Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 31-ից հունիսի 6-ը 2021 թ

31.05.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը. Խոյ

Լսեք ձեր ինտուիցիային և հետևեք ներքին ձայնին: Այս դժվար պահին դրանք ձեզ թույլ չեն տա սխալվել: Հաճելի ժամանակ է սպասվում սիրահարվածներին: Ժամադրությունները, ռոմանտիկ ուղևորությունները և անակնկալները երաշխավորված են: Հանգստյան օրերը նվիրեք ինքներդ ձեզ՝ այցելեք գեղեցկության սրահ, հանգստացեք, գնումներ կատարեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը. Ցուլ

Փող կստանաք այնտեղից, որտեղից չէիք սպասում: Դրանք ծախսեք խելամտորեն: Գլխավորը՝ անպատասխանատու մարդկանց պարտք չտաք: Աշխատավայրում դասավորեք թղթերը. վերջին շրջանում շատ բան է կուտակվել: Լարեք լսողությունը. ձեր գործընկերներից շատ հետաքրքիր բաներ կիմանաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը. Երկվորյակ

Ձեր շրջապատի որոշ մարդկանց հետ կապված չափից շատ հարցեր կառաջանան: Հիմա ոչ ոքի մի վստահեք, ավելի լավ է ապահովագրվել: Նախընտրելի է լուրջ նախագծեր դեռ չսկսել: Իսկ տան գործերով կարող եք և պետք է զբաղվեք: Մտածեք թեթև վերանորոգման մասին՝ այն չի խանգարի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը. Խեցգետին

Մանրուքներն այնքան էլ անկարևոր չեն լինի։ Հնարավոր է՝ հակամարտություն առաջանա ընկերների հետ, բայց ճշմարտությունը ձեր կողմն է: Ժամանակահատվածը բարենպաստ է ֆիզիկական ծանրաբեռնվածության և դիետաների համար: Ձեզնից շատ ջանք չի պահանջվի, բայց արդյունքը խոստանում է ցնցող լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը. Առյուծ

Ֆինանսական ներդրումներ կատարեք միայն մտերիմների հետ խորհրդակցելուց հետո: Բայց անձնական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացրեք ինքնուրույն: Ցանկանո՞ւմ եք հանգստություն հարաբերություններում: Հոգ տարեք ձեր սեփական հետաքրքրությունների և նախասիրությունների մասին՝ սերը հետին պլան մղելով:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը. Կույս

Եթե հիմա ինչ-որ գործեր եք պատրաստվում անել, ապա միայն հաճելի: Պարտադիրները կարող եք հետաձգել մինչ հունիսի երկրորդ կեսը: Աշխատավայրում ձեզ կարող են ճնշել: Մարդկանց հասկացրեք, թե ինչպես կարելի է ձեզ հետ վարվել, և ինչպես՝ ոչ: Մի վախեցեք ատամներ ցույց տալուց:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը. Կշեռք

Աշխատավայրում ղեկավարությունը պահանջկոտ կլինի ձեր նկատմամբ, բայց ձեր քրտնաջան աշխատանքը կփոխի նրանց մոտեցումը: Ավելի լավ է հիմա ամառանոցում ոչ թե աշխատել, այլ հանգստանալ՝ ուժ կուտակելու համար: Ավելի խիստ եղեք երեխաների հետ, այլապես նրանք կնստեն ձեր պարանոցին: Բայց նրանց հետ պետք չէ վիճել, չեզոքություն պահպանեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը. Կարիճ

Ցանկացած նոր ծանոթություն ձեզ համար հիմա բարենպաստ է՝ լինի դա գործնական, թե ռոմանտիկ: Շփվեք որքան հնարավոր է. միայն այս ճանապարհով կհաղթահարեք ունայնությունը, որը կարող է այցելել այս ժամանակահատվածում: Եթե պատրատվում եք տանը ինչ-որ բան վերանորոգել, ապա փորձեք դա անել մինչև շաբաթվա վերջը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը. Աղեղնավոր

Իսկ ինչո՞ւ սիրավեպ չսկսեք։ Դրա համար հարմար ժամանակն է։ Ճիշտ է, փաստ չէ, որ այն երկարաժամկետ կլինի: Այս շրջանում փողը կարող է սուղ լինել, բայց ոչ ծայրաստիճան: Ուղղակի շատ մի ծախսեք: Ավագ սերունդը կարող է օգնություն խնդրել. չմերժեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը. Այծեղջյուր

Զգոն եղեք, որպեսզի բաց չթողնեք այն հնարավորությունը, որը սպասվում է: Այս հանգստյան օրերին լավ տրամադրություն կունենաք, այնպես որ անպայման կիսվեք դրանով ձեր սիրելիների հետ: Հնարավորինս շատ քայլեք և մաքուր օդ շնչեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը. Ջրհոս

Բոլոր գործերում ձեզ խութեր են սպասվում: Պատրաստ եղեք ցանկացած արդյունքի և անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք: Միայնակները կարող են հանդիպել ոչ ազնիվ մարդու հետ։ Նախքան սիրային կամ գործնական հարաբերություններ սկսելը կշռադատեք բոլոր կողմ և դեմ փաստարկները:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը․ Ձկներ

Աշխատավայրում կփայլատակեք: Նախագիծը, որի վրա աշխատում եք, հաջող կլինի: Այս ժամանակը օգտագործեք ձեզ ճանաչելի դարձնելու համար: Մեքենա վարել սիրողներին խորհուրդ է տրվում զգույշ լինել: Սա վերաբերում է նաև սպորտով զբաղվողներին. այս նշանի ներկայացուցիչների համար ժամանակահատվածը չափազանց տրավմատիկ է:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7456 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1197 անգամ
06.05.2026
Դիտվել է 457 անգամ
07.05.2026
Դիտվել է 406 անգամ
08.05.2026
Դիտվել է 352 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster