Նորաձև են մինի-շորտերը, որոնք հիշեցնում են տղամարդու վարտիք
02.06.2021
Ժամանակակից նորաձևությունից վրդովվելու ևս մեկ պատճառ է հայտնվել նրանց համար, ովքեր այն փնտրում են: Այս ամառը խոստանում է թեժ լինել, և եթե ոչ եղանակի, ապա կարճ զգեստների պատճառով, որը նոր սեզոնում թրենդային կլինի:
Եվ քանի որ կիսավարտիքներ ընտրելու ժամանակն է, անդրադառնանք ամենանորաձև նորույթին:
Մոտ հինգ տարի առաջ նորաձևության սիրահարները պաշտում էին ջինսե կարճ տաբատները, իսկ անցյալ տարի բոլորը հագնում էին տղամարդկային բերմուդյան շորտեր: Բայց մեկուսացման և հեռավար աշխատանքի ռեժիմն իրենց հետքն են թողել նաև նորաձևության մեջ. այս ամառ հագնելու ենք թեթև կտորից կարված կարճ շորտեր (օրինակ՝ բամբակից):


Դիզայներների և նորաձեւություն թելադրողների թեթեւ ձեռքով տնային շորտերը, որոնք առկա են գրեթե յուրաքանչյուր զգեստապահարանում, դուրս են բերվել փողոց: Եվ եթե մտածում եք, թե ինչպես հարմարավետություն ավելացնել ձեր կերպարին, երբ բավականին շոգ է, ապա լուծում կա:



Երկարության, ձևվածքի և կտորի պատճառով դրանց համացանցում արդեն անվանել են «տան տղամարդ» կամ «բռնցքամարտիկներ»՝ աղջիկների համար (խոստովանենք, որ իսկապես նմանություն կա):


Նման մինի-շորտերով կարող եք ոչ միայն թեթև կերպար ունենալ՝ վերնաշապիկով կամ շապիկով։ Քաղաքային տարրեր ավելացնելու համար դրանք հագեք մեծ չափսի վերնաշապիկներով, իսկ եթե ցանկանում եք զարմացնել, ապա կերպարին ավելացրեք երկարավուն բաճկոն:



Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 4893 անգամ
Читать на русском
|