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 21-27-ը. Առյուծ

Ձեր աշխատանքից հիմա շատ բողոքներ կլինեն: Մի վիճեք, այլ ուղղեք սխալները: Խիստ մի եղեք ձեր հարազատների և ընկերների նկատմամբ. նրանք այժմ հատկապես խոցելի են: Հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք բնության գրկում: Սա անհրաժեշտ է ինչպես առողջության, այնպես էլ տրամադրության համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 21-27-ը. Կույս

Պատրաստ եղեք տհաճ շփումների: Աստղերը խորհուրդ են տալիս կարճատև արձակուրդ վերցնել, առնվազն 2-3 օր, վերականգնել ուժերը: Ուղղակի ավելի լավ է հիմա միայնակ հանգստանալ: Ցանկալի է նույնիսկ սիրելի երեխաներին և ամուսնուն մի կողմ թողնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 21-27-ը. Կշեռք

Ընկերների հետ հանդիպումները գլխավորն է, որը կփրկի ձեզ այս ժամանակահատվածում: Հակառակ դեպքում ամեն ինչ որոշակիորեն կբարդանա: Առողջությունը կարող է սկսել տեղի տալ, աշխատանքում բոլոր հարվածները կընկնեն ձեր վրա, իսկ սիրելիի հետ հարաբերություններում դադար կլինի: Եղեք ուժեղ՝ այդ ամենը հաղթահարելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 21-27-ը. Կարիճ

Ավելի լավ է հիմա միայնակ չաշխատեք: Շաբաթվա կեսին հնարավոր են անսպասելի շահույթներ: Գումար վատնելու գայթակղությունը մեծ կլինի, բայց դուք ձեռնպահ մնացեք դրանից: Գումարը խնայեք ավելի կարևոր բաների համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 21-27-ը. Աղեղնավոր

Մի կտրվեք թիմից և դրա անմիջական խնդիրներից: Մոտ ապագայում դուք խաղալու եք խաղաղարարի դեր ստանձնել: Մեկ, բայց ճշգրիտ ընտրված բառով կկարողանաք լուծել գործընկերների երկարատև հակամարտությունը և կարգավորել աշխատանքային մթնոլորտը: Շաբաթվա վերջին սպասվում է կանխիկ շահույթ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 21-27-ը. Այծեղջյուր

Դժվար օրեր են սպասվում այն ամենում, ինչը կապված է հարաբերությունների և տարբեր համաձայնագրերի հետ: Ամենից շատ խնդիրները կգան գործընկերներից և սիրելիներից: Հնարավոր է, որ սխալների և ոչ ճշգրիտ հաշվարկների բոլոր հարվածները կոտրվեն ձեր գլխին: Աստղերը խորհուրդ են տալիս համբերատար լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 21-27-ը. Ջրհոս

Աստղերը խորհուրդ չեն տալիս ապագայի ծրագրեր կազմել: Հիմա ցանելու ժամանակը չէ: Փոխարենը կարող եք իրականացնել ցանկացած գործարք՝ կապված անշարժ գույքի հետ: Նախկինում նախատեսված ուղևորություններն ու ճանապարհորդությունները խոստանում են հաջող լինել: Հետաքրքիր ժամանցի համար ձեր հետ վերցրեք ընկերներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 21-27-ը․ Ձկներ

Լավ է գոնե մեկ շաբաթ արձակուրդ վերցնել: Եթե դա հնարավոր չէ, ձեր ծանրաբեռնվածությունը հասցրեք նվազագույնի: Գիտակցաբար հեռու մնացեք անարդյունավետ և տհաճ շփումներից: Շրջապատվեք դրական մարդկանցով, լավատեսորեն տրամադրվեք և ոչ մի վատ բանի մասին մի մտածեք:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Դիտվել է 7036 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1198 անգամ
06.05.2026
Դիտվել է 457 անգամ
07.05.2026
Դիտվել է 406 անգամ
08.05.2026
Դիտվել է 353 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster