Բրիտանական Betterbathrooms.com կայքի հետազոտողները զարմանալի ուսումնասիրություն են կատարել: Նրանք փորձել են որոշել շաբաթվա այն օրը և ժամը, թե ե՞րբ են զույգերը սկսում վիճել: 3000 մեծահասակների շրջանում կատարված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ դա տեղի է ունենում հինգշաբթի երեկոյան, ավելի ճիշտ՝ ժամը 18-20-ի հատվածում:
Ըստ ամենայնի, նկատի է առնվում այն ժամանակահատվածը, երբ երկու զուգընկերներն աշխատանքից տուն են գալիս:
Այդ ուսումնասիրության արդյունքները պարզել են նաև վիճաբանությունների ամենատարածված պատճառը: Նշվում է, որ միջին հաշվով մանր վեճերը տեղի են ունենում տարեկան 312 անգամ: Այս գրեթե ամենօրյա կռիվներն առավել հաճախ ծագում են զուգընկերներից մեկի վատ սովորության պատճառով, որը զայրացնում է մյուսին. թաց սրբիչը՝ մահճակալի վրա, թափթված գուլպաները, կեղտոտ սպասքը լվացարանում, չպատրաստված կամ վատ պատրաստված ընթրիքը, անկողնում հայտնված փշրանքները կամ չանջատված լույսերը:
Այս դիտարկման հիման վրա զույգերը կկարողանան աշխատել հարաբերությունների վրա, որպեսզի չվիճեն մանրուքների շուրջ: Հակառակ դեպքում դժվար չէ հասնել փուլին, երբ «մենք չենք հարաբերվում, բայց հարազատ հոգիներ ենք»։ Ըստ ընտանեկան հոգեբանների, հենց այդ պատճառով է, որ զույգերի մեծ մասը, որոնց մեջ զգացմունքներն ու նախկին կիրքը մարել են, մնում են միասին:
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45 Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։